https://arm.sputniknews.ru/20261104/dzerbakalvel-e-hec-tnorenneri-khvorhrdi-andam-vardan-makarjany-108904648.html
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
Sputnik Արմենիա
Լրատվամիջոցի տեղեկություններով` Վարդան Մակարյանին ձերբակալել են այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի, ԱԺ նույնանուն խմբակցության... 04.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-04T14:59+0400
2026-11-04T14:59+0400
2026-11-04T15:09+0400
խուզարկություն
ձերբակալություն
վարդան մակարյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108904058_0:0:751:423_1920x0_80_0_0_ad6e45cc507b2d0f8bbe24f3fc51c551.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը։ Այս մասին հայտնել է MakaryanNews–ը։Նրան ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի և նույնանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և նրանց հետ փոխկապակցված անձանց բնակարաններում այսօր կատարված խուզարկությունների արդյունքում:MakaryanNews–ը հայտնում է նաև, որ այս խուզարկությունները, ամենայն հավանականությամբ, կապված են ՀԷՑ–ում սկսված գործընթացների հետ:Նշենք, որ Վարդան Մակարյանը եղել է ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ 4–րդ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։Մակարյանը 2011–18 թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ է եղել, երբ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը հաջորդաբար զբաղեցրել են Կարեն Կարապետյանը, Վիգեն Սարգսյանը և Արմեն Գևորգյանը: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտից և Արմեն Սարգսյանի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո միայն՝ 2018-ի ապրիլին, Մակարյանը նշանակվեց աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108904058_39:0:706:500_1920x0_80_0_0_88d720988990227245b4c95a72ccf74f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խուզարկություն, ձերբակալություն, վարդան մակարյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
խուզարկություն, ձերբակալություն, վարդան մակարյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
14:59 04.11.2026 (Թարմացված է: 15:09 04.11.2026) Լրատվամիջոցի տեղեկություններով` Վարդան Մակարյանին ձերբակալել են այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի, ԱԺ նույնանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և նրանց հետ փոխկապակցված անձանց բնակարաններում խուզարկությունների արդյունքում:
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը։ Այս մասին հայտնել է
MakaryanNews–ը։
Նրան ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի և նույնանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և նրանց հետ փոխկապակցված անձանց բնակարաններում այսօր կատարված
խուզարկությունների արդյունքում:
MakaryanNews–ը հայտնում է նաև, որ այս խուզարկությունները, ամենայն հավանականությամբ, կապված են ՀԷՑ–ում սկսված գործընթացների հետ:
Նշենք, որ Վարդան Մակարյանը եղել է ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ 4–րդ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։
Մակարյանը 2011–18 թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ է եղել, երբ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը հաջորդաբար զբաղեցրել են Կարեն Կարապետյանը, Վիգեն Սարգսյանը և Արմեն Գևորգյանը: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտից և Արմեն Սարգսյանի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո միայն՝ 2018-ի ապրիլին, Մակարյանը նշանակվեց աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: