https://arm.sputniknews.ru/20261030/sa-alievi-arajarkn-e-vory-menq-merzhum-enq-anna-grigvorjany-nvor-sahmanadrutjan-masin-108691945.html
Սա Ալիևի առաջարկն է, որը մենք մերժում ենք․ Աննա Գրիգորյանը՝ նոր Սահմանադրության մասին
Սա Ալիևի առաջարկն է, որը մենք մերժում ենք․ Աննա Գրիգորյանը՝ նոր Սահմանադրության մասին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ «Ուժեղ Հայաստանը» հայտարարեց, որ մեր երկրում «ալիևյան սահմանադրությունը» չի կարող անցնել։ 30.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-30T13:56+0400
2026-10-30T13:56+0400
2026-10-30T14:41+0400
աննա գրիգորյան
նարեկ կարապետյան
սահմանադրություն
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1e/108692117_0:0:1920:1080_1920x0_80_0_0_b22de342599dcd6f2b1fb1acee96eed0.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել նոր Սահմանադրության ընդունմանն ուղղված որևէ գործընթացի և դեմ է քվեարկելու իշխանության առաջարկած սահմանադրական փոփոխություններին։ Այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ Շեշտում է՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ խորհրդարանում է հայտնվում որոշակի գործողություններ կատարելու մանդատով, իսկ իրենց ընտրողները նման մանդատ չեն տվել։ Հավելեց՝ նոր Սահմանադրության ընդունումը դա ոչ թե միայն իշխանության, այլև Ալիևի առաջարկն է, որն իրենք մերժում են։ Ինչ վերաբերում է հնարավոր ճնշումներին, Գրիգորյանը նշեց՝ ոչինչ չի կարող իրենց ստիպել փոխել դիրքորոշումը։Այսօր ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն էր հայտարարել, որ մեր երկրում «ալիևյան սահմանադրությունը» չի կարող անցնել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Սա Ալիևի առաջարկն է, որը մենք մերժում ենք․ Աննա Գրիգորյանը՝ նոր Սահմանադրության մասին
Sputnik Արմենիա
Սա Ալիևի առաջարկն է, որը մենք մերժում ենք․ Աննա Գրիգորյանը՝ նոր Սահմանադրության մասին
2026-10-30T13:56+0400
true
PT2M37S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1e/108692117_169:0:1609:1080_1920x0_80_0_0_032beb04eb996e9ab2cb88cb520c1b86.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աննա գրիգորյան, նարեկ կարապետյան, սահմանադրություն, աժ (ազգային ժողով), видео
աննա գրիգորյան, նարեկ կարապետյան, սահմանադրություն, աժ (ազգային ժողով), видео
Սա Ալիևի առաջարկն է, որը մենք մերժում ենք․ Աննա Գրիգորյանը՝ նոր Սահմանադրության մասին
13:56 30.10.2026 (Թարմացված է: 14:41 30.10.2026) Ավելի վաղ «Ուժեղ Հայաստանը» հայտարարեց, որ մեր երկրում «ալիևյան սահմանադրությունը» չի կարող անցնել։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել նոր Սահմանադրության ընդունմանն ուղղված որևէ գործընթացի և դեմ է քվեարկելու իշխանության առաջարկած սահմանադրական փոփոխություններին։ Այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Շեշտում է՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ խորհրդարանում է հայտնվում որոշակի գործողություններ կատարելու մանդատով, իսկ իրենց ընտրողները նման մանդատ չեն տվել։
«Նիկոլ Փաշինյանը նախընտրական փուլում գնացել է, ժողովրդին ասել՝ «ինձ ընտրեք, և մենք կփոխենք Սահմանադրությունը»։ Մենք էլ գնացել ենք և ասել՝ «եթե մեզ ընտրեք, թույլ չենք տալու, որ Սահմանադրությունը փոխվի»։ «Հայաստան» խմբակցությունը չի կարող մասնակցել մի գործընթացի, որը հակասում է ընտրողներին տված իր խոստմանը։ Հետևաբար այդ առաջարկն անընդունելի է մեզ համար, և մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան սահմանադրությանը։ Մեր դիրքորոշումը աներկբա է, առաջարկն անընդունելի է»,– նշեց Գրիգորյանը։
Հավելեց՝ նոր Սահմանադրության ընդունումը դա ոչ թե միայն իշխանության, այլև Ալիևի առաջարկն է, որն իրենք մերժում են։
Ինչ վերաբերում է հնարավոր ճնշումներին, Գրիգորյանը նշեց՝ ոչինչ չի կարող իրենց ստիպել փոխել դիրքորոշումը։
Այսօր ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար
Նարեկ Կարապետյանն էր հայտարարել, որ մեր երկրում «ալիևյան սահմանադրությունը» չի կարող անցնել։