00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
65 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքի կոչումը Մեղրիից փոխանցվեց Բելառուսի Մոլոդեչնո քաղաքին

© Photo : official site of MESCS of RA ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքի կոչումը Մեղրիից փոխանցվեց Բելառուսի Մոլոդեչնո քաղաքին
ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքի կոչումը Մեղրիից փոխանցվեց Բելառուսի Մոլոդեչնո քաղաքին - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2026
Բաժանորդագրվել
Ազգային երգի և նվագարանների կատարումներով հանդես են եկել նաև արտիստներ Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից:
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. ԱՊՀ երկրների ազգային երգի և նվագարանների համատեղ համերգով նոյեմբերի 1-ին ամփոփվել է «Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» ծրագիրը, որի ընթացքում ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք կոչումը փոխանցվել Բելառուսի Հանրապետության Մոլոդեչնո քաղաքին: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Հանդիսությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իքսանովը և Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանը: Ներկայացվել է նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևի ողջույնի խոսքը:
© Photo : official site of MESCS of RA ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքի կոչումը Մեղրիից փոխանցվեց Բելառուսի Մոլոդեչնո քաղաքին
Культурная программа Мегри – культурная столица СНГ 2026 (2 ноября 2026). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2026
ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքի կոչումը Մեղրիից փոխանցվեց Բելառուսի Մոլոդեչնո քաղաքին
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ողջունելով Մեղրիում և Սյունյաց աշխարհում հավաքված հյուրերին, նշել է, որ Մեղրին հպարտությամբ է կրել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի տիտղոսը՝ դառնալով երկխոսության յուրօրինակ հարթակ։ Ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Մեղրիում շուրջ երեք տասնյակ տարաբնույթ միջոցառումներ են անցկացվել, այդ թվում՝ ծառատունկ, «Տարազ ֆեստ», Համագործակցության երկրների կինոփառատոնը, Երևանյան գրքի արտագնա փառատոնը, ժողովրդական արհեստների և պարի փառատոներ, նամականիշի մարում և այլ միջոցառումներ:
Ապա Տիգրան Վիրաբյանը ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքի կոչումը հանդիսավոր կերպով փոխանցել է Բելառուսի Հանրապետության Մոլոդեչն քաղաքի շրջանային գործկոմի նախագահի տեղակալ Ալեսիա Լուկովսկայային՝ որպես մշակութային շրջապտույտի խորհրդանիշ հանձնելով արևը պատկերող հուշանվեր-կտավ։
© Photo : official site of MESCS of RA ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքի կոչումը Մեղրիից փոխանցվեց Բելառուսի Մոլոդեչնո քաղաքին
Культурная программа Мегри – культурная столица СНГ 2026 (2 ноября 2026). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2026
ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքի կոչումը Մեղրիից փոխանցվեց Բելառուսի Մոլոդեչնո քաղաքին
ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իքսանովը, ողջունելով ներկաներին, մասնավորապես նշել է.

«Մեղրին քաղաք է, որտեղ առանձնակի ակնածանքով են վերաբերվում իրենց բազմադարյա պատմությանը։ Այն իր ճարտարապետական հուշարձաններով, անուշաբույր այգիներով և անսահման հյուրընկալ ժողովրդով հարգանք ու հետաքրքրություն է առաջացնում։ Վստահ եմ, որ միջոցառումների մասնակիցներն իրենց հետ կտանեն վառ տպավորություններն ու ջերմության մի մասնիկը»,– ասել է Անատոլի Իքսանովը։

«Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի ամփոփիչ համերգին կատարումներով հանդես է եկել «Կայթ» էթնո խումբը` ներկայացնելով հայկական ավանդական, հազվագյուտ կամ մոռացված ժողովրդական երգեր ու մեղեդիներ` ժամանակակից գործիքավորմամբ:
© Photo : official site of MESCS of RA ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքի կոչումը Մեղրիից փոխանցվեց Բելառուսի Մոլոդեչնո քաղաքին
Культурная программа Мегри – культурная столица СНГ 2026 (2 ноября 2026). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2026
ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքի կոչումը Մեղրիից փոխանցվեց Բելառուսի Մոլոդեչնո քաղաքին
Ազգային երգի և նվագարանների կատարումներով հանդես են եկել նաև արտիստներ Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից:
Ծրագրի փակման արարողությանը նախորդել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանի, ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իքսանովի, ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի քաղաքական, սոցիալական և հումանիտար համագործակցության հարցերով վարչության պետի տեղակալ Խալմուրատ Ռաշիդովի, Բելառուսի Հանրապետության Մոլոդեչնո քաղաքի շրջանային գործկոմի նախագահի տեղակալ Ալեսիա Լուկովսկայայի ճեպազրույցը լրատվամիջոցների հետ:
Լրահոս
0