00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ի՞նչ ենք շնչում. Հայաստանում օդն աղտոտող հիմնական պատճառներն ու մեկ տարվա տվյալները

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2026
Բաժանորդագրվել
Երկրում հաշվառված 2 445 արդյունաբերական անշարժ աղբյուրների (գործարաններ, հանքեր, շինհրապարակներ) 97.4%–ն ունեցել է սահմանային թույլատրելի հաստատված չափորոշիչներ։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում 2024–25 թթ. ընթացքում մթնոլորտ է արտանետվել 312.1 հազար տոննա վնասակար նյութ։ Այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած զեկույցի մեջ, որը վերաբերում էր 2024–25 թթ. ՀՀ մթնոլորտային օդի աղտոտվածության և արտանետումների վիճակագրական տվյալներին։

Ըստ կոմիտեի` սա նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում երկրի յուրաքանչյուր բնակչի հաշվով օդի տրանսպորտային և արդյունաբերական աղտոտվածությունը կազմել է 36.9 կգ, իսկ տարածքի մեկ քառակուսի կիլոմետրին բաժին է ընկել ավելի քան 4 տոննա թունավոր արտանետում։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրը շարժական կազմն է (տրանսպորտը), որին բաժին է ընկնում ընդհանուր արտանետումների 63.5%-ը կամ շուրջ 198.2 հազար տոննա, մինչդեռ գործարանների ու հանքերի (անշարժ աղբյուրներ) տեսակարար կշիռը կազմում է 36.5% (113.9 հազար տոննա)։

Ավտոմեքենաներից մթնոլորտ մղված գազերի կառուցվածքում բացարձակ մեծամասնություն է կազմում ածխածնի օքսիդը՝ 143.3 հազար տոննա (72.3%), որին հաջորդում են ցնդող օրգանական միացությունները՝ 34.9 հազար տոննա (17.6%) և ազոտի օքսիդները՝ 19.1 հազար տոննա (9.6%)։
Մեր աշխարհագրական դիրքով է պայմանավորված․ Ավինյանն օդի աղտոտվածության նոր պատճառ նշեց

Ինչ վերաբերում է արդյունաբերական հատվածին, ապա երկրում հաշվառված 2 445 անշարժ աղբյուրների (գործարաններ, հանքեր, շինհրապարակներ) 97.4%–ն ունեցել է սահմանային թույլատրելի հաստատված չափորոշիչներ։ Այս աղբյուրներից արտադրական պրոցեսում անջատված 420.1 հազար տոննա վնասակար նյութերից ժամանակակից ֆիլտրերի շնորհիվ վնասազերծվել է 72.9%-ը, իսկ մնացած 27.1%–ն արտանետվել է բաց տարածություն։

Զուգահեռաբար փոփոխություններ են արձանագրվել նաև ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետման ծավալներում։ Վերջին հաշվարկներով՝ առանց հողօգտագործման և անտառային տնտեսության ոլորտի կլանումների, ՋԳ արտանետումները կազմել են 13 314.1 կիլոտոննա ածխաթթու գազի համարժեք։

Այս ցուցանիշը 11.9%-ով բարձր է նախորդող տարիների (2019թ.) մակարդակից, սակայն 50.2%-ով ցածր է մնում 1990 թվականի համեմատականից։

Եթե հաշվի առնենք նաև բնական կլանումները, ապա ջերմոցային գազերի զուտ արտանետումները կազմել են 12 932.2 կիլոտոննա՝ արձանագրելով 50.3% նվազում 1990 թվականի բազային ցուցանիշի նկատմամբ։
Զարմանալ, դժգոհել չլինի. Սիմոնյանը զգուշացնում է` օդի աղտոտվածության հարցը օրենքով կլուծեն
Լրահոս
0