00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իշխանության հույսը ընտրողների պասիվությունն է. քաղտեխնոլոգն ամփոփում է քարոզարշավը

© Photo : Social media of Nikol PashinyanՆիկոլ Փաշինյանը ընտրարշավին
Նիկոլ Փաշինյանը ընտրարշավին - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Նիկոլ Փաշինյանը ընտրարշավին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վիգեն Հակոբյանի խոսքով` մասնագետները հաշվարկել են, որ եթե 2.5 մլն ընտրողներից ԱԺ ընտրություններին գոնե 1․5 մլն–ը մասնակցի, իշխանության վերարտադրվելու հնարավորությունները բավական տեսական են լինելու կամ անհնարին։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը ցույց տվեց, որ ընտրություններն այդ փուլում արդեն իսկ կասկածելի լեգիտիմություն ունեն. Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Բոլոր այն գործիքները, որ կանխատեսվում էր, որ իշխանությունը կկիրառի` վարչական ռեսուրս, ուժային ռեսուրս ոչ միայն կիրառվեց, այլև գերագույն չափերով կիրառվեց։ Մենք ամեն օր տեսնում են ընդդիմադիր տարբեր ուժերի մոտ օրական 30-40 ձերբակալություններ, ոմանց նաև տանում են կալանավորման։ Ընդ որում, տեսնում ենք թիրախային ձերբակալություններ։ Տարբեր պատրվակներով, ոմանց իբր ընտրակաշառքների համար, ոմանց նույնիսկ լրտեսության համար մեղադրեցին։ Բայց այդպես էլ որևէ դատական պրոցես չտեսանք` ապացույցներով։ Մենք լսում ենք նաև, որ իշխանության ղեկավարը ուղղակիորեն սպառնում է իր ելույթներում կզացնել, նստեցնել, վանդակի մեջ պահել տասնամյակներով և այլն»,– արձանագրում է քաղտեխնոլոգը` հավելելով, որ այս ամենի արդյունքում երկրում ձևավորվում է վախի մթնոլորտ, որը բացասաբար է ազդում ընտրողների տրամադրությունների վրա։
Իշխանությունն էլ նրա համոզմամբ, հույսը դնում է հենց այդ իրավիճակի վրա` հնարավորինս գեներացնելով սպառնալիքներ, ատելության խոսք` հաշվարկով, որ անկումային տրամադրությունների հետևանքով մասնակցությունը ընտրություններին զգալի կկրճատվի։
«Մասնագետները նույնիսկ հաշվարկել են, որ եթե 2.5 մլն ընտրողներից ընտրություններին գոնե 1․5 մլն–ը մասնակցի, իշխանության վերարտադրվելու հնարավորությունները բավական տեսական են լինելու, եթե չասենք` անհնարին։ Եվ դա բնական է, որովհետև իշխանության ընտրազանգվածը թեև կայուն է, բայց բավարար չէ 50 + 1 ձայն հավաքելու համար։ Այդ իսկ պատճառով իշխանությունը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի մեծ ակտիվություն չլինի, և ապատիայի մթնոլորտը, որ կար մինչև ընտրությունները, առնվազն պահպանվի»,– նշում է Հակոբյանը։
Սոցիոլոգիական հարցումները, սակայն, այդ թվում` իշխանության պատվերով արվածները, որոնք չեն հրապարակվում և, այսպես ասած` ծառայողական օգտագործման համար են, Վիգեն Հակոբյանի տեղեկություններով, միանգամայն հավանական են համարում մինչև 60 + %-անոց մասնակցություն, ինչը, նրա բնորոշմամբ, վերջին տարիների համար աննախադեպ բարձր ցուցանիշ է։
Ընտրությունների նկատմամբ հանրության հետաքրքրության մեծացումը քաղտեխնոլոգը պայմանավորում է ընտրության լայն հնարավորությամբ։
«Չես ուզում ընտրել ներկային, չես ուզում ընտրել մեկին, ում ասոցացնում ես նախկին իշխանությունների հետ և այլն, կան ուժեր, որոնք ուղղակիորեն որևէ ճամբարի չեն պատկանում, այսինքն՝ ընտրության հնարավորություն գրեթե բոլորն ունեն, ընտրության լայն սպեկտր կա` 18 կուսակցությունների մասնակցությունը հնարավորություն է տալիս ցանկացածին իր ճաշակով, իր նախապատվությամբ ընտրություն կատարել»,– կարծում է մասնագետը։
Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքի օրինականությանը, Հակոբյանը հիշեցնում է, որ ավանդաբար, ընտրությունների արդարության և ազատության, դրանց ժողովրդավարական ստանդարտներին մասին հիմնական դատողություն անողը, արձանագրողը եղել են եվրոպական կառույցներն ու արևմտյան դիտորդական առաքելությունները։ Ներկա իրավիճակում, սակայն, այդ գնահատականը խիստ կասկածելի է։
«Օբյեկտիվ գնահատականի մասին խոսելը միամտություն կլինի, որովհետև նույն եվրոպական կառույցները հայաստանյան ընտրությունների նկատմամբ իրենց հստակ քաղաքական դիրքորոշումը ի սկզբանե արդեն արտահայտել են` որպես, այսպես կոչված, հակահիբրիդային, տվյալ դեպքում` որպես հակառուսական պայքարի մասնիկ։ Այսինքն՝ իրենք ի սկզբանե ապրիորի հայաստանյան ներքաղաքական զարգացումներում տեղավորվել են բարիկադի մի կողմում` իշխանական բևեռում, և պարզ է, որ Հայաստան ժամանելուց առաջ արդեն առնվազն պատրաստի գրած տեքստ ունեն։ Իրավիճակից ելնելով կհրապարակվի այս կամ այն տեքստը»,– ասում է քաղտեխնոլոգը` մանրամասնելով` եթե հաղթում է գործող իշխանությունը, ամեն ինչ արդար է, ազատ և համապատասխանում է ժողովրդավարական ստանդարտներին, եթե չի հաղթում, ապա եղել են խախտումներ, ընտրակաշառքներ, հիբրիդային պատերազմ և այլն։
Բայց, քանի որ աշխարհում այսօր միջազգային իրավունքը ընդհանրապես չի գործում, Վիգեն Հակոբյանի համոզմամբ, հայաստանյան ընտրություններին վերաբերող դիտորդական տեքստերն էլ հազիվ թե ինչ–որ հետևանք կամ նշանակություն կունենան։
Նոր աշխարհակարգի ձևավորման ներկա փուլում, նրա համոզմամբ, շատ ավելի որոշիչ է տվյալ երկրի ժողովրդի կամքը։ Իսկ աշխարհաքաղաքական և ուժային կենտրոնները սովորաբար կարճ ժամանակ հետո հաշտվում են իրողությունների հետ և շարունակում աշխատել տվյալ երկրի դե ֆակտո իշխանության հետ։ Եվ նման օրինակներ, քաղտեխնոլոգի խոսքով, նորագույն պատմության մեջ արդեն իսկ կան։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Ընդդիմությունն այս իշխանությանը հավաքական ձայներով հաղթելու մեծ շանս ունի․ Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
0