https://arm.sputniknews.ru/20261029/aghi-ltshi-mvot-pluzum-e-eghel-kan-tuzhatsner-108653412.html
«Աղի լճի» մոտ փլուզում է եղել․ կա զոհ
«Աղի լճի» մոտ փլուզում է եղել․ կա զոհ
Sputnik Արմենիա
Դեպքի վայրում բացի հրշեջ–փրկարարներից աշխատում են նաև կինոլոգիական խմբեր։ 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T14:11+0400
2026-10-29T14:11+0400
2026-10-29T16:47+0400
փլուզում
աղի լիճ
զոհ
ներքին գործերի նախարարություն (նգն)
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108658409_0:0:1500:844_1920x0_80_0_0_a99656f3360de6d8561b72ee5e520833.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Գաջեգործների փողոցում` «Աղի լճի» մոտակայքում, փլվածք է եղել, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։45-ին։Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ «Աղի լճի» տարածքը պետք է բարեկարգվի։ Ծրագրով պետք է բարեկարգվեն լճամերձ արահետները, լուսավորություն անցկացվի, ինչպես նաև ջրամատակարարում և կոյուղի։ Կառուցվելու է նաև մարզահրապարակ, ավտոկայանատեղի, սանհանգույցներ, ցնցուղարաններ ու հանդերձարաններ, կստեղծվեն շեզլոնգներով և ստվերային ծածկերով հանգստի գոտիներ։Մինչ բարեկարգման աշխատանքների մեկնարկը այնտեղի այցելուներն ահազանգում էին, որ «Աղի լճի» տարածքում «տենդեր շահած» ընկերությունը քանդում է հարակից եղեգնուտը, որը բնական ֆիլտր է լճի համար։Քաղաքացիները մտավախություն ունեին, որ եղեգնուտի փոխարեն սալիկապատ տարածք է լինելու։ Երևանի քաղաքապետարանից վստահեցրել էին, որ եղեգները չեն կտրվի։
աղի լիճ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Փլուզում «Աղի լճի» մոտ. կա զոհ
Sputnik Արմենիա
Փլուզում «Աղի լճի» մոտ. կա զոհ
2026-10-29T14:11+0400
true
PT0M40S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108658409_188:0:1313:844_1920x0_80_0_0_53123505c262a3ed72b47b1e269b7cac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փլուզում, աղի լիճ, զոհ, ներքին գործերի նախարարություն (նգն), տեսանյութեր, տեսանյութ, видео
փլուզում, աղի լիճ, զոհ, ներքին գործերի նախարարություն (նգն), տեսանյութեր, տեսանյութ, видео
«Աղի լճի» մոտ փլուզում է եղել․ կա զոհ
14:11 29.10.2026 (Թարմացված է: 16:47 29.10.2026) Դեպքի վայրում բացի հրշեջ–փրկարարներից աշխատում են նաև կինոլոգիական խմբեր։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Գաջեգործների փողոցում` «Աղի լճի» մոտակայքում, փլվածք է եղել, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։45-ին։
«Երևան քաղաքի Գաջեգործների փողոցում՝ «Աղի լճի» մոտակայքում, կոյուղու համար փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ։ Նախնական տվյալներով՝ կա երկու տուժած»,– հայտնում են ՓԾ–ից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։
shamshyan.com–ը գրել է, որ փլատակներից դուրս են բերել քաղաքացիներից մեկի դին և մեկ տուժածի։
Ավելի վաղ
Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ «Աղի լճի» տարածքը պետք է բարեկարգվի։ Ծրագրով պետք է բարեկարգվեն լճամերձ արահետները, լուսավորություն անցկացվի, ինչպես նաև ջրամատակարարում և կոյուղի։ Կառուցվելու է նաև մարզահրապարակ, ավտոկայանատեղի, սանհանգույցներ, ցնցուղարաններ ու հանդերձարաններ, կստեղծվեն շեզլոնգներով և ստվերային ծածկերով հանգստի գոտիներ։
Մինչ բարեկարգման աշխատանքների մեկնարկը այնտեղի այցելուներն ահազանգում էին, որ «Աղի լճի» տարածքում «տենդեր շահած» ընկերությունը քանդում է հարակից եղեգնուտը, որը բնական ֆիլտր է լճի համար։
Քաղաքացիները մտավախություն ունեին, որ եղեգնուտի փոխարեն սալիկապատ տարածք է լինելու։ Երևանի քաղաքապետարանից վստահեցրել էին, որ եղեգները չեն կտրվի։