https://arm.sputniknews.ru/20261105/2027-in-igvorts-tsragrvov-petakan-hamakargum-knergravvi-35-spjurqahaj-masnaget-sinanjan-108973940.html
2027-ին «իԳործ» ծրագրով պետական համակարգում կներգրավվի 35 սփյուռքահայ մասնագետ. Սինանյան
2027-ին «իԳործ» ծրագրով պետական համակարգում կներգրավվի 35 սփյուռքահայ մասնագետ. Սինանյան
Sputnik Արմենիա
Սինանյանի խոսքով` պետական բյուջեից ծրագրի համար 187 մլն 758 հազար 800 դրամ կտրամադրի։ 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T17:33+0400
2026-11-05T17:33+0400
2026-11-05T17:34+0400
սփյուռք
զարեհ սինանյան
աշխատանք
մասնագետ
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/09/12/80815887_0:0:1601:901_1920x0_80_0_0_0e3077a5d1d3bfe2d6c79197a45ebff6.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. 2027 թվականին «իԳործ» ծրագրի շրջանակում Հայաստանի պետական կառավարման համակարգում կներգրավվի սփյուռքահայ 35 բարձր որակավորում ունեցող մասնագետ։ Այս մասին 2027 թվականի ՀՀ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Նրա խոսքով` այս նպատակով պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 187 մլն 758 հազար 800 դրամ։Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կարծիքով` մասնագետների փորձագիտական հմտություններն ու գաղափարները կօգտագործվեն պետական կառավարման մարմինների աշխատանքում։ Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով։Ո՞վ կգա 7 տարի նույն դասարանում մնացած կառավարություն. փորձագետը` Փաշինյանի առաջարկի մասին«Հունվարից օգոստոս պետական կառավարման համակարգում աշխատանքը կշարունակեն նախորդ տարի ներգրավված մասնագետները, իսկ նոր մասնագետները կմիանան սեպտեմբերի 1-ից»,– նշեց Սինանյանը։Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան գրել էր, որ սփյուռքահայ մասնագետների տվյալների և մասնագիտական կարողությունների հավաքագրման ու հաշվառման կառավարության մեկ այլ` «Կադրային բանկը» ծրագրով 17–ը անձ բարձր պաշտոնների են նշանակվել, նրանցից 1–ը նախարար է, 11–ը` փոխնախարար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/09/12/80815887_6:0:1430:1068_1920x0_80_0_0_43e7a5f21ffe11abe0f02af4a83ca14f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սփյուռք, զարեհ սինանյան, աշխատանք, մասնագետ, հայաստան
սփյուռք, զարեհ սինանյան, աշխատանք, մասնագետ, հայաստան
2027-ին «իԳործ» ծրագրով պետական համակարգում կներգրավվի 35 սփյուռքահայ մասնագետ. Սինանյան
17:33 05.11.2026 (Թարմացված է: 17:34 05.11.2026) Սինանյանի խոսքով` պետական բյուջեից ծրագրի համար 187 մլն 758 հազար 800 դրամ կտրամադրի։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. 2027 թվականին «իԳործ» ծրագրի շրջանակում Հայաստանի պետական կառավարման համակարգում կներգրավվի սփյուռքահայ 35 բարձր որակավորում ունեցող մասնագետ։ Այս մասին 2027 թվականի ՀՀ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Նրա խոսքով` այս նպատակով պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 187 մլն 758 հազար 800 դրամ։
«Սփյուռքահայ մասնագետների ներգրավման շնորհիվ ակնկալվում է պետական կառավարման համակարգում ունենալ միջազգային փորձի վրա հիմնված 3 նախագիծ, ինչպես նաև մոտ 15 տոկոս մասնագիտական հայրենադարձություն»,– շարունակեց Սինանյանը։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կարծիքով` մասնագետների փորձագիտական հմտություններն ու գաղափարները կօգտագործվեն պետական կառավարման մարմինների աշխատանքում։ Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով։
«Հունվարից օգոստոս պետական կառավարման համակարգում աշխատանքը կշարունակեն նախորդ տարի ներգրավված մասնագետները, իսկ նոր մասնագետները կմիանան սեպտեմբերի 1-ից»,– նշեց Սինանյանը։
Հիշեցնենք, որ
Sputnik Արմենիան գրել էր, որ սփյուռքահայ մասնագետների տվյալների և մասնագիտական կարողությունների հավաքագրման ու հաշվառման կառավարության մեկ այլ` «Կադրային բանկը» ծրագրով 17–ը անձ բարձր պաշտոնների են նշանակվել, նրանցից 1–ը նախարար է, 11–ը` փոխնախարար։