00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայտնի է մահացած զինծառայողի ինքնությունը. նա մի քանի ամսից կավարտեր ծառայությունը

© Sputnik / Andranik GhazaryanԶինվորական համազգեստ
Զինվորական համազգեստ - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2026
Զինվորական համազգեստ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Լրատվամիջոցը կապ է հաստատել Սևան քաղաքի N 1 հիմնական դպրոցի ուսուցչուհիներից մեկի հետ, որը ժամանակին դասավանդել է Տիգրանին։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ զորամասերից մեկում հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը Սևան համայնքի բնակիչ Տիգրան Ստեփանյանն է։ Այդ մասին հայտնում է MediaHub–ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի դին՝ հրազենային վնասվածքով։
MediaHub–ի տեղեկություններով՝ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը։
Լրատվամիջոցը կապ է հաստատել Սևան քաղաքի N 1 հիմնական դպրոցի ուսուցչուհիներից մեկի հետ, որը ժամանակին դասավանդել է Տիգրանին։
«Ընտանիքում երկուսն էին, մեծ եղբայրն ավարտել էր բանակային ծառայությունը, ինքը փոքրն էր։ Մեկ տարի էր, ինչ ծառայում էր, պետք է հուլիսին վերադառնար»,– ասել է նա։
Ուսուցչուհու խոսքով՝ Տիգրանն օրինակելի աշակերտ էր, կիրթ ու դաստիարակված։ Դպրոցն ավարտելուց հետո գնացել էր ավագ դպրոց, և կապը տղայի հետ կորել էր։
«Բուհ ընդունվելու համար դիմել էր, շատ լավ մարդ էր, համեստ, հանգիստ, հավասարակշռված։ Դպրոցում գործում էր «Ես» բանավեճի ակումբը. մասնակից էր, հանրապետական փուլում երկրորդ տեղը բերեց Սևան քաղաքին»,– նշել է նա։
Ուսուցչուհու խոսքով՝ ծնողները աշխատասեր, օրինակելի վարքի տեր մարդիկ են։
«Շատ ցավալի դեպք ա, շատ դաստիարակված, կիրթ երեխա էր։ Ընդհանրապես, իրենք քաղաքի լավագույն, օրինակելի բնակիչներից են»,–ասել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերում նմանատիպ դեպք էր արձանագրվել նաև հոկտեմբերի 10–ին։
Լրահոս
0