https://arm.sputniknews.ru/20261104/hh-qnnchakan-kvomiten-hajtnel-e-te-inchu-en---khuzarkel-karapetjanneri-tnery-108910925.html
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ինչու են խուզարկել Կարապետյանների տները
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ինչու են խուզարկել Կարապետյանների տները
Sputnik Արմենիա
Կոմիտեից պնդում են, որ պետությանը պատճառվել է մոտ 65 մլրդ դրամի վնաս, 36 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ 04.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-04T15:49+0400
2026-11-04T15:49+0400
2026-11-04T15:49+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
հհ քննչական կոմիտե
խուզարկություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/08/91069355_0:146:1280:866_1920x0_80_0_0_d69e3292bc89b892d1f1dce54956d24b.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀԷՑ–ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն` պատճառաբանելով, թե ինչ նպատակով են այսօր Սամվել և Նարեկ Կարապետյանների տներում խուզարկություններ անցկացվել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Դրանից հետո տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանին ձերբակալեցին ու տարան ՔԿ։ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ ՀՀ ԱԱԾ, ՆԳՆ և ՊԵԿ աշխատակիցների հետ համատեղ 65 բնակարաններում և ընկերությունների գործունեության հասցեներում իրականացնում են միաժամանակյա խուզարկություններ:Մասնավորապես, ըստ ՔԿ–ի` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի առանձին անդամները, ընկերության գլխավոր տնօրենը և տեղակալը, այլ պատասխանատու անձինք 2024–2025 թվականներին ընկերությունից ապօրինի եղանակով դուրս են բերել ընդհանուր 23 մլրդ 158 մլն 169 հազար 29 դրամ։ՔԿ–ի պնդմամբ` այս գումարը` որպես շահաբաժին, վերոնշյալ անձինք տրամադրել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետերեր «Լիորմանդ Հոլդինգս Լիմիտեդ» և «Տաշիր Կապիտալ» ընկերություններին, որի արդյունքում ՀԷՑ–ին պատճառել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 64 մլրդ 585 մլն 780 հազար 24 դրամի վնաս:Որոշում է կայացվել 36 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 46-277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելը) (4 դրվագ), 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելը) (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):Որոշում է կայացվել նաև վերոնշյալ անձանց ձերբակալել, որի կատարումը հանձնարարվել է հետաքննության մարմնին: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/08/91069355_0:0:1280:960_1920x0_80_0_0_611e70ed4b5f9be3bbf81c5257011a04.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հհ քննչական կոմիտե, խուզարկություն
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հհ քննչական կոմիտե, խուզարկություն
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ինչու են խուզարկել Կարապետյանների տները
Կոմիտեից պնդում են, որ պետությանը պատճառվել է մոտ 65 մլրդ դրամի վնաս, 36 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀԷՑ–ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ։ Այս մասին հայտնել է
ՀՀ քննչական կոմիտեն` պատճառաբանելով, թե ինչ նպատակով են այսօր Սամվել և Նարեկ Կարապետյանների տներում խուզարկություններ անցկացվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները
խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Դրանից հետո տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանին
ձերբակալեցին ու տարան ՔԿ։ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ ՀՀ ԱԱԾ, ՆԳՆ և ՊԵԿ աշխատակիցների հետ համատեղ 65 բնակարաններում և ընկերությունների գործունեության հասցեներում իրականացնում են միաժամանակյա խուզարկություններ:
«Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016–2024 թվականների ընթացքում կատարել են 4 դրվագ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձանապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, ըստ ՔԿ–ի` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի առանձին անդամները, ընկերության գլխավոր տնօրենը և տեղակալը, այլ պատասխանատու անձինք 2024–2025 թվականներին ընկերությունից ապօրինի եղանակով դուրս են բերել ընդհանուր 23 մլրդ 158 մլն 169 հազար 29 դրամ։
ՔԿ–ի պնդմամբ` այս գումարը` որպես շահաբաժին, վերոնշյալ անձինք տրամադրել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետերեր «Լիորմանդ Հոլդինգս Լիմիտեդ» և «Տաշիր Կապիտալ» ընկերություններին, որի արդյունքում ՀԷՑ–ին պատճառել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 64 մլրդ 585 մլն 780 հազար 24 դրամի վնաս:
«Ձեռք բերված ֆինանսական միջոցներն օրինականացնելու նպատալով՝ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ փոխկապակցված մեկ տասնյակից ավելի կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարներն առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցները քաղաքացիաիրավական և կորպորատիվ հարաբերությունների շրջանակում շրջանառելու պատրանք ստեղծելու եղանակով քողարկել են հափշտակված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, փոխակերպել և միախառնել են իրենց այլ եկամուտներին, այդպիսով թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի և դրամական միջոցների իրական ծագման բնույթը՝ դրանց տալով օրինական տեսք, կատարել են փողերի լվացում, այդպիսով փաստացի ստանալով հանցավոր օգուտ»,– նշված է կոմիտեի հաղորդագրության մեջ:
Որոշում է կայացվել 36 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 46-277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելը) (4 դրվագ), 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելը) (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
Որոշում է կայացվել նաև վերոնշյալ անձանց ձերբակալել, որի կատարումը հանձնարարվել է հետաքննության մարմնին: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: