https://arm.sputniknews.ru/20261030/alievjan-sahmanadrutjuny-mer-erkrum-chi-karvogh-ancnel-narek-karapetjan-108690025.html
«Ալիևյան սահմանադրությունը» մեր երկրում չի կարող անցնել. Նարեկ Կարապետյան
«Ալիևյան սահմանադրությունը» մեր երկրում չի կարող անցնել. Նարեկ Կարապետյան
Sputnik Արմենիա
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով` խաղաղության պայմանագրում չկա որևէ պայման Սահմանադրության փոփոխությունների հետ կապված, իսկ խաղաղության... 30.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-30T13:14+0400
2026-10-30T13:14+0400
2026-10-30T13:20+0400
նարեկ կարապետյան
սահմանադրություն
իլհամ ալիև
հայաստան
ադրբեջան
անկախության հռչակագիր
արցախ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107730137_0:83:1600:983_1920x0_80_0_0_f75122b7ee1b3e68d6dfeba41ab05a2f.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ալիևյան սահմանադրությունը մեր երկրում չի կարող անցնել։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը` անդրադառնալով այն հարցին, թե արդյոք նրանք կողմ կքվեարկեն ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, եթե, ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասում, դրանցով հնարավոր կլինի վերջնականապես հաստատել խաղաղություն։«Ալիևյան սահմանադրությունը մեր երկրում չի կարող անցնել։ Մենք ԱԺ–ում ենք մեր երկրի շահն առաջ տանելու, կրակը պահելու համար։ Ինչպես կարող է քո` տասնամյակների հակառակորդի առաջարկած սահմանադրությունը լավը լինել. այն թուլացնում է մեզ, Ալիևը չի ցանկանում, որ մենք ուժեղանանք»,– հայտարարեց Կարապետյանը։ Նրա խոսքով` խաղաղության համաձայնագրում չկա որևէ պայման Սահմանադրության փոփոխությունների հետ կապված, այն ստորագրվել է վկայի կարգավիճակով միջնորդի` ԱՄՆ–ի ներկայությամբ, և հենց նա է երաշխավորել պայմանները։Նա հիշեցրեց` Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ առանց պայմանների է նախաստորագրել խաղաղության պայմանագիրը, սակայն հիմա ինքն էլ չի կարողանում երաշխավորել, որ Ադրբեջանը նոր պայման առաջ չի քաշի վերջնական ստորագրման համար։ Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին։Ադրբեջանն իր հերթին համառորեն պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ անի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:ԱԺ «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հոկտեմբերի 23-ին հայտարարեց, որ իրենք պատրաստ են արտահերթ ընտրությունների։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107730137_90:0:1511:1066_1920x0_80_0_0_12ba597214f2a219196bbdaf1d39d637.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ կարապետյան, սահմանադրություն, իլհամ ալիև, հայաստան, ադրբեջան, անկախության հռչակագիր, արցախ
նարեկ կարապետյան, սահմանադրություն, իլհամ ալիև, հայաստան, ադրբեջան, անկախության հռչակագիր, արցախ
«Ալիևյան սահմանադրությունը» մեր երկրում չի կարող անցնել. Նարեկ Կարապետյան
13:14 30.10.2026 (Թարմացված է: 13:20 30.10.2026) «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով` խաղաղության պայմանագրում չկա որևէ պայման Սահմանադրության փոփոխությունների հետ կապված, իսկ խաղաղության համաձայնագիրն էլ ստորագրվել է վկայի կարգավիճակով միջնորդի` ԱՄՆ–ի ներկայությամբ, և հենց նա է երաշխավորել պայմանները։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ալիևյան սահմանադրությունը մեր երկրում չի կարող անցնել։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը` անդրադառնալով այն հարցին, թե արդյոք նրանք կողմ կքվեարկեն ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, եթե, ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասում, դրանցով հնարավոր կլինի վերջնականապես հաստատել խաղաղություն։
«Ալիևյան սահմանադրությունը մեր երկրում չի կարող անցնել։ Մենք ԱԺ–ում ենք մեր երկրի շահն առաջ տանելու, կրակը պահելու համար։ Ինչպես կարող է քո` տասնամյակների հակառակորդի առաջարկած սահմանադրությունը լավը լինել. այն թուլացնում է մեզ, Ալիևը չի ցանկանում, որ մենք ուժեղանանք»,– հայտարարեց Կարապետյանը։
Նրա խոսքով` խաղաղության համաձայնագրում չկա որևէ պայման Սահմանադրության փոփոխությունների հետ կապված, այն ստորագրվել է վկայի կարգավիճակով միջնորդի` ԱՄՆ–ի ներկայությամբ, և հենց նա է երաշխավորել պայմանները։
«Սակայն նախաստորագրված պայմանագրից հետո Ադրբեջանը հավելյալ պայման է ներկայացնում ու հող նախապատրաստում, պետական ֆինանսավորում անում ադրբեջանցիների վերադարձի մասին, բարձրացնում Սահմանադրության փոփոխության հարցը։ Փաթեթային չի մոտենում, այլ մաս–մաս է վերցնում։ Արդյունքում մեր երկիրը կանգնել է այն վտանգի առաջ, որ մենք անընդհատ զիջում ենք։ Ադրբեջանը հասկացել է` որքան ձգձգի խաղաղության պայմանագիրը, այնքան շատ կվերցնի մեզնից»,– նշեց ընդդիմադիր գործիչը։
Նա հիշեցրեց` Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ առանց պայմանների է նախաստորագրել խաղաղության պայմանագիրը, սակայն հիմա ինքն էլ չի կարողանում երաշխավորել, որ Ադրբեջանը նոր պայման առաջ չի քաշի վերջնական ստորագրման համար։
Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում
ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին։
Ադրբեջանն իր հերթին համառորեն
պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ անի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:
ԱԺ «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հոկտեմբերի 23-ին
հայտարարեց, որ իրենք պատրաստ են արտահերթ ընտրությունների։