00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սոցիալական որոշ խմբերի անձնագրերի համար կվճարի պետությունը. նախարար

© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAԱրփինե Սարգսյան
Արփինե Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2026
Բաժանորդագրվել
Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 1–ից 14 գրասենյակ կգործի, իսկ 2027 թ. մարտին արդեն կլինի 23 գրասենյակ։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը ցանկանում է սոցիալական գրեթե բոլոր խմբերի համար կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը տրամադրել անվճար. դրանց համար կվճարի պետությունը։ Այդ մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Պետք է հաշվի առնել, որ կենսաչափական անձնագիրն ու նույնականացման քարտերն անվճար լինել չեն կարող, և եթե նույնիսկ հայտարարենք սոցիալական այն փաթեթները, որոնք պետությունը կտա, գինը վճարելու է պետությունը»,– ընդգծեց Սարգսյանը։
Նա նշեց, որ դեռևս քննարկում են, թե հատկապես սոցիալական որ խմբերին դա կվերաբերի, և այդ հարցի պատասխանն առավել հստակ կլինի արդեն 2027 թ. հունվար–փետրվար ամիսներին։
«Շուրջ երկու տարվա կտրվածքով հաշվի առնելով համընդհանուր հայտարարագրման գործընթացը` մեծ թվով նույնականացման քարտեր ենք տրամադրել մեր քաղաքացիներին, և առաջնայնորեն նրանք կլինեն մեր թիրախում, որպեսզի պետության հավելյալ սուբսիդավորման արդյունքում կարողանան նույնականացման քարտ ձեռք բերել»,– հայտարարեց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 1–ից քարտերի տրամադրման համար 14 գրասենյակ կգործի, իսկ 2027 թ. մարտին արդեն կլինի 23 գրասենյակ։
Հիշեցնենք` կենսաչափական անձնագրերի թողարկման գործընթացը կսկսվի նոյեմբերի 1-ից։
Լրահոս
0