https://arm.sputniknews.ru/20261105/hh-ekvonvomikaji-nakharar-gevvorg-papvojany-kmekni-mvoskva-108967978.html
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կմեկնի Մոսկվա
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կմեկնի Մոսկվա
Sputnik Արմենիա
Նախարարը տեղեկացրեց, որ մեկ տարվա ընթացքում ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը 121 մլն դոլարի տնտեսում է արել, և այդ գումարը մնացել ու շրջանառվել է մեր երկրի ներսում։ 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T15:43+0400
2026-11-05T15:43+0400
2026-11-05T15:50+0400
գևորգ պապոյան
հայաստան
էկոնոմիկայի նախարարություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
ռուսաստան
եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ)
արտահանում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108786188_0:0:1600:901_1920x0_80_0_0_918f8070f9ec56ea11a33b532563075b.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 2–րդ կեսին կմեկնի Մոսկվա` ԵԱՏՄ շրջանակում մասնակցելու նախարարական փուլի հանդիպումներին։ Այդ մասին նա այսօր ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ։Նա պարզաբանեց` ԵՏՀ խորհրդի կողմից միշտ հաստատվում են մի շարք ապրանքների ներմուծման արտոնություններ, սակայն կան սահմանափակումներ և բարձր մաքսատուրքեր, որոնք խոչընդոտում են մեր շուկայի համար անհրաժեշտ որոշ ապրանքների ներմուծումը։ Այժմ հայկական կողմը բանակցում է, որպեսզի այդ ապրանքներից ինչ–որ քանակի առանց մաքսատուրքի հնարավոր լինի ներմուծել։ «Մենք շարունակում ենք պահպանել ու ակտիվ ներգործություն ունենալ ԵԱՏՄ–ում տեղի ունեցող գործընթացների վրա»,– ասաց Պապոյանը։Նա տեղեկացրեց, որ մեկ տարվա ընթացքում ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը 121 մլն դոլարի տնտեսում է արել, և այդ գումարը մնացել ու շրջանառվել է մեր երկրի ներսում։Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108786188_31:0:1454:1067_1920x0_80_0_0_0760e6db34715c1d8db5d940ae59cd66.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գևորգ պապոյան, հայաստան, էկոնոմիկայի նախարարություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան, եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ), արտահանում
գևորգ պապոյան, հայաստան, էկոնոմիկայի նախարարություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան, եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ), արտահանում
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կմեկնի Մոսկվա
15:43 05.11.2026 (Թարմացված է: 15:50 05.11.2026) Նախարարը տեղեկացրեց, որ մեկ տարվա ընթացքում ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը 121 մլն դոլարի տնտեսում է արել, և այդ գումարը մնացել ու շրջանառվել է մեր երկրի ներսում։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 2–րդ կեսին կմեկնի Մոսկվա` ԵԱՏՄ շրջանակում մասնակցելու նախարարական փուլի հանդիպումներին։ Այդ մասին նա այսօր ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ։
«Հիմա շատ ակտիվ բանակցություններ են ընթանում, ու հավանաբար նոյեմբերի 2–րդ կեսին կմեկնեմ Մոսկվա` մասնակցելու նախարարական փուլի հանդիպումներին, որպեսզի կարողանանք ճշտգրտել ապրանքների ցանկերը, որոնք կարող ենք բավարար քանակությամբ առանց մաքսատուրքի ներկրել մեր շուկա»,– նշեց նախարարը։
Նա պարզաբանեց` ԵՏՀ խորհրդի կողմից միշտ հաստատվում են մի շարք ապրանքների ներմուծման արտոնություններ, սակայն կան սահմանափակումներ և բարձր մաքսատուրքեր, որոնք խոչընդոտում են մեր շուկայի համար անհրաժեշտ որոշ ապրանքների ներմուծումը։ Այժմ հայկական կողմը բանակցում է, որպեսզի այդ ապրանքներից ինչ–որ քանակի առանց մաքսատուրքի հնարավոր լինի ներմուծել։
«Մենք շարունակում ենք պահպանել ու ակտիվ ներգործություն ունենալ ԵԱՏՄ–ում տեղի ունեցող գործընթացների վրա»,– ասաց Պապոյանը։
Նա տեղեկացրեց, որ մեկ տարվա ընթացքում ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը 121 մլն դոլարի տնտեսում է արել, և այդ գումարը մնացել ու շրջանառվել է մեր երկրի ներսում։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու
ծաղիկները, ապա`
միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից
Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։