https://arm.sputniknews.ru/20261029/papuk-bardz-en-dnum-hanraqven-cankacats-depqum-vtangavvor-e-hhi-hamar-surenjanc-108668867.html
Փափուկ բարձ են դնում, հանրաքվեն ցանկացած դեպքում վտանգավոր է ՀՀ–ի համար. Սուրենյանց
Փափուկ բարձ են դնում, հանրաքվեն ցանկացած դեպքում վտանգավոր է ՀՀ–ի համար. Սուրենյանց
Sputnik Արմենիա
Քաղաքական վերլուծաբանը չի բացառում, որ իշխանությունն առաջիկայում նոր քարոզչական հնարքներով կամ շանտաժով կփորձի հասարակության աչքերում նույնականացնել... 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T22:39+0400
2026-10-29T22:39+0400
2026-10-29T22:56+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
արարատ միրզոյան
սահմանադրություն
հանրաքվե
սուրեն սուրենյանց
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/17/108466606_0:0:1600:901_1920x0_80_0_0_75598808913a2c382e01740245426270.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Սահմանադրությունը փոխելու հարցով հանրաքվեն ցանկացած դեպքում խիստ վտանգավոր է Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին։Հոկտեմբերի 28-ին Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց` իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց` եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։Սուրենյանցի համար անհասկանալի է, թե ինչ են առաջարկում ընդդիմությանը Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը այն դեպքում, երբ չունեն ընդդիմության առաջ քաշած ամենաֆունդամենտալ հարցի պատասխանը` որտե՞ղ է երաշխիքը, որ սահմանադրական փոփոխություններով Ադրբեջանի պահանջներն ավարտվելու են։Վերլուծաբանը չի բացառում, որ իշխանությունն առաջիկայում ինչ–որ նոր քարոզչական հնարքներով կամ շանտաժով կփորձի հասարակության աչքերում նույնականացնել սահմանադրական հանրաքվեն և խաղաղության օրակարգը։Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների հնարավոր հանրաքվեին, Սուրենյանց վստահեցրեց` թե՛ «այո»–ի, թե՛ «ոչ»–ի դեպքում այն խիստ վտանգավոր է։««Այո»–ի դեպքում նշանակում է խաղաղություն Հայաստանի քաղաքական և քաղաքակրթական ինքնության ոչնչացման գնով և Ադրբեջանի վասալիտետի բոլոր պայմանների ընդունում։ Իսկ սա արդեն խաղաղություն չէ, այլ կապիտուլյացիա։ Իսկ «ոչ»–ի դեպքում նշանակում է լեգիտիմացնել նոր պատերազմ սկսելու Ադրբեջանի իրավունքը»,– ասաց Սուրենյանցը։Անդրադառնալով Միրզոյանի առաջարկած «հրաժարականին» կամ Փաշինյանի առաջարկած «արտահերթ ընտրություններին», քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ թե՛ վերջին համապետական, թե՛ անցած շաբաթ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո գործող իշխանությունը վերջնականապես կորցրել է օրինական ընտրություններ, այդ թվում՝ հանրաքվե կազմակերպելու վստահությունը։Հիշեցնենք` խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։Հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ՀՀ վարչապետը խոստացավ Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։ Միաժամանակ նա նաև հայտարարեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/17/108466606_162:0:1585:1067_1920x0_80_0_0_b415f68b9e6e33fff5c3d6af54eb7be6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, արարատ միրզոյան, սահմանադրություն, հանրաքվե, սուրեն սուրենյանց
հայաստան, նիկոլ փաշինյան, արարատ միրզոյան, սահմանադրություն, հանրաքվե, սուրեն սուրենյանց
Փափուկ բարձ են դնում, հանրաքվեն ցանկացած դեպքում վտանգավոր է ՀՀ–ի համար. Սուրենյանց
22:39 29.10.2026 (Թարմացված է: 22:56 29.10.2026) Քաղաքական վերլուծաբանը չի բացառում, որ իշխանությունն առաջիկայում նոր քարոզչական հնարքներով կամ շանտաժով կփորձի հասարակության աչքերում նույնականացնել սահմանադրական հանրաքվեն և խաղաղության օրակարգը։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Սահմանադրությունը փոխելու հարցով հանրաքվեն ցանկացած դեպքում խիստ վտանգավոր է Հայաստանի և հայ ժողովրդի համար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին։
Հոկտեմբերի 28-ին Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը
քաղաքական առաջարկ արեց` իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց` եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն
ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։
Սուրենյանցի համար անհասկանալի է, թե ինչ են առաջարկում ընդդիմությանը Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը այն դեպքում, երբ չունեն ընդդիմության առաջ քաշած ամենաֆունդամենտալ հարցի պատասխանը` որտե՞ղ է երաշխիքը, որ սահմանադրական փոփոխություններով Ադրբեջանի պահանջներն ավարտվելու են։
«Ընդդիմությանն ուղղված առաջարկն անընդունելի է և չի կարող նույնիսկ քննարկվել Զարմանում եմ, որ ինքնիշխան երկրի արտգործնախարարը փորձում է արտաքին պարտադրանքի շուրջ ձևավորել ներքին կոնսենսուս։ Երբ Սահմանադրությունը փոխում ես արտաքին պարտադրանքով, այդտեղ խոսակցության նյութը պիտի վերջանա։ Այստեղ որևէ կոմպրոմիս չի կարող լինել»,– նշեց նա։
Վերլուծաբանը չի բացառում, որ իշխանությունն առաջիկայում ինչ–որ նոր քարոզչական հնարքներով կամ շանտաժով կփորձի հասարակության աչքերում նույնականացնել սահմանադրական հանրաքվեն և խաղաղության օրակարգը։
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների հնարավոր հանրաքվեին, Սուրենյանց վստահեցրեց` թե՛ «այո»–ի, թե՛ «ոչ»–ի դեպքում այն խիստ վտանգավոր է։
««Այո»–ի դեպքում նշանակում է խաղաղություն Հայաստանի քաղաքական և քաղաքակրթական ինքնության ոչնչացման գնով և Ադրբեջանի վասալիտետի բոլոր պայմանների ընդունում։ Իսկ սա արդեն խաղաղություն չէ, այլ կապիտուլյացիա։ Իսկ «ոչ»–ի դեպքում նշանակում է լեգիտիմացնել նոր պատերազմ սկսելու Ադրբեջանի իրավունքը»,– ասաց Սուրենյանցը։
Անդրադառնալով Միրզոյանի առաջարկած «հրաժարականին» կամ Փաշինյանի առաջարկած «արտահերթ ընտրություններին», քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ թե՛ վերջին համապետական, թե՛ անցած շաբաթ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո գործող իշխանությունը վերջնականապես կորցրել է օրինական ընտրություններ, այդ թվում՝ հանրաքվե կազմակերպելու վստահությունը։
«Հետևաբար Արարատ Միրզոյանի այդ հնարքները, եթե նույնիսկ ներքաղաքական կոնյուկտուրայի իմաստով արդարացված են, փափուկ բարձի էֆեկտ ունեն, ոչ ավելին»,– եզրափակեց Սուրենյանցը։
Հիշեցնենք` խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։
Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։
Հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ՀՀ վարչապետը
խոստացավ Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։ Միաժամանակ նա նաև հայտարարեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։