https://arm.sputniknews.ru/20261029/sa-tsragrvats-gvortsvoghutjun-er-ghahramanjann-azhum-tsetskrtuqi-hamar-meghadrum-e-qpin-108647220.html
Սա ծրագրված գործողություն էր. Ղահրամանյանն ԱԺ–ում ծեծկռտուքի համար մեղադրում է ՔՊ–ին
Սա ծրագրված գործողություն էր. Ղահրամանյանն ԱԺ–ում ծեծկռտուքի համար մեղադրում է ՔՊ–ին
Sputnik Արմենիա
Ըստ պատգամավորի` Ռուբեն Ռուբինյանը լուռ նստած հետևել է ՔՊ–ական Տարոն Չախոյանի ելույթը, որը սադրում էր։ 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T12:21+0400
2026-10-29T12:21+0400
2026-10-29T12:23+0400
աժ (ազգային ժողով)
ծեծկռտուք
մարիաննա ղահրամանյան
ռուբեն ռուբինյան
տարոն չախոյան
սադրանք
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/02/105325854_0:0:1600:901_1920x0_80_0_0_b9cf92b21ba2fd3ce0999163e74166b2.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում վստահ են` Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքը ծրագրված գործողություն էր։ Նման տեսակետ հայտնեց խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։Ըստ նրա` ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին հաջորդեց այս ամենը, երբ մերկացվեց Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության սնանկությունը։Վահագն Ալեքսանյանն իրեն դրել էր տարզանի տեղ․ Վաղինակ Վարդանովը՝ ծեծկռտուքի մասինԸնդգծեց` նախօրեին TRIPP նախագծի վերաբերյալ որևէ հստակ պատասխան չի հնչել։ Ընդդիմադիր պատգամավորը վստահեցրեց` այն ինչ ԱԺ–ում այսօր տեղի է ունեցել, եղել է կառավարության ձախողումները քողարկելու, հանրային օրակարգը շեղելու համար` Նիկոլ Փաշինյանի հրահանգով։Հիշեցնենք` այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանը վիրավորեց ընդդիմադիրներին, մասնավորապես՝ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին՝ նրան անվանելով «տուշոնկա գողացող Մանվելի օգնական», ապա նաև սադրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ անդրադառնալով նրա ընտանիքի անդամներին, ինչից հետո իրավիճակը դահլիճում լարվեց, վեճը վերածվեց բռունցքներով ծեծկռտուքի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/02/105325854_6:0:1429:1067_1920x0_80_0_0_a9e7db238e4a7a15f865da751671da7e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), ծեծկռտուք, մարիաննա ղահրամանյան, ռուբեն ռուբինյան, տարոն չախոյան, սադրանք, «ուժեղ հայաստան» կուսակցություն
աժ (ազգային ժողով), ծեծկռտուք, մարիաննա ղահրամանյան, ռուբեն ռուբինյան, տարոն չախոյան, սադրանք, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Սա ծրագրված գործողություն էր. Ղահրամանյանն ԱԺ–ում ծեծկռտուքի համար մեղադրում է ՔՊ–ին
12:21 29.10.2026 (Թարմացված է: 12:23 29.10.2026) Ըստ պատգամավորի` Ռուբեն Ռուբինյանը լուռ նստած հետևել է ՔՊ–ական Տարոն Չախոյանի ելույթը, որը սադրում էր։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում վստահ են` Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքը ծրագրված գործողություն էր։ Նման տեսակետ հայտնեց խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։
«Տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ռուբեն Ռուբինյանը։ Սադրիչ Տարոն Չախոյանի հրահրումները նա խրախուսեց, քանի որ որևէ կերպ չէր միջամտում։ Եթե այդ պահին ամբիոնի մոտ որևէ ընդդիմադիր պատգամավոր խոսեր այնպես, ինչպես ելույթ էր ունենում սադրիչ Տարոն Չախոյանը, րոպեական կհրավիրվեր անվտանգությունը։ Ռուբինյանը լուռ նստած հետևում և վայելում էր ԱԺ–ում տեղի ունեցողը։ Ռուբինյանը միտումնավոր թույլ տվեց, որ իրավիճակը հասներ այս ամենին, ու սա նրանց կողմից ծրագրված գործողություն էր»,– ասաց Ղահրամանյանը։
Ըստ նրա` ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին հաջորդեց այս ամենը, երբ մերկացվեց Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության սնանկությունը։
Ընդգծեց` նախօրեին TRIPP նախագծի վերաբերյալ որևէ հստակ պատասխան չի հնչել։ Ընդդիմադիր պատգամավորը վստահեցրեց` այն ինչ ԱԺ–ում այսօր տեղի է ունեցել, եղել է կառավարության ձախողումները քողարկելու, հանրային օրակարգը շեղելու համար` Նիկոլ Փաշինյանի հրահանգով։
Հիշեցնենք` այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանը վիրավորեց ընդդիմադիրներին, մասնավորապես՝ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին՝ նրան անվանելով «տուշոնկա գողացող Մանվելի օգնական», ապա նաև սադրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ անդրադառնալով նրա ընտանիքի անդամներին, ինչից հետո իրավիճակը դահլիճում լարվեց,
վեճը վերածվեց բռունցքներով ծեծկռտուքի։