https://arm.sputniknews.ru/20261007/uzhegh-hajastani-patgamavvorneri-6-ognakani-argelvel-e-mutq-gvortsel-azh-taratsq-107788408.html
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածք
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածք
Sputnik Արմենիա
Խմբակցությունում դեռևս Ռուբեն Ռուբինյանի համապատասխան որոշման մասին ծանուցումը չեն ստացել։ 07.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-07T15:14+0400
2026-10-07T15:14+0400
2026-10-07T15:25+0400
աժ (ազգային ժողով)
պատգամավոր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107788835_0:0:1600:900_1920x0_80_0_0_4fcb040d62015ba3bf0b42646aec4d34.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել խորհրդարան։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ԱԺ հասարակայունության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 6-ին ԱԺ–ում գրանցված վիճաբանությունից և ծեծկռտուքից հետո «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների օգնականների նկատմամբ ուսումնասիրություն է սկսվել։ Կուսակցության մամուլի խոսնակ Աղավնի Սուքիասյանն էլ Sputnik Արմենիային ասաց, որ իրենք ԱԺ–ի նախագահ Ռուբեն Ռուբինյանի համապատասխան որոշման ծանուցումը չեն ստացել։ ԱԺ–ում հոկտեմբերի 6-ին մթնոլորտը լարվեց և քաշքշոց ու ծեծկռտուք սկսեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև։ Դրանից ժամեր անց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ծառայողական քննություն կսկսվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների այն օգնականների նկատմամբ, որոնք փորձել են ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ ու մասնակցել միջադեպին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107788835_200:0:1400:900_1920x0_80_0_0_37d7392a2a5c7d8578ef8eb214f0a2fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), պատգամավոր
աժ (ազգային ժողով), պատգամավոր
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածք
15:14 07.10.2026 (Թարմացված է: 15:25 07.10.2026) Խմբակցությունում դեռևս Ռուբեն Ռուբինյանի համապատասխան որոշման մասին ծանուցումը չեն ստացել։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել խորհրդարան։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին ԱԺ հասարակայունության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 6-ին ԱԺ–ում գրանցված վիճաբանությունից և ծեծկռտուքից հետո «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների օգնականների նկատմամբ ուսումնասիրություն է սկսվել։
Կուսակցության մամուլի խոսնակ Աղավնի Սուքիասյանն էլ Sputnik Արմենիային ասաց, որ իրենք ԱԺ–ի նախագահ Ռուբեն Ռուբինյանի համապատասխան որոշման ծանուցումը չեն ստացել։
«Մենք այդ մասին, ինչպես լրագրողները, տեղեկացել ենք մամուլից։ Դա ստանալուց հետո պետք է հիմքերին ծանոթանանք, դրանք ուսումնասիրենք, ապա պաշտոնական դիրքորոշում հայտնենք այդ ամենի վերաբերյալ»,– նշեց Սուքիասյանը։
ԱԺ–ում հոկտեմբերի 6-ին մթնոլորտը լարվեց և քաշքշոց ու ծեծկռտուք սկսեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև։ Դրանից ժամեր անց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ծառայողական քննություն կսկսվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների այն օգնականների նկատմամբ, որոնք փորձել են ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ ու մասնակցել միջադեպին։