https://arm.sputniknews.ru/20261031/svona-mnacakanjani-vraerti-gvortsvov-datapartjaly-kkri-patizhy-pastabany-kaskatsner-uni-108722943.html
Սոնա Մնացականյանի վրաերթի գործով մեղադրյալը կկրի՞ պատիժը․ փաստաբանը կասկածներ ունի
Սոնա Մնացականյանի վրաերթի գործով մեղադրյալը կկրի՞ պատիժը․ փաստաբանը կասկածներ ունի
Sputnik Արմենիա
Փաստաբանի խոսքով` ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել ինչպես տուժողի ներկայացուցչի, այնպես էլ մեղադրյալի պաշտպանների ներկայացրած վճռաբեկ բողոքները։ 31.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-31T15:20+0400
2026-10-31T15:20+0400
2026-10-31T15:22+0400
սոնա մնացականյան
վրաերթ
պաշտպան
փաստաբան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0a/1b/34719903_0:183:1600:1083_1920x0_80_0_0_656bb2e5b7adf798243c3d45889887d4.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Սոնա Մնացականյանի մահվան ելքով վրաերթի գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանի նկատմամբ նշանակված 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Մնացականյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել ինչպես տուժողի ներկայացուցչի, այնպես էլ մեղադրյալի պաշտպանների ներկայացրած վճռաբեկ բողոքները։Հիշեցնենք, որ 2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենան Երևանում վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր։Դատարանը մեղադրյալ Արամ Նավասարդյանի վերաբերյալ մեղադրական վերդիկտ կայացրեց 2025 թվականի հուլիսի 30–ին` դատապարտելով մեկուկես տարվա ազատազրկման։Այս տարվա մայիսի 19–ին ՀՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի վրաերթի գործով Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Դատարանը մերժել է պաշտպանության և տուժող կողմերի ներկայացրած բողոքները՝ վրաերթ կատարած ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի պատիժը՝ 1․6 տարվա ազատազրկումն անփոփոխ թողնելով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0a/1b/34719903_0:0:1600:1200_1920x0_80_0_0_862c841a54bd3acd69f95b19fd4a079a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սոնա մնացականյան, վրաերթ, պաշտպան, փաստաբան
սոնա մնացականյան, վրաերթ, պաշտպան, փաստաբան
Սոնա Մնացականյանի վրաերթի գործով մեղադրյալը կկրի՞ պատիժը․ փաստաբանը կասկածներ ունի
15:20 31.10.2026 (Թարմացված է: 15:22 31.10.2026) Փաստաբանի խոսքով` ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել ինչպես տուժողի ներկայացուցչի, այնպես էլ մեղադրյալի պաշտպանների ներկայացրած վճռաբեկ բողոքները։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Սոնա Մնացականյանի մահվան ելքով վրաերթի գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանի նկատմամբ նշանակված 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Այս մասին
«Ֆեյսբուքի» իր էջում գրել է Մնացականյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել ինչպես տուժողի ներկայացուցչի, այնպես էլ մեղադրյալի պաշտպանների ներկայացրած վճռաբեկ բողոքները։
«Համոզմունք ունեմ, որ հետագայում ևս ամենաբարձր մակարդակով արվելու է ամեն ինչ, որպեսզի մեղադրյալը չկրի նույնիսկ դատավճռով նշանակված ակնհայտ մեղմ ու անհամաչափ պատիժը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը»,– գրել է Ասլանյանը։
Հիշեցնենք, որ 2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենան Երևանում
վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր։
Դատարանը մեղադրյալ Արամ Նավասարդյանի վերաբերյալ մեղադրական վերդիկտ կայացրեց 2025 թվականի հուլիսի 30–ին` դատապարտելով մեկուկես տարվա ազատազրկման։
Այս տարվա մայիսի 19–ին ՀՀ վերաքննիչ դատարանն
անփոփոխ է թողել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի վրաերթի գործով Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Դատարանը մերժել է պաշտպանության և տուժող կողմերի ներկայացրած բողոքները՝
վրաերթ կատարած ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի պատիժը՝ 1․6 տարվա ազատազրկումն անփոփոխ թողնելով։