00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ–ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին

© Sputnik / Aram NersesyanՄարտին Գալստյան
Մարտին Գալստյան - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2026
Բաժանորդագրվել
2026 թվականի առաջին եռամսյակի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ կոնկրետ աշխատանքային նպատակով ՌԴ է մուտք գործել 42,366 ՀՀ քաղաքացի։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՌԴ–ից կանխիկ արժույթի արտահանման արգելքը մեծ խնդիրների առաջ չի կանգնեցնի ՀՀ–ից արտագնա աշխատանքի մեկնածների համար։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` անդրադառնալով ՀՀ ՊԵԿ–ի այն հայտարարությանը, թե ՌԴ–ից կանխիկ արժույթի արտահանման արգելք է սահմանվել հատկապես դեպի ԵԱՏՄ երկրներ. մասնավորապես ֆիզիկական անձանց համար սահամանվել է մեկ միլիոն ռուբլու սահմանափակում։
«Մեծ խնդիր չեմ տեսնում այս հարցում, քանի որ մեկ միլիոն ռուբլին 4–5 մլն դրամ կամ 12 հազար դոլար է։ Եթե ճիշտ եմ հիշում արտագնա մեկնած մեր հայրենակիցների վարքագիծը, իրենք, որպես կանոն, տարվա ընթացքում այդ աշխատած գումարների մի մասը փոխանցումների միջոցով ուղարկում են Հայաստան, որի արդյունքում վերջին այն գումարը, որն իրենց հետ կանխիկ բերում են, շատ ավելի փոքր է լինում, քան այդ 4–5 մլն դրամն է։ Այնպես որ, ես չեմ կարծում, որ դա էական ազդեցություն կունենա»,– վստահեցրեց ԿԲ նախագահը։
Նշենք, որ ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) պաշտոնական տվյալների՝ 2025 թվականին Հայաստանից Ռուսաստան աշխատանքային միգրացիայի տարեկան ցուցանիշը կազմել է 124,554 մարդ։ Սա որոշակի նվազում է 2024 թվականի համեմատ (133,311 մարդ)։
2026 թվականի առաջին եռամսյակի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ կոնկրետ աշխատանքային նպատակով ՌԴ է մուտք գործել 42,366 ՀՀ քաղաքացի (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 45,526-ի համեմատ)։
ՌԴ–ն ապրիլից կարգելի 100 հազար դոլարը գերազանցող կանխիկ գումարի տեղափոխումը ԵԱՏՄ երկրներ
Միգրացիոն փորձագետների հաղորդմամբ՝ եթե նախկինում ՌԴ-ում կար շուրջ 100 000 հայ օրինական աշխատանքային միգրանտ, ապա ՌԴ-ում միգրացիոն օրենսդրության խստացումների պատճառով վերջին շրջանում այդ ցուցանիշն իջել է 70 000-ից։
ԿԲ նախագահն անդրադարձավ նաև վերջին շրջանում ՌԴ–ից տրանսֆերտների աճին` նշելով, որ դեռ վաղ է ասել, թե ինչով են դրանք պայմանավորված, սակայն միանշանակ է, որ դրանք կապված չեն արտագնա աշխատանքի մեկնածների փոխանցումների հետ։
Լրահոս
0