https://arm.sputniknews.ru/20261101/mahacel-e-banasteghts-dramaturg-mankagir-samvel-kvosjany-108752747.html
Մահացել է բանաստեղծ, դրամատուրգ, մանկագիր Սամվել Կոսյանը
Մահացել է բանաստեղծ, դրամատուրգ, մանկագիր Սամվել Կոսյանը
Sputnik Արմենիա
2005-2012 թվականներին Կոսյանը «Գրական թերթի» գլխավոր խմբագիրն է եղել: 01.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-01T17:59+0400
2026-11-01T17:59+0400
2026-11-01T18:05+0400
մահ
բանաստեղծ
գրող
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/01/108752577_0:42:690:430_1920x0_80_0_0_89c0b847e0742b679f388fc269205f3b.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Մահացել է բանաստեղծ, դրամատուրգ, մանկագիր Սամվել Կոսյանը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի գրողների միությունը։ Սամվել Կոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 2-ին՝ Գետարգելի սգո սրահում (Getargel funeral service, Կոտայքի մարզ, Առինջ, Գետարգելի եկեղեցու հարևանությամբ), ժամը՝ 17.00–20.00, հուղարկավորությունը՝ նույն վայրից` նոյեմբերի 3–ին՝ ժամը 13-00։Հավելենք, որ Սամվել Կոսյանը 2005-2012 թվականներին վարել է ՀԳՄ պաշտոնաթերթ «Գրական թերթի» գլխավոր խմբագրի պաշտոնը:2023 թվականին նրա «Փոշուց քշվածները» պիեսը «Դրամատուրգիա» անվանակարգում արժանացել է Գրքի երևանյան միջազգային փառատոնի առաջին մրցանակին:2000 թվականին «Գուցե փրկվենք» («Կյանքը վանդակի կողքով») պիեսը Իրանի միջազգային թատերական փառատոնում արժանացել է «Գրան պրի» (Gran Prix) մրցանակի։ Այն թարգմանվել է պարսկերեն, հրատարակվել առանձին գրքույկով և բեմադրվել Իրանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/01/108752577_32:0:659:470_1920x0_80_0_0_b82d42d86a128f80e3a80e98ecc5e6a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մահ, բանաստեղծ, գրող
Մահացել է բանաստեղծ, դրամատուրգ, մանկագիր Սամվել Կոսյանը
17:59 01.11.2026 (Թարմացված է: 18:05 01.11.2026) 2005-2012 թվականներին Կոսյանը «Գրական թերթի» գլխավոր խմբագիրն է եղել:
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Մահացել է բանաստեղծ, դրամատուրգ, մանկագիր Սամվել Կոսյանը: Տեղեկությունը
հայտնում է Հայաստանի գրողների միությունը։
«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 79 տարեկանում կյանքից հեռացել է 60-ականների և գարունականների սերնդի ճանաչված բանաստեղծ, դրամատուրգ, մանկագիր Սամվել Կոսյանը։ Նրա գրական վաստակը, մարդկային ջերմ ու լուսավոր կերպարը, ազնիվ ու բարի ներկայությունը երկար կմնան մեր հիշողություններում…»,– նշել են միությունից` խորին ցավակցությունն ու զորակցությունը հայտնելով բանաստեղծի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, ընթերցողներին և նրա գրական ժառանգությունը գնահատող բոլոր մարդկանց։
Սամվել Կոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 2-ին՝ Գետարգելի սգո սրահում (Getargel funeral service, Կոտայքի մարզ, Առինջ, Գետարգելի եկեղեցու հարևանությամբ), ժամը՝ 17.00–20.00, հուղարկավորությունը՝ նույն վայրից` նոյեմբերի 3–ին՝ ժամը 13-00։
Հավելենք, որ Սամվել Կոսյանը 2005-2012 թվականներին վարել է ՀԳՄ պաշտոնաթերթ «Գրական թերթի» գլխավոր խմբագրի պաշտոնը:
2023 թվականին նրա «Փոշուց քշվածները» պիեսը «Դրամատուրգիա» անվանակարգում արժանացել է Գրքի երևանյան միջազգային փառատոնի առաջին մրցանակին:
2000 թվականին «Գուցե փրկվենք» («Կյանքը վանդակի կողքով») պիեսը Իրանի միջազգային թատերական փառատոնում արժանացել է «Գրան պրի» (Gran Prix) մրցանակի։ Այն թարգմանվել է պարսկերեն, հրատարակվել առանձին գրքույկով և բեմադրվել Իրանում։