00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Աշխարհում կստեղծվեն ուղեծրային քաղաքներ. հայտնի գործարարը Հայաստան է եկել առաջարկով

Քեմ Գաֆարյան - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2026
Բաժանորդագրվել
Հայաստանի պետական մրցանակի դափնեկիրը պատրաստ է հայ գործընկերների հետ քննարկել համագործակցության հնարավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Մինչև 2050 թվականը աշխարհում կհայտնվեն ոչ թե ուղեծրային կայաններ, այլ ամբողջ ուղեծրային քաղաքներ, որոնցում կձևավորվի երկրային ձգողականություն՝ կենսապայմանները երկրայինին հնարավորինս մոտ լինելու համար։ Երևանում ընթացող «Silicon Mountains» բարձր տեխնոլոգիաների համաժողովում այս մասին հայտարարեց բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր Կամալ (Քեմ) Գաֆարյանը։
Ապագայի տեխնոլոգիաների ոլորտում մի քանի ընկերությունների համահիմնադիր Գաֆարյանը Երևան է եկել մրցանակ ստանալու և համաժողովին մասնակցելու համար:
Նրա հիմնած ընկերություններից մեկը` «Intuitive Machines»-ը, առաջին մասնավոր կազմակերպությունն է, որի մասամբ ինքնակառավարվող ռոբոտացված համալիրը 2024 թվականին վայրէջք կատարեց Լուսնի մակերևույթին: Այժմ ընկերությունը կառուցում է վայրէջքի մոդուլներ և լուսնային ենթակառուցվածքներ վայրէջքների և Երկրի հետ կապ ապահովելու համար:
«Աշխատում ենք ջերմամիջուկային սինթեզի շարժիչների մշակման վրա։ Մենք խնդիր ենք դրել դրանց օգնությամբ տիեզերական սարքերի արագությունը հասցնել մինչև լույսի արագության 5%-ի, ինչը զգալիորեն կարագացնի թռիչքները դեպի այլ մոլորակներ, ինչպես նաև Արեգակնային համակարգից դուրս»,-հավելեց Գաֆարյանը (նրա ընկերություններից ևս մեկը՝ «X-energy»-ն, մշակում է մոդուլային միջուկային ռեակտորներ):
Գործարարն առաջիկա մի քանի օրերի ընթացքում պատրաստ է Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ բանակցել իր տեխնոլոգիաների հնարավոր կիրառման, ինչպես նաև իր մշակումներում հայկական ընկերությունների ներգրավման շուրջ։
Գաֆարյանը հիշեց նաև իր «երկրային արմատների» մասին։ Նա ծնունդով Սպահանից է և, երբ դեռ պատանի էր, հաճախ էր այցելում Նոր Ջուղայի հայկական թաղամաս։
«Սիրում էի այնտեղ գնալ հատկապես Ծննդյան տոներին. շատ գունեղ էր։ Շատ ընկերներ ձեռք բերեցի այնտեղ, ուստի նաև այդ պատճառով է Հայաստան այցելելն ինձ համար առանձնահատուկ։ Ես առաջին անգամ եմ այստեղ, բայց կապ եմ զգում նախնյաց հողի հետ», - ասաց Գաֆարյանը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գևորգ Մանթաշյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ գերատեսչության ներկայացուցիչները պատրաստվում են բանակցել Գաֆարյանի հետ։
«Ցանկանում ենք պարոն Գաֆարյանին ծանոթացնել մեր բարձր տեխնոլոգիաների համակարգին, որպեսզի ապագայում մեր ինժեներական թիմերը կարողանան հավակնել մասնակցելու նրա մշակումներին: Ինչ վերաբերում է մոդուլային ռեակտորների նկատմամբ հետաքրքրությանը, ապա սկզբունքորեն այն կա, բայց կոնկրետ բանակցությունների մենք դեռ չենք հասել», - նշեց փոխնախարարը։
Երևանում անցկացվող «Silicon Mountains» ամենամյա համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի ՏՏ և հեռահաղորդակցության գործատուների միությունը:
Լրահոս
0