https://arm.sputniknews.ru/20261103/ete-hhum-gazi-giny-tankana-10-vov-apa-klini-mvotavvorapes-08-gnatsh-galstjan-108843672.html
Եթե ՀՀ–ում գազի գինը թանկանա 10%-ով, ապա կլինի մոտավորապես 0,8% գնաճ. Գալստյան
Եթե ՀՀ–ում գազի գինը թանկանա 10%-ով, ապա կլինի մոտավորապես 0,8% գնաճ. Գալստյան
Sputnik Արմենիա
Մարտին Գալստյանը նշեց, որ ՀՀ կենտրոնական բանկը գազի գնի թանկացման սցենար չունի, քանի որ դրա համար հստակ պարամետրերի առկայություն է պետք։ 03.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-03T14:57+0400
2026-11-03T14:57+0400
2026-11-03T14:59+0400
մարտին գալստյան
գազ
գնաճ
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108782359_0:84:1600:984_1920x0_80_0_0_af186b5bab7477644f8c3f101181bd2c.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Եթե ՀՀ–ում գազի գինը թանկանա 10 տոկոսով, ապա կլինի մոտավորապես 0.8 տոկոս գնաճ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։Նշենք, որ Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ գազի գնի հնարավոր թանկացումը կարող է հանգեցնել «ապոկալիպտիկ» կամ որևէ այլ տեսակի ոչ բնականոն տնտեսական սցենարի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին, անդրադառնալով ԵԱՏՄ 4 երկրների զեկույցին և գազի գնի՝ շուրջ 69 տոկոսով հնարավոր թանկացմանը, հայտարարեց, որ ՀՀ տնտեսությանն ապոկալիպսիս չի սպասում, իսկ բոլոր նրանք, ովքեր նման կարծիք ունեն, տնտեսությունից բան չեն հասկանում։Գալստյանն ավելացրեց, որ ՀՀ կենտրոնական բանկը գազի գնի սցենար չունի, քանի որ դրա համար հստակ պարամետրերի առկայություն է պետք։ «Այդպիսի ինֆորմացիա մենք մինչ այժմ չունենք, ուստի դրա վերաբերյալ որևէ սցենար կառուցելը, ինձ թվում է, ժամանակավրեպ է»,– ասաց նա` ավելացնելով, որ ԿԲ–ն ուղղակի զգայունության որոշակի վերլուծություն է արել։ Իսկ թե ինչ զարգացումներ ու ինչպիսի սցենարներ կլինեն գազի գնի թանկացման հետ կապված, ԿԲ նախագահը դժվարացավ ասել։ՀՀ–ում ներկա պահին գործող գազի սակագինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվել է 2022 թվականի մարտի 1-ին և գործում է նույն թվականի ապրիլի 1-ից։ Բնակիչ-բաժանորդների համար գազի 1 խմ–ի գինը 143.7 դրամ է, սոցիալապես անապահով ընտանիքների համար` 100 դրամ, որը, ի դեպ, վերջին թանկացումից չի փոխվել` պետության սուբսիդավորման շնորհիվ մնալով անփոփոխ` տարեկան մինչև 600 խմ սպառման դեպքում։Ռուսական գազի պայմանագրային գինը Հայաստանի սահմանին 2019 թվականից պաշտոնապես հաստատված է 165 ԱՄՆ դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Բայց ՀՀ–ՌԴ միջկառավարական պայմանագրի համաձայն՝ եթե Հայաստան մտնող գազի փաստացի կալորիականությունը (ստորին այրման ջերմությունը) ավելի բարձր է ստանդարտ հաշվարկային հիմքից, գինը համամասնորեն վերահաշվարկվում է։ Այս հիմքով ՌԴ–ից ներկրվող գազի բազային արժեքն այսօր կազմում է 177.53 դոլար, բայց ՀՀ սպառողների համար վերջնական սակագինը մնում է անփոփոխ՝ շնորհիվ էներգետիկ համակարգում ներքին վերաբաշխումների և կառավարության փոխհատուցումների։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108782359_89:0:1512:1067_1920x0_80_0_0_2e3bdd12486de9db931121f14185324d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարտին գալստյան, գազ, գնաճ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
մարտին գալստյան, գազ, գնաճ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
Եթե ՀՀ–ում գազի գինը թանկանա 10%-ով, ապա կլինի մոտավորապես 0,8% գնաճ. Գալստյան
14:57 03.11.2026 (Թարմացված է: 14:59 03.11.2026) Մարտին Գալստյանը նշեց, որ ՀՀ կենտրոնական բանկը գազի գնի թանկացման սցենար չունի, քանի որ դրա համար հստակ պարամետրերի առկայություն է պետք։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Եթե ՀՀ–ում գազի գինը թանկանա 10 տոկոսով, ապա կլինի մոտավորապես 0.8 տոկոս գնաճ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նշենք, որ Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերյան ասուլիսի ժամանակ
հայտարարեց, որ գազի գնի հնարավոր թանկացումը կարող է հանգեցնել «ապոկալիպտիկ» կամ որևէ այլ տեսակի ոչ բնականոն տնտեսական սցենարի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին, անդրադառնալով ԵԱՏՄ 4 երկրների
զեկույցին և գազի գնի՝ շուրջ 69 տոկոսով հնարավոր թանկացմանը,
հայտարարեց, որ ՀՀ տնտեսությանն ապոկալիպսիս չի սպասում, իսկ բոլոր նրանք, ովքեր նման կարծիք ունեն, տնտեսությունից բան չեն հասկանում։
«10 տոկոսով գազի գնի թանկացումը մեր սպառողական գների ինդեքսի վրա կբերի 0.6 տոկոս գնաճ, իսկ հարակից ճյուղերը, որոնք օգտագործում են գազ վերջնական արտադրանքի համար, ապա նրանց արտադրանքի գների աճը կլինի 0.1–0.2 տոկոսի սահմաններում»,– այսօր ասաց Մարտին Գալստյանը։
Գալստյանն ավելացրեց, որ ՀՀ կենտրոնական բանկը գազի գնի սցենար չունի, քանի որ դրա համար հստակ պարամետրերի առկայություն է պետք։
«Այդպիսի ինֆորմացիա մենք մինչ այժմ չունենք, ուստի դրա վերաբերյալ որևէ սցենար կառուցելը, ինձ թվում է, ժամանակավրեպ է»,– ասաց նա` ավելացնելով, որ ԿԲ–ն ուղղակի զգայունության որոշակի վերլուծություն է արել։
Իսկ թե ինչ զարգացումներ ու ինչպիսի սցենարներ կլինեն գազի գնի թանկացման հետ կապված, ԿԲ նախագահը դժվարացավ ասել։
ՀՀ–ում ներկա պահին գործող գազի սակագինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվել է 2022 թվականի մարտի 1-ին և գործում է նույն թվականի ապրիլի 1-ից։ Բնակիչ-բաժանորդների համար գազի 1 խմ–ի գինը 143.7 դրամ է, սոցիալապես անապահով ընտանիքների համար` 100 դրամ, որը, ի դեպ, վերջին թանկացումից չի փոխվել` պետության սուբսիդավորման շնորհիվ մնալով անփոփոխ` տարեկան մինչև 600 խմ սպառման դեպքում։
Ռուսական գազի պայմանագրային գինը Հայաստանի սահմանին 2019 թվականից պաշտոնապես հաստատված է 165 ԱՄՆ դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Բայց ՀՀ–ՌԴ միջկառավարական պայմանագրի համաձայն՝ եթե Հայաստան մտնող գազի փաստացի կալորիականությունը (ստորին այրման ջերմությունը) ավելի բարձր է ստանդարտ հաշվարկային հիմքից, գինը համամասնորեն վերահաշվարկվում է։ Այս հիմքով ՌԴ–ից ներկրվող գազի բազային արժեքն այսօր կազմում է 177.53 դոլար, բայց ՀՀ սպառողների համար վերջնական սակագինը մնում է անփոփոխ՝ շնորհիվ էներգետիկ համակարգում ներքին վերաբաշխումների և կառավարության փոխհատուցումների։