https://arm.sputniknews.ru/20261103/kb-nakhagahy-karvogh-e-ashkhatel-arevtrajin-bankerum-martin-galstjani-pataskhany-108855245.html
ԿԲ նախագահը կարո՞ղ է աշխատել առևտրային բանկերում. Մարտին Գալստյանի պատասխանը
ԿԲ նախագահը կարո՞ղ է աշխատել առևտրային բանկերում. Մարտին Գալստյանի պատասխանը
Sputnik Արմենիա
Առևտրային բանկերից դեպի ԿԲ աշխատանքի տեղափոխման դեպքում, ըստ Գալստյանի, պետք է աշխատի ինքնահայտարարագրման մեխանիզմը։ 03.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-03T16:43+0400
2026-11-03T16:43+0400
2026-11-03T17:00+0400
հայաստան
մարտին գալստյան
կենտրոնական բանկ (կբ)
պաշտոն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2292/65/22926546_0:0:1600:901_1920x0_80_0_0_2ac8d50340d336c182e896019213e04f.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում կա մի բաց, որը կկարգավորվի համապատասխան փոփոխություններից հետո։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին ԳալստյանըԼրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք որոշակի շահերի բախում չի առաջանում, երբ պաշտոնյաները տեղափոխվում են առևտրային բանկեր աշխատանքի կամ հակառակը։Գալստյանը նշեց, որ օրենսդրական փոփոխություններով պետք է սահմանվի, թե, օրինակ, ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնաթող նախագահը կարող է տեղափոխվել մի կառույց, որը եղել է նրա վերահսկողության տակ։Նա նշեց, որ ըստ տարբեր երկրների փորձի` ԿԲ նախագահները պաշտոնավարելուց հետո մեկ տարի շարունակում են համագործակցել ԿԲ–ի հետ` հեռավար կամ ինչ–որ պարբերականությամբ գալով բանկ։ Կան նաև երկրներ, որտեղ վերահսկողության ղեկավարը ևս չի կարող ԿԲ–ից միանգամից տեղափոխվել առևտրային բանկ, քանի որ նույնպես ինֆորմացիայի կրող է։Եթե ՀՀ–ում գազի գինը թանկանա 10%-ով, ապա կլինի մոտավորապես 0,8% գնաճ. ԳալստյանԻնչ վերաբերում է առևտրային բանկերից ներհոսքին, ապա այստեղ, ըստ Գալստյանի, ինքնահայտարարագրման մեխանիզմն է աշխատում. եթե լինի շահերի բախում, ապա ցանկացած որոշման ժամանակ տվյալ պաշտոնյան կինքնահայտարարագրվի, որ այդ որոշմանը չի մասնակցում։Մեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ–ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2292/65/22926546_55:0:1479:1068_1920x0_80_0_0_015aca81873821174b341936649a1bb1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մարտին գալստյան, կենտրոնական բանկ (կբ), պաշտոն
հայաստան, մարտին գալստյան, կենտրոնական բանկ (կբ), պաշտոն
ԿԲ նախագահը կարո՞ղ է աշխատել առևտրային բանկերում. Մարտին Գալստյանի պատասխանը
16:43 03.11.2026 (Թարմացված է: 17:00 03.11.2026) Առևտրային բանկերից դեպի ԿԲ աշխատանքի տեղափոխման դեպքում, ըստ Գալստյանի, պետք է աշխատի ինքնահայտարարագրման մեխանիզմը։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում կա մի բաց, որը կկարգավորվի համապատասխան փոփոխություններից հետո։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք որոշակի շահերի բախում չի առաջանում, երբ պաշտոնյաները տեղափոխվում են առևտրային բանկեր աշխատանքի կամ հակառակը։
Գալստյանը նշեց, որ օրենսդրական փոփոխություններով պետք է սահմանվի, թե, օրինակ, ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնաթող նախագահը կարող է տեղափոխվել մի կառույց, որը եղել է նրա վերահսկողության տակ։
«Բանն այն է, որ, օրինակ, ես կունենամ ամբողջական ինֆորմացիա այն իրավիճակի վերաբերյալ, որը կա ընդհանուր շուկայում, և այդ ինֆորմացիան ես կարող եմ օգտագործել ի շահ իմ նոր գործատուի և ի վնաս շուկայի մյուս մասնակիցների։ Այս մասը բաց է մնացել մեր օրենքում, որը մենք պետք է կարգավորենք` սահմանելով խաղի կանոններ»,– ընդգծեց ԿԲ նախագահը։
Նա նշեց, որ ըստ տարբեր երկրների փորձի` ԿԲ նախագահները պաշտոնավարելուց հետո մեկ տարի շարունակում են համագործակցել ԿԲ–ի հետ` հեռավար կամ ինչ–որ պարբերականությամբ գալով բանկ։ Կան նաև երկրներ, որտեղ վերահսկողության ղեկավարը ևս չի կարող ԿԲ–ից միանգամից տեղափոխվել առևտրային բանկ, քանի որ նույնպես ինֆորմացիայի կրող է։
Ինչ վերաբերում է առևտրային բանկերից ներհոսքին, ապա այստեղ, ըստ Գալստյանի, ինքնահայտարարագրման մեխանիզմն է աշխատում. եթե լինի շահերի բախում, ապա ցանկացած որոշման ժամանակ տվյալ պաշտոնյան կինքնահայտարարագրվի, որ այդ որոշմանը չի մասնակցում։