00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մեր աշխարհագրական դիրքով է պայմանավորված․ Ավինյանն օդի աղտոտվածության նոր պատճառ նշեց

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2025
Բաժանորդագրվել
Տիգրան Ավինյանը կարծում է, որ 10-15 օրվա վարչարարությունը կարող է ազդել հետագա 40-60 օրվա վրա։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն օդի աղտոտվածության նոր պատճառ նշեց․ այժմ խնդիր է նաև Հայաստանի աշխարհագրական դիրքը։ Այս մասին Ավինյանը հայտնեց գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
«Օդի որակը նոյեմբերի կեսերից վատթարանում է և սկսում է բարելավվել մարտի կեսերից։ Ցավոք, սա բավականին բարդ խնդիրներով է պայմանավորված՝ առաջին հերթին աշխարհագրական դիրքով։ Խնդիրը կապված է նաև եղանակային պայմաններով։ Իհարկե, լուծումներ կան ու դրանք շատ բարդ են։ Շատ դեպքերում Երևանի սահմաններից դուրս այդ լուծումները պետք է իրականացվեն։ Խոսքը հարյուրավոր հեկտարներով անտառածածկ, մշտադալար կանաչապատ տարածքների մասին է։ Դրանք որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների համար»,- ընդգծեց Ավինյանը։
Նրա խոսքով՝ հնարավոր է, որ մոտ 10-15 կրիտիկական օր, որոնց մասին նախօրոք տեղեկացված լինեն, գուցե ստանդարտից դուրս վարչարարական աշխատանք իրականացնեն։ Կարծում է, որ 10-15 օրվա վարչարարությունը կարող է ազդել հետագա 40-60 օրվա վրա։ Ավինյանն ընդգծեց՝ խոսքն այն մասին չէ, որ այդ ընթացքում օդի որակը շատ կբարելավվի, այլ այն մասին է, որ կետային աշխատանքի դեպքում մոտ 20 տոկոսի ազդեցություն կարող է լինել։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ էլ Տիգրան Ավինյանն օդի աղտոտվածության պատճառ էր նշել երևանյան բակերում տերևների այրումը և կոչ էր անում քաղաքացիներին փոքրիկ «գործարաններ» չստեղծել շենքերի մոտ։
Օդի աղտոտվածություն մեկ այլ պատճառ էլ, ըստ Ավինյանի, իրականացվող շինարարության ժամանակ առանց փոշեկլանիչ ցանցերի աշխատելն է։
Օդի աղտոտվածություն, խցանումներ և ոչ միայն. ինչի՞ց են դժգոհ Երևանի բնակիչները
Լրահոս
0