https://arm.sputniknews.ru/20261104/ynddimadir-uzhern-artakarg-handipum-en-anckacnum-samvel-karapetjani-tany-108935687.html
Ընդդիմադիր ուժերն արտակարգ հանդիպում են անցկացնում Սամվել Կարապետյանի տանը
Ընդդիմադիր ուժերն արտակարգ հանդիպում են անցկացնում Սամվել Կարապետյանի տանը
Sputnik Արմենիա
Այս րոպեներին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի ընտրության հարցը։ 04.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-04T22:35+0400
2026-11-04T22:35+0400
2026-11-04T23:12+0400
սամվել կարապետյան
նարեկ կարապետյան
ընդդիմություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108935488_0:0:1280:720_1920x0_80_0_0_cc259cf78c958baa7aae2d561e274cab.jpg
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կուսակցության հիմնադիր Սամվել Կարապետյանի տանը արտակարգ հանդիպում է անցկացնում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։Մասնակցում են «Հայաստան» դաշինք, «Հայաքվե», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ ազգային կոնգրես»,«Ժառանգություն», «Միասին», «Դեմոկրատական այլընտրանք», «Նոր դարաշրջան» ու «Միավորված հայեր» քաղաքական ուժերի ներկայացուցիչները։Նա ընդգծեց, որ չնայած քաղաքական ուժերի միջև տարաձայնություններին, իրենց մոտեցումն է խոսել այնպիսի խնդիրների մասին, որոնք առանցքային են լինելու հետագա պայքարի համար և որոնց շուրջ բոլորը համակարծիք են։Հիշեցնենք, որ այս րոպեներին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի ընտրության հարցը։Այսօր վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են իրականացնում «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի, խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տեղափոխեցին Քննչական կոմիտե։ ՔԿ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նա ձերբակալված է։ Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում կատարել են չորս դրվագ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը արտակարգ հանդիպում է անցկացնում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ
Sputnik Արմենիա
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը արտակարգ հանդիպում է անցկացնում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ
2026-11-04T22:35+0400
true
PT1M07S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108935488_169:0:1129:720_1920x0_80_0_0_164e39db6f654b7bb6e8785f51949165.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, նարեկ կարապետյան, ընդդիմություն, видео
սամվել կարապետյան, նարեկ կարապետյան, ընդդիմություն, видео
Ընդդիմադիր ուժերն արտակարգ հանդիպում են անցկացնում Սամվել Կարապետյանի տանը
22:35 04.11.2026 (Թարմացված է: 23:12 04.11.2026) Այս րոպեներին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի ընտրության հարցը։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կուսակցության հիմնադիր Սամվել Կարապետյանի տանը արտակարգ հանդիպում է անցկացնում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։
Մասնակցում են «Հայաստան» դաշինք, «Հայաքվե», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ ազգային կոնգրես»,
«Ժառանգություն», «Միասին», «Դեմոկրատական այլընտրանք», «Նոր դարաշրջան» ու «Միավորված հայեր» քաղաքական ուժերի ներկայացուցիչները։
«Մենք գիտենք, որ հայկական քաղաքական դաշտը միշտ շատ բարդ է միավորվում, բայց այսօր առերեսվելով մեր երկրի առջև ծառացած խնդիրների բարդությանը, մենք եկել ենք մի համոզմունքի, որ ունենք շատ տարաձայնություններ, ունենք տարբեր անցած ճանապարհներ, բայց մի քանի կետի շուրջ պետք է ունենանք վերջնական դիրքորոշում, որպեսզի կարողանանք էֆեկտիվ պայքարենք մեզ հրամցվող, մեզ պարտադրվող զիջումների դեմ»,–ասաց Կարապետյանը հանդիպման ընթացքում։
Նա ընդգծեց, որ չնայած քաղաքական ուժերի միջև տարաձայնություններին, իրենց մոտեցումն է խոսել այնպիսի խնդիրների մասին, որոնք առանցքային են լինելու հետագա պայքարի համար և որոնց շուրջ բոլորը համակարծիք են։
Հիշեցնենք, որ այս րոպեներին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի ընտրության հարցը։
Այսօր
վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են իրականացնում «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի, խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում
65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։
Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տեղափոխեցին Քննչական կոմիտե։ ՔԿ-ից
Sputnik Արմենիային հայտնեցին, որ նա
ձերբակալված է։ Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում կատարել են չորս դրվագ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: