https://arm.sputniknews.ru/20261103/hancakazm-ka-satkacnelu-em-kzacnelu-em-artahajtutjunnerum-qk-nakhagahi-pataskhany-108856928.html
Հանցակազմ կա՞ «սատկացնելու եմ, կզացնելու եմ», արտահայտություններում․ ՔԿ նախագահի պատասխանը
Հանցակազմ կա՞ «սատկացնելու եմ, կզացնելու եմ», արտահայտություններում․ ՔԿ նախագահի պատասխանը
Sputnik Արմենիա
Արթուր Պողոսյանի խոսքով` հայտարարությունների քրեաիրավական գնահատականը կախված է ոչ միայն արտահայտությունից, այլև այն հնչեցնելու հանգամանքներից։ 03.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-03T17:10+0400
2026-11-03T17:10+0400
2026-11-03T17:13+0400
նիկոլ փաշինյան
արթուր պողոսյան
հհ քննչական կոմիտե
վարչապետ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108846960_0:84:1600:984_1920x0_80_0_0_dc2953d93162dabbc851bb79c39264ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանցակազմ չի տեսնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «սատկացնելու եմ, կզացնելու եմ» արտահայտություններում, սակայն պնդում է, որ նույն բառերը տարբեր հանգամանքներում կարող են տարբեր քրեաիրավական գնահատական ստանալ։ Այս մասին նա հայտարարեց Ազգային ժողովում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հարցին։Գրիգորյանը հետաքրքրվեց՝ արդյոք մեկ քաղաքացու կողմից մյուսին ուղղված նման արտահայտությունները հանցակազմ պարունակում են։Պողոսյանը պատասխանեց, որ միայն արտահայտության հիման վրա հնարավոր չէ որոշել հանցակազմի առկայությունը՝ առանց հաշվի առնելու դեպքի հանգամանքները։Այնուհետև նա նկատեց, որ պատգամավորը, հավանաբար, նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։«Ես չգիտեմ. վարչապետի ելույթն եք, չէ՞, ակնարկում։ Հա՜, ի՞նչ կա ըտեղ։ Իմ կարծիքով՝ չկա։ Ես պաշտոնապես ասում եմ»,– հայտարարեց Պողոսյանը։Աննա Գրիգորյանն իր հերթին ասաց, որ Ա. Մ. սկզբնատառերով քաղաքացին ֆեյսբուքյան գրառմամբ Փաշինյանին և նրա աջակիցներին ուղղել է նույնաբովանդակ արտահայտությունները՝ «սատկացնելու եմ, կզացնելու եմ, չոքացնելու եմ»։Իշխանության հույսը ընտրողների պասիվությունն է. քաղտեխնոլոգն ամփոփում է քարոզարշավըՊատգամավորի պնդմամբ՝ այդ դեպքում Քննչական կոմիտեն հանցակազմ է արձանագրել։«Հիմա կարո՞ղ եք ինձ բացատրել՝ Ն. Փ. Քաղաքացին, երբ այդ նախադասություններն ասում է, ինչպե՞ս է ստացվում, որ դուք հանցակազմ չեք տեսնում, երբ Ա. Մ. քաղաքացին է ասում կամ գրում իր ֆեյսբուքյան էջում, դուք էդտեղ հանցակազմ տեսնում եք»,– հարցրեց Գրիգորյանը։ՔԿ ղեկավարը կրկնեց, որ քրեաիրավական գնահատականը կախված է ոչ միայն արտահայտությունից, այլև այն հնչեցնելու հանգամանքներից և դրան հաջորդած արձագանքներից։ՔԿ նախագահը նշեց, որ իրավապահների պրակտիկայում եղել են դեպքեր, երբ նույն արտահայտություններում հանցակազմ չի հայտնաբերվել, և դեպքեր, երբ հանգամանքների գնահատման արդյունքում հակառակ եզրակացության են եկել։Հիշեցնենք, որ հունիսի 7–ին ընտրությունների քարոզարշավի ժամանակ և դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար օգտագործում էր «սատկացնելու եմ», «կզացնելու եմ», «չոքացնելու եմ» արտահայտությունները, հատկապես, երբ խոսքը ՀՀ նախկին նախագահների կամ ընդդիմադիր գործիչների մասին էր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108846960_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6fa157ac1dd0526d891aeca55ac33e70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, արթուր պողոսյան, հհ քննչական կոմիտե, վարչապետ
նիկոլ փաշինյան, արթուր պողոսյան, հհ քննչական կոմիտե, վարչապետ
Հանցակազմ կա՞ «սատկացնելու եմ, կզացնելու եմ», արտահայտություններում․ ՔԿ նախագահի պատասխանը
17:10 03.11.2026 (Թարմացված է: 17:13 03.11.2026) Արթուր Պողոսյանի խոսքով` հայտարարությունների քրեաիրավական գնահատականը կախված է ոչ միայն արտահայտությունից, այլև այն հնչեցնելու հանգամանքներից։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանցակազմ չի տեսնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «սատկացնելու եմ, կզացնելու եմ» արտահայտություններում, սակայն պնդում է, որ նույն բառերը տարբեր հանգամանքներում կարող են տարբեր քրեաիրավական գնահատական ստանալ։ Այս մասին նա հայտարարեց Ազգային ժողովում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հարցին։
Գրիգորյանը հետաքրքրվեց՝ արդյոք մեկ քաղաքացու կողմից մյուսին ուղղված նման արտահայտությունները հանցակազմ պարունակում են։
Պողոսյանը պատասխանեց, որ միայն արտահայտության հիման վրա հնարավոր չէ որոշել հանցակազմի առկայությունը՝ առանց հաշվի առնելու դեպքի հանգամանքները։
«Երբ որ քննարկում ենք արարքում հանցակազմի առկայությունը, մենք քննարկում ենք տեղը, իրադրությունը, ժամանակը, միջավայրը, անձը։ Սրանք վճռորոշ հատկանիշներ են»,– ասաց ՔԿ նախագահը։
Այնուհետև նա նկատեց, որ պատգամավորը, հավանաբար, նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
«Ես չգիտեմ. վարչապետի ելույթն եք, չէ՞, ակնարկում։ Հա՜, ի՞նչ կա ըտեղ։ Իմ կարծիքով՝ չկա։ Ես պաշտոնապես ասում եմ»,– հայտարարեց Պողոսյանը։
Աննա Գրիգորյանն իր հերթին ասաց, որ Ա. Մ. սկզբնատառերով քաղաքացին ֆեյսբուքյան գրառմամբ Փաշինյանին և նրա աջակիցներին ուղղել է նույնաբովանդակ արտահայտությունները՝ «սատկացնելու եմ, կզացնելու եմ, չոքացնելու եմ»։
Պատգամավորի պնդմամբ՝ այդ դեպքում Քննչական կոմիտեն հանցակազմ է արձանագրել։
«Հիմա կարո՞ղ եք ինձ բացատրել՝ Ն. Փ. Քաղաքացին, երբ այդ նախադասություններն ասում է, ինչպե՞ս է ստացվում, որ դուք հանցակազմ չեք տեսնում, երբ Ա. Մ. քաղաքացին է ասում կամ գրում իր ֆեյսբուքյան էջում, դուք էդտեղ հանցակազմ տեսնում եք»,– հարցրեց Գրիգորյանը։
ՔԿ ղեկավարը կրկնեց, որ քրեաիրավական գնահատականը կախված է ոչ միայն արտահայտությունից, այլև այն հնչեցնելու հանգամանքներից և դրան հաջորդած արձագանքներից։
«Մենք գնահատում ենք անձը, իրադրությունը, ժամանակը, միջավայրը և նաև դրանից բխող արձագանքները, և ըստ այդմ գնահատում ենք՝ այդ արտահայտությունն այդ իրավիճակում, այդ պայմաններում պարունակո՞ւմ է արդյոք Քրեական օրենսգրքով ենթադրյալ արարքի կատարման որևէ հատկանիշ, թե՞ ոչ»,– ասաց նա։
ՔԿ նախագահը նշեց, որ իրավապահների պրակտիկայում եղել են դեպքեր, երբ նույն արտահայտություններում հանցակազմ չի հայտնաբերվել, և դեպքեր, երբ հանգամանքների գնահատման արդյունքում հակառակ եզրակացության են եկել։
Հիշեցնենք, որ հունիսի 7–ին ընտրությունների քարոզարշավի ժամանակ և դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար օգտագործում էր
«սատկացնելու եմ», «կզացնելու եմ», «չոքացնելու եմ» արտահայտությունները, հատկապես, երբ խոսքը ՀՀ նախկին նախագահների կամ ընդդիմադիր գործիչների մասին էր։