https://arm.sputniknews.ru/20261103/pashinjann-u-mecvolan-qnnarkel-en-taratsashrjanajin-transpvortajin-kaperi-apahvovman-harcer-108863184.html
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապահովման հարցեր
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապահովման հարցեր
Sputnik Արմենիա
Հանդիպումից հետո տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողություն։ 03.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-03T18:19+0400
2026-11-03T18:19+0400
2026-11-03T18:19+0400
նիկոլ փաշինյան
ռոբերտա մեցոլա
եվրամիություն
եվրախորհրդարան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108861648_0:87:1670:1026_1920x0_80_0_0_489af903e58608cf1a7951fe45047c00.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան քննարկել են Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին և տրանսպորտային կապակցվածության ապահովմանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։Մեցոլան ողջունել է Փաշինյանի այցը Եվրոպական խորհրդարան և ընդգծել, որ կառույցը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ օրակարգն առաջ մղելու նպատակով։Վարչապետը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդարանի աջակցությունը Հայաստան–ԵՄ գործընկերության խորացմանը՝ միաժամանակ կարևորելով Հայաստանին երկու տարի ժամկետով առևտրային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ կառույցի դիրքորոշումը։Հանդիպումից հետո տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողություն։ Փաշինյանը Մեցոլային է փոխանցել Եվրոպական խորհրդարանին ընծայված «Արմատագիր. երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը, իսկ Մեցոլան ՀՀ վարչապետին է նվիրել Եվրոպական խորհրդարանի բրոնզե հուշամեդալը։Հիշեցնենք՝ ՌԴ-ն հայտարարել էր, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108861648_93:0:1577:1113_1920x0_80_0_0_f75cf1d0e5986922ad7a82c77f515897.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ռոբերտա մեցոլա, եվրամիություն, եվրախորհրդարան
նիկոլ փաշինյան, ռոբերտա մեցոլա, եվրամիություն, եվրախորհրդարան
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապահովման հարցեր
Հանդիպումից հետո տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողություն։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան քննարկել են Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին և տրանսպորտային կապակցվածության ապահովմանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում են
ՀՀ կառավարությունից։
Մեցոլան ողջունել է Փաշինյանի այցը Եվրոպական խորհրդարան և ընդգծել, որ կառույցը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ օրակարգն առաջ մղելու նպատակով։
Փաշինյանն իր հերթին նշել է, որ վերջին շրջանում անցկացված բարձր մակարդակի հանդիպումներն ու միջոցառումները վկայում են Հայաստան–ԵՄ հարաբերությունների ամրության մասին։
Վարչապետը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդարանի աջակցությունը Հայաստան–ԵՄ գործընկերության խորացմանը՝ միաժամանակ կարևորելով Հայաստանին երկու տարի ժամկետով առևտրային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ կառույցի դիրքորոշումը։
Հանդիպումից հետո տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողություն։ Փաշինյանը Մեցոլային է փոխանցել Եվրոպական խորհրդարանին ընծայված «Արմատագիր. երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը, իսկ Մեցոլան ՀՀ վարչապետին է նվիրել Եվրոպական խորհրդարանի բրոնզե հուշամեդալը։
Հիշեցնենք՝ ՌԴ-ն հայտարարել էր, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։
Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար: Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը: