00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
1 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ապոկալիպսիս չի լինելու. Փաշինյանը ԿԲ նախագահի հետ համակարծիք չէ

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ ԿԲ շենքը
ՀՀ ԿԲ շենքը - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2026
Բաժանորդագրվել
Դեռ սեպտեմբերին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց, որ գազի գնի թանկացումն, ըստ էության, ապոկալիպտիկ բան է ենթադրում, որին Հայաստանի արձագանքը պետք է լինի ավելի ուժգին ու ոչ բնականոն։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ Հայաստանի տնտեսությանն ապոկալիպսիս չի սպասվում, իսկ բոլոր նրանք, ովքեր նման կարծիք ունեն, տնտեսությունից բան չեն հասկանում։ Այս մասին նա հայտարարեց այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ԵԱՀԿ 4 երկրների զեկույցին և գազի գնի՝ շուրջ 69 տոկոսով հնարավոր թանկացմանը։
«Հայաստանի տնտեսությունում ապոկալիսպիս չի լինելու։ Ովքեր խոսում են ապոկալիպսիսի մասին, տնտեսությունից չեն հասկանում, ուղիղ եմ ասում»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ապոկալիպսիս էր խոստացվում նաև 2019, 2020 և մյուս թվականներին, սակայն Հայաստանի տնտեսությունը շարունակել է աճել։ Փաշինյանը նաև հայտարարեց, թե վերջին 8 տարիների ընթացքում գազի գինը 2 անգամ թանկացել է, սակայն բարեխիղճ հարկ վճարողների շնորհիվ կառավարությունը կարողացել է այնպես անել, որ ՀՀ քաղաքացին դա չզգա։
Նրա խոսքով՝ պետք է նաև հարց տալ, թե ինչպես է ստացվում, որ հարևան Թուրքիայում և Ադրբեջանում գազը 2-3 անգամ թանկ է, սակայն այնտեղ աճեցրած լոլիկը 2-3 անգամ էժան է։
Նշենք, որ այս տարվա սեպտեմբերին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսի ժամանակ նշեց, թե գազի գնի թանկացումն, ըստ էության, ապոկալիպտիկ բան է ենթադրում, որին մեր արձագանքը պետք է լինի ավելի ուժգին ու ոչ բնականոն։
Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Փաշինյանը նշեց՝ ԿԲ-ն անկախ կառույց է, ինչ կուզի, այն էլ կասի, իսկ ինքը կառավարությունն է ներկայացնում։
Լրահոս
0