https://arm.sputniknews.ru/20261102/gazi-hnaravvor-tankacman-aghetali-hetevanqner-chem-kankhatesum-vahe-hvovhannisjan-108790266.html
Գազի հնարավոր թանկացման աղետալի հետևանքներ չեմ կանխատեսում․ Վահե Հովհաննիսյան
Գազի հնարավոր թանկացման աղետալի հետևանքներ չեմ կանխատեսում․ Վահե Հովհաննիսյան
Sputnik Արմենիա
Նախարարը հիշեցրեց, որ գազի գնի բարձրացման մասին նախկինում էլ են խոսակցություններ են։ 02.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-02T14:14+0400
2026-11-02T14:14+0400
2026-11-02T14:14+0400
հայաստան
ռուսաստան
գազ
վահե հովհաննիսյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108782338_0:0:1600:901_1920x0_80_0_0_3153e3bed4ad751d33dd5766853d130e.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Սահմանին ՌԴ–ից եկող գազի գնի հնարավոր բարձրացումը ՀՀ տնտեսության համար աղետալի հետևանքներ չի ունենա։ Այս մասին ԱԺ–ում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ արձագանքելով ընդդիմադիր պատգամավորի մտահոգություններին։ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հարցրեց գազի գնի հնարավոր բացասական հետևանքների մասին։«Նման սցենարի դեպքում պետական պարտք–ՀՆԱ հարաբերակցությունը, որն այժմ մոտ 50% է, կարող է հասնել շուրջ 60%-ի»,– նշեց ընդդիմադիր պատգամավորը։Հովհաննիսյանն արձագանքում ընդգծեց, որ գազի գնի բարձրացման վերաբերյալ նոր տեղեկություններ այս պահին չկան։Մանուկյանը հիշեցրեց Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա խնդիրները, այդ թվում՝ դիվանագիտական և քաղաքական վերջին զարգացումները, և նշեց, որ դրանք մտահոգվելու հիմք են տալիս։«Ես մտահոգություն եմ հայտնում, հարց եմ տալիս ժողովրդի անունից։ Ժողովրդին հետաքրքիր է՝ թանկանալո՞ւ է, թե՞ ոչ»,– հայտարարեց պատգամավորը։Նախարարն այս հարցին չարձագանքեց։Նշենք, որ Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ գազի գնի հնարավոր թանկացումը կարող է հանգեցնել «ապոկալիպտիկ» կամ որևէ այլ տեսակի ոչ բնականոն տնտեսական սցենարի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին, անդրադառնալով ԵԱՏՄ 4 երկրների զեկույցին և գազի գնի՝ շուրջ 69 տոկոսով հնարավոր թանկացմանը, հայտարարեց, որ ՀՀ տնտեսությանն ապոկալիպսիս չի սպասում, իսկ բոլոր նրանք, ովքեր նման կարծիք ունեն, տնտեսությունից բան չեն հասկանում։ՀՀ–ում ներկա պահին գործող գազի սակագինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվել է 2022 թվականի մարտի 1-ին և գործում է նույն թվականի ապրիլի 1-ից։ Բնակիչ-բաժանորդների համար գազի 1 խմ–ի գինը 143.7 դրամ է, սոցիալապես անապահով ընտանիքների համար` 100 դրամ, որը, ի դեպ, վերջին թանկացումից չի փոխվել` պետության սուբսիդավորման շնորհիվ մնալով անփոփոխ` տարեկան մինչև 600 խմ սպառման դեպքում։Ռուսական գազի պայմանագրային գինը Հայաստանի սահմանին 2019 թվականից պաշտոնապես հաստատված է 165 ԱՄՆ դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Բայց ՀՀ–ՌԴ միջկառավարական պայմանագրի համաձայն՝ եթե Հայաստան մտնող գազի փաստացի կալորիականությունը (ստորին այրման ջերմությունը) ավելի բարձր է ստանդարտ հաշվարկային հիմքից, գինը համամասնորեն վերահաշվարկվում է։ Այս հիմքով ՌԴ–ից ներկրվող գազի բազային արժեքն այսօր կազմում է 177.53 դոլար, բայց ՀՀ սպառողների համար վերջնական սակագինը մնում է անփոփոխ՝ շնորհիվ էներգետիկ համակարգում ներքին վերաբաշխումների և կառավարության փոխհատուցումների։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108782338_126:0:1549:1067_1920x0_80_0_0_782171328868083dd307b45458406eeb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, գազ, վահե հովհաննիսյան
հայաստան, ռուսաստան, գազ, վահե հովհաննիսյան
Գազի հնարավոր թանկացման աղետալի հետևանքներ չեմ կանխատեսում․ Վահե Հովհաննիսյան
Նախարարը հիշեցրեց, որ գազի գնի բարձրացման մասին նախկինում էլ են խոսակցություններ են։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Սահմանին ՌԴ–ից եկող գազի գնի հնարավոր բարձրացումը ՀՀ տնտեսության համար աղետալի հետևանքներ չի ունենա։ Այս մասին ԱԺ–ում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ արձագանքելով ընդդիմադիր պատգամավորի մտահոգություններին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հարցրեց գազի գնի հնարավոր բացասական հետևանքների մասին։
«Նման սցենարի դեպքում պետական պարտք–ՀՆԱ հարաբերակցությունը, որն այժմ մոտ 50% է, կարող է հասնել շուրջ 60%-ի»,– նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Հովհաննիսյանն արձագանքում ընդգծեց, որ գազի գնի բարձրացման վերաբերյալ նոր տեղեկություններ այս պահին չկան։
«Չեմ կարծում, որ պետք է ապոկալիպտիկ տրամադրությամբ խոսենք գազի գնի հնարավոր բարձրացման մասին, առավել ևս չեմ կարծում, որ դա աղետալի հետևանքներ կունենա։ Գազի գնի բարձրացման հետ կապված դեռ որևէ նորություն չկա։ Ես ուզում եմ ձեզ ուղղակի հիշեցնել, որ անցած տարի էլ նույն ձևի խոսակցություններ էին գնում գազի գնի հնարավոր բարձրացման վերաբերյալ, և հիմա էլ նույն ձևի խոսակցություններ են գնում»,– ասաց նախարարը։
Մանուկյանը հիշեցրեց Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա խնդիրները, այդ թվում՝ դիվանագիտական և քաղաքական վերջին զարգացումները, և նշեց, որ դրանք մտահոգվելու հիմք են տալիս։
«Ես մտահոգություն եմ հայտնում, հարց եմ տալիս ժողովրդի անունից։ Ժողովրդին հետաքրքիր է՝ թանկանալո՞ւ է, թե՞ ոչ»,– հայտարարեց պատգամավորը։
Նախարարն այս հարցին չարձագանքեց։
Նշենք, որ Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերյան ասուլիսի ժամանակ
հայտարարեց, որ գազի գնի հնարավոր թանկացումը կարող է հանգեցնել «ապոկալիպտիկ» կամ որևէ այլ տեսակի ոչ բնականոն տնտեսական սցենարի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին, անդրադառնալով ԵԱՏՄ 4 երկրների
զեկույցին և գազի գնի՝ շուրջ 69 տոկոսով հնարավոր թանկացմանը,
հայտարարեց, որ ՀՀ տնտեսությանն ապոկալիպսիս չի սպասում, իսկ բոլոր նրանք, ովքեր նման կարծիք ունեն, տնտեսությունից բան չեն հասկանում։
ՀՀ–ում ներկա պահին գործող գազի սակագինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվել է 2022 թվականի մարտի 1-ին և գործում է նույն թվականի ապրիլի 1-ից։ Բնակիչ-բաժանորդների համար գազի 1 խմ–ի գինը 143.7 դրամ է, սոցիալապես անապահով ընտանիքների համար` 100 դրամ, որը, ի դեպ, վերջին թանկացումից չի փոխվել` պետության սուբսիդավորման շնորհիվ մնալով անփոփոխ` տարեկան մինչև 600 խմ սպառման դեպքում։
Ռուսական գազի պայմանագրային գինը Հայաստանի սահմանին 2019 թվականից պաշտոնապես հաստատված է 165 ԱՄՆ դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Բայց ՀՀ–ՌԴ միջկառավարական պայմանագրի համաձայն՝ եթե Հայաստան մտնող գազի փաստացի կալորիականությունը (ստորին այրման ջերմությունը) ավելի բարձր է ստանդարտ հաշվարկային հիմքից, գինը համամասնորեն վերահաշվարկվում է։ Այս հիմքով ՌԴ–ից ներկրվող գազի բազային արժեքն այսօր կազմում է 177.53 դոլար, բայց ՀՀ սպառողների համար վերջնական սակագինը մնում է անփոփոխ՝ շնորհիվ էներգետիկ համակարգում ներքին վերաբաշխումների և կառավարության փոխհատուցումների։