00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
15 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բրյուսել գնալով` Փաշինյանը փորձում է Մոսկվայի մոտ կրկին «գին բարձրացնել». միջազգայնագետ

© SputnikՄիջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2026
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը
Բաժանորդագրվել
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը թերահավատ է, որ 2027 կամ 2028թ–ին Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի, առավել ևս, որ ԵՄ ընդլայնման քաղաքականության փաստաթղթերում մինչև 2030 թ․-ը ոչ մի պետության անդամակցության հարց չի քննարկվում։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Դժվար թե 2027 կամ 2028թթ–ին Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի, քանի որ Եվրոպական Միության ընդլայնման քաղաքականության փաստաթղթերում մինչև 2030 թ․-ը ոչ մի պետության անդամակցության հարց չի քննարկվում. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետի բրյուսելյան հայտարարությունը։
Նոյեմբերի 3-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Euronews» հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման 2026» գագաթնաժողովին։ Դրա ընթացքում Փաշինյանին մի քանի անգամ հարց է ուղղվել, թե երբ է Երևանը պատրաստվում անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնել Եվրամիությանը: Բայց ՀՀ վարչապետը խուսափել է հստակ ժամկետ նշել` ասելով, թե հաջորդ տարին կամ 2028 թվականը կարող է իրատեսական լինել։
«Այսինքն՝ առնվազն մինչև 2030 թ․-ը խոսել ինչ-որ զարգացումների մասին, կարծում եմ` անիմաստ է։ Հաջորդը` Հայաստանը հայտ ներկայացնելուն զուգահեռ պիտի նաև ունենա ԵՄ որոշակի կարգավիճակ` հրավիրյալ պետության կամ թեկնածու պետության կարգավիճակ, որը չունի։ Անգամ այն պետությունները, որոնք մեզանից շատ ավելի շուտ են սկսել այդ գործընթացը` Վրաստանը, Սերբիան, Թուրքիան, ԵՄ փաստաթղթերում նշվում է, որ նրանց հետ կապված հարցերը մնում են առկախված, քանզի նրանք դեմոկրատական պրոցեսներով չեն կարողացել ապահովել եվրոպական ճանապարհային քարտեզի պայմանները։ Իսկ Հայաստանը մի քանի «լուսային տարի» հեռու է բոլոր այդ ստանդարտներից, այդ թվում` օրենսդրությունը համապատասխանեցնելու հետ կապված»,– ասաց միջազգայնագետը։
Գրիգոր Բալասանյանը չի բացառում, որ բրյուսելյան այցով կամ «Euronews»–ի գագաթաժողովում արած հայտարարությունով Փաշինյանը փորձում է Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ կամ հայ-ռուսական հարաբերությունների շուրջ բանակցությունների նախապատրաստական փուլում հերթական անգամ «գին բարձրացնել»։
«Բարձրացում է լարվածության մակարդակը` փորձ անելով սրանով ճնշում գործադրել Մոսկվայի վրա և հասնել նրան, որ վերջինս որոշակի փոփոխություններ կատարի իր արտաքին քաղաքականության մեջ»,– նշեց Բալասանյանը։
Հակառակ Նիկոլ Փաշինյանի պնդումներին` մեր զրուցակիցը շեշտում է, որ քաղաքատնտեսական մի միավորից անցումը մեկ այլ միավորի ոչ միայն դիվերսիֆիկացիա չի ապահովում, այլև վերացնում է կոմպլեմենտար արտաքին քաղաքականության բոլոր հնարավորությունները։
Խոսելով «Euronews»–ի կազմակերպած միջոցառմանը մասնակցելու փաստի մասին` Բալասանյանն ընդգծեց. «Եթե ուղղակի խնդիրը դրված էր գնալ Եվրոպա, ման գալ, վերադառնալ, ապա նորմալ է, բայց քաղաքական առումով սա Հայաստանին ոչ միայն ոչինչ չտվեց, այլև ավելի սրեց հակասությունները Մոսկվայի հետ։ Եվ հիմա մեզ ավելի ծանր բանակցություններ են սպասվում ՌԴ–ի հետ, քան այդ այցից առաջ եղած իրավիճակներում»։
Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։
2026 թվականի մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։
Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Մայիսի 29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
Լրահոս
0