00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
6 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:42
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Եթե ուզում եք կրկնություն, ես դեմ չեմ. Ռուբինյանը ծեծկռտուքի համար մեղադրեց ընդդիմությանը

© Sputnik / Aram Nersesyan Ռուբեն Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյան - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2026
Բաժանորդագրվել
ԱԺ նախագահը հայտարարեց, որ եթե պարզվի՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների օգնականները մասնակցել են ծեծկռտուքին, ապա դուրս կշպրտվեն Ազգային ժողովի շենքից։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ Ազգային ժողովի դահլիճում սկսված, ապա միջանցքում շարունակված ծեծկռտուքից հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նիստը վերսկսեց բացման խոսքով՝ ուղղված ընդդիմությանը` մասնավորապես «Ուժեղ Հայաստանին» և խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։ Նրա խոսքով՝ ինքը, երբ ամիսներ առաջ կոչ էր անում դահլիճում պահպանել բարեկրթության կանոնները, դա անում էր հանրության և ընդդիմության համար, որ նրանք չհայտնվեին այն վիճակում, որում այսօր հայտնեցին։
Ռուբինյանը պնդեց, որ ՔՊ-ական Տարոն Չախոյանն իր ելույթում չի օգտագործել ոչ մի վիրավորական բան կամ այնպիսի խոսք, որը կարող էր վիրավորական ընկալվել։
«Լրիվ նորմալ ելույթ էր։ Դուք՝ պարոն Կարապետյան, չեք տիրապետել Ձեզ, Ձեր էմոցիաներին, տեղից վիրավորել եք պարոն Չախոյանին, հետո վեր եք կացել տեղից՝ փորձելով հարվածել Չախոյանին։ Հետո, երբ սկսվեց ծեծկռտուքը, առաջին հարվածը հասցրել է Գառնիկ Դավթյանը Տարոն Չախոյանին․․․ Պարո՛ն Կարապետյան, ձեր հետ տեղի ունեցածի անմիջական պատասխանատուն դուք եք, դուք եք սկսել էս ամեն ինչը․․․»,- հայտարարեց Ռուբինյանը։
Նա պնդեց, որ անվտանգության աշխատակիցներին հրավիրել է, հենց որ ծեծկռտուքը սկսվել է։ Ավելի առաջ գնաց ու ասաց, թե պետք չէ ծեծկռտուք սարքել, հետո ասել, թե ինչու մեզ չեք պաշտպանում։
«Հարգելի՛ գործընկերներ, եթե ուզում եք կրկնություն, ես դեմ չեմ։ Կամ էլ լռեք ու լսեք»,- հայտարարեց Ռուբինյանը։
Սա ծրագրված գործողություն էր. Ղահրամանյանն ԱԺ–ում ծեծկռտուքի համար մեղադրում է ՔՊ–ին
Հավելեց՝ եթե հաստատվի, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների օգնականները մասնակցել են ծեծկռտուքին, ապա նրանք «դուրս են շպրտվելու ԱԺ-ից, նրանց մուտքն արգելվելու է»։
Նա նաև վերականգնեց ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակը, որի ընթացքում իրավիճակը ևս մի քանի անգամ լարվեց։
Հիշեցնենք` այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանը վիրավորեց ընդդիմադիրներին, մասնավորապես՝ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին՝ նրան անվանելով «տուշոնկա գողացող Մանվելի օգնական», ապա նաև սադրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ անդրադառնալով նրա ընտանիքի անդամներին, ինչից հետո իրավիճակը դահլիճում լարվեց, վեճը վերածվեց բռունցքներով ծեծկռտուքի։
Լրահոս
0