https://arm.sputniknews.ru/20261029/vahagnin-ir-teghy-cujc-tveci-inchu-e-argelvel-levvon-qvocharjani-ognakani-mutqy-azh-108663324.html
«Վահագնին իր տեղը ցույց տվեցի». ինչու է արգելվել Լևոն Քոչարյանի օգնականի մուտքը ԱԺ
«Վահագնին իր տեղը ցույց տվեցի». ինչու է արգելվել Լևոն Քոչարյանի օգնականի մուտքը ԱԺ
Sputnik Արմենիա
Արթուր Սուքոյանին ԱԺ–ից հայտնել են, որ նրա մուտքն արգելվել է հետագա անցանկալի զարգացումները բացառելու համար։ 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T17:26+0400
2026-10-29T17:26+0400
2026-10-29T17:28+0400
հայաստան
վահագն ալեքսանյան
արթուր սուքոյան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/05/02/75212972_0:25:1536:889_1920x0_80_0_0_e09b6cc3c9011136967c3efd970f1c42.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մուտքը խորհրդարան արգելվել է ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Սուքոյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում` հրապարակելով ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանի ստորագրությամբ փաստաթուղթը։Այսօր ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ Սուքոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է նախաձեռնվել, և արգելվել է նրա մուտքը ԱԺ, բայց մանրամասներ չհայտնեց։ԱԺ աշխատակազմի ղեկավարի ստորագրած փաստաթղթում նշված է, որ պատգամավորի օգնականի մուտքը խորհրդարանի տարածք ժամանակավորապես արգելված է Սուքոյանի և Վահագն Ալեքսանյանի ու ՔՊ–ական պատգամավոր Ծովինար Վարդանյանի միջև տեղի ունեցած արտառոց միջադեպի պատճառով, և Սուքոյանի մուտքն արգելվել է հետագա անցանկալի հետևանքները բացառելու նպատակով։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների օգնականներին արգելել են մուտք գործել խորհրդարան։ Նախորդ օրը քաշքշուկ և ծեծկռտուք էր եղել «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև։ Կռիվը շարունակվել էր նաև ԱԺ միջանցքում։ Այդ ժամանակ նշվում էր, որ օգնականներն էլ են խառնվել նիստերի դահլիճում տեղի ունեցած կռվին։ Նույն օրը Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ծառայողական քննություն կսկսվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների այն օգնականների նկատմամբ, որոնք փորձել են ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ ու մասնակցել միջադեպին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/05/02/75212972_0:0:1536:1152_1920x0_80_0_0_ab7d8b46a6c57efd9b20e24036ad3e0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վահագն ալեքսանյան, արթուր սուքոյան, աժ (ազգային ժողով)
հայաստան, վահագն ալեքսանյան, արթուր սուքոյան, աժ (ազգային ժողով)
«Վահագնին իր տեղը ցույց տվեցի». ինչու է արգելվել Լևոն Քոչարյանի օգնականի մուտքը ԱԺ
17:26 29.10.2026 (Թարմացված է: 17:28 29.10.2026) Արթուր Սուքոյանին ԱԺ–ից հայտնել են, որ նրա մուտքն արգելվել է հետագա անցանկալի զարգացումները բացառելու համար։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մուտքը խորհրդարան արգելվել է ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Սուքոյանն այդ մասին գրել է
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում` հրապարակելով ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանի ստորագրությամբ փաստաթուղթը։
Այսօր ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը
հայտարարեց, որ Սուքոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է նախաձեռնվել, և արգելվել է նրա մուտքը ԱԺ, բայց մանրամասներ չհայտնեց։
«Այսօր առավոտյան տեղեկացա, որ իմ մուտքն Ազգային ժողով արգելափակվել է։ Իրականում որևէ արտառոց բան տեղի չի ունեցել․ պարզապես Վահագնին իր տեղը ցույց տվեցի, ինչից հետո նա նախընտրեց կանանցով շրջապատվել, նոր միայն փորձել ինձ որևէ կերպ պատասխանել, իսկ վերջում զանգահարել ԱԺ նախագահին՝ բողոքելու և պահանջելու, որ իմ մուտքն արգելափակվի։ Ի դեպ, շատ ուրախ եմ, որ պաշտոնը Վահագնի մեջ չի փոխել մի բան․ ինձ տեսնելիս դեռ նույն կերպ խեղդվում է, ինչպես երիտասարդ տարիքում մեր բակում ինձ հանդիպելիս»,– գրել է Սուքոյանը։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի ստորագրած փաստաթղթում նշված է, որ պատգամավորի օգնականի մուտքը խորհրդարանի տարածք ժամանակավորապես արգելված է Սուքոյանի և Վահագն Ալեքսանյանի ու ՔՊ–ական պատգամավոր Ծովինար Վարդանյանի միջև տեղի ունեցած արտառոց միջադեպի պատճառով, և Սուքոյանի մուտքն արգելվել է հետագա անցանկալի հետևանքները բացառելու նպատակով։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության
մի քանի պատգամավորների օգնականներին արգելել են մուտք գործել խորհրդարան։ Նախորդ օրը քաշքշուկ և ծեծկռտուք էր եղել «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև։ Կռիվը շարունակվել էր նաև ԱԺ միջանցքում։ Այդ ժամանակ նշվում էր, որ օգնականներն էլ են խառնվել նիստերի դահլիճում տեղի ունեցած կռվին։ Նույն օրը Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ծառայողական քննություն կսկսվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների այն օգնականների նկատմամբ, որոնք փորձել են ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ ու մասնակցել միջադեպին։