00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
6 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանը որոշել է ընդդիմությանը կոտրել ԱԺ–ում ֆիզիկական ուժով. Լևոն Զուրաբյան

© SputnikԼևոն Զուրաբյան
Լևոն Զուրաբյան - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2026
Բաժանորդագրվել
ՀԱԿ փոխնախագահի կարծիքով՝ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը նախապես ծրագրված գործողություն էր, որի նպատակը սահմանադրական հանրաքվեի համար անհրաժեշտ ձայներն ապահովելն էր։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է ֆիզիկական ուժի կիրառմամբ ճնշել խորհրդարանական ընդդիմությանը։ Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին։
Այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանը վիրավորեց ընդդիմադիրներին, մասնավորապես՝ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին՝ նրան անվանելով «տուշոնկա գողացող Մանվելի օգնական», ապա նաև սադրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ անդրադառնալով նրա ընտանիքի անդամներին, ինչից հետո իրավիճակը դահլիճում լարվեց, վեճը վերածվեց բռունցքներով ծեծկռտուքի։
«Փաշինյանը, տեսնելով, որ ալիևյան սահմանադրությունը չանցկացնելու հարցում ընդդիմությունն անդրդվելի է, տեսնելով, որ զանգվածային ձերբակալությունները, սարքած գործերը ոչ մի ազդեցություն չեն ունենում, որոշել է կոտրել ընդդիմադիրներին հենց Ազգային ժողովում ֆիզիկական բիրտ ուժի կիրառմամբ»,– գրել է Զուրաբյանը։
Նրա համոզմամբ՝ ԱԺ նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանի՝ ընդմիջում չհայտարարելը և իշխող ուժի պատգամավորների գործողությունները վկայում են, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված էր։
«Ռուբինյանի կողմից ընդմիջում չհայտարարելը և «Ենի Էրմենիստան» իշխող կուսակցության պատգամավորների կոորդինացված և ակնհայտաբար նախօրոք մշակված գործողությունները ցույց են տալիս, որ մենք գործ ունենք Հայաստանի խորհրդարանում ալիևյան ՕՄՈՆ-ի հատուկ գործողության հետ, որի նպատակն էր ընկճել ընդդիմությանը և ստանալ սահմանադրական հանրաքվեի համար անհրաժեշտ ձայները»,– նշել է նա։
ՀԱԿ փոխնախագահը նաև քննադատել է Փաշինյանին՝ մեղադրելով նրան պետական կառույցների լծակներն ընդդիմախոսների նկատմամբ օգտագործելու և խորհրդարանում բռնությունը չդատապարտելու համար։ Նա ընդգծել է, որ ընդդիմադիր պատգամավորները տեղի ունեցածի ընթացքում ուժեղ են պահել իրենց։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծեծկռտուքից հետո ֆեյսբուքյան էջում գրեց. «Ես գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ։ Փաստորեն չէ»։ Իսկ կառավարության նիստից հետո հայտարարեց, որ ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով աջակցում և ողջունում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։
Լրահոս
0