https://arm.sputniknews.ru/20261105/gagik-beglarjani-kalanqy-erkaradzgvel-e-evs-2-amsvov-108987003.html
Գագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով
Գագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով
Sputnik Արմենիա
Բեգլարյանի փաստաբանը նշել է, որ դատարանի որոշումն բողոքարկելու են Վերաքննիչ ատյանում։ 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T21:22+0400
2026-11-05T21:22+0400
2026-11-05T21:23+0400
գագիկ բեգլարյան
կալանք
դատարան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/305/43/3054365_0:0:1551:873_1920x0_80_0_0_d56bdec6f9fd27fb946da2ad942b352f.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը նոյեմբերի 4-ին երկարաձգվել է ևս 2 ամսով։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Կայքի հետ զրույցում Բեգլարյանի պաշտպան Հրանտ Անանյանը նշել է, որ դատարանի որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում, թեև դատական ակտը դեռ չեն ստացել։Անանյանը կալանքի երկարաձգումն ապօրինի է համարել` պնդելով, որ վարույթն իրականացնող մարմինը շարունակում է վկայակոչել քննությանը խոչընդոտելու ռիսկերը՝ առանց քննչական գործողություններ կատարելու։«5 ամիս վկայակոչում են՝ խոչընդոտման ռիսկեր կան, բայց քննչական գործողություններ չեն անում»,– ասել է փաստաբանը։Նշենք, որ Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել էր այս տարվա սեպտեմբերի 3–ին։Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ ՀՀ գլխավոր դատախազությունը 2025 թվականին Հակակոռուպցիոն դատարան հայցադիմում էր ներկայացրել` Բեգլարյանից 76.8 մլն դրամ բռնագանձելու համար։ Դատարանն ամբողջությամբ բավարարել էր հայցը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/305/43/3054365_70:0:1510:1080_1920x0_80_0_0_1d11314ea7b7393cf9022dcfbc0271ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ բեգլարյան, կալանք, դատարան
գագիկ բեգլարյան, կալանք, դատարան
Գագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով
21:22 05.11.2026 (Թարմացված է: 21:23 05.11.2026) Բեգլարյանի փաստաբանը նշել է, որ դատարանի որոշումն բողոքարկելու են Վերաքննիչ ատյանում։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը նոյեմբերի 4-ին երկարաձգվել է ևս 2 ամսով։ Այս մասին գրում է
«Հրապարակ» օրաթերթը։
Կայքի հետ զրույցում Բեգլարյանի պաշտպան Հրանտ Անանյանը նշել է, որ դատարանի որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում, թեև դատական ակտը դեռ չեն ստացել։
Անանյանը կալանքի երկարաձգումն ապօրինի է համարել` պնդելով, որ վարույթն իրականացնող մարմինը շարունակում է վկայակոչել քննությանը խոչընդոտելու ռիսկերը՝ առանց քննչական գործողություններ կատարելու։
«5 ամիս վկայակոչում են՝ խոչընդոտման ռիսկեր կան, բայց քննչական գործողություններ չեն անում»,– ասել է փաստաբանը։
Նշենք, որ Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել էր այս տարվա սեպտեմբերի 3–ին։
Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ ՀՀ գլխավոր դատախազությունը 2025 թվականին Հակակոռուպցիոն դատարան հայցադիմում էր ներկայացրել` Բեգլարյանից 76.8 մլն դրամ բռնագանձելու համար։ Դատարանն ամբողջությամբ
բավարարել էր հայցը։