https://arm.sputniknews.ru/20261019/inch-e-karucvelu-aghi-ltshi-taratsqum-qaghaqapetarany-nerkajacrel-e-nakhagtsi-manramasnery-108285417.html
Ի՞նչ է կառուցվելու Աղի լճի տարածքում. քաղաքապետարանը ներկայացրել է նախագծի մանրամասները
Ի՞նչ է կառուցվելու Աղի լճի տարածքում. քաղաքապետարանը ներկայացրել է նախագծի մանրամասները
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետն այցելել է Աղի լճի տարածք և շփվել այցելուների հետ: 19.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-19T09:54+0400
2026-10-19T09:54+0400
2026-10-19T10:32+0400
հայաստան
երևան
երևանի քաղաքապետարան
աղի լիճ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/13/108285731_0:0:1281:720_1920x0_80_0_0_97476d34b5f033498596525088c005e7.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանը նախատեսում է բարեկարգել Էրեբունի վարչական շրջանում գտնվող Աղի լճի ափամերձ արահետները և ստվերային ծածկերով հանգստի գոտիներ կառուցել տարածքում։Սեպտեմբերի 21-ից սոցցանցերում մարդիկ ահազանգում էին, որ քաղաքապետարանի կողմից «տենդեր շահողները» սկսել են քանդել Աղի լճի հարակից եղեգնուտը, որը բնական ֆիլտր է լճի համար։ Քաղաքացիները մտավախություն ունեին, որ եղեգնուտի փոխարեն սալիկապատ տարածք է լինելու։ Երևանի քաղաքապետարանից պատասխանել էին, որ ոչ թե քանդելու են լիճը, այլ բարեկարգելու են տարածքը։Կից հրապարակված տեսանյութում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշում է, որ եղեգները չկտրելու քաղաքացիների պահանջն արդարացի է եղել և աշխատանքները մեկնարկելուց առաջ պետք է հաշվի առնել տեղանքի ռելիեֆը և բնական միջավայրը:Աղի լճի տարածքում նախատեսված է 3 սանհանգույց, որոնցից մեկը` հաշմանդամություն ունեցող անձանց համար։Ավինյանն այցի ընթացքում խոսել է նաև այցելուների հետ, նրանք ասել են, որ նման նախագծով ամեն ինչ ընդունելի է իրենց համար:
երևան
աղի լիճ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/13/108285731_94:0:1054:720_1920x0_80_0_0_e3972375080e88980541aed5b9b34ec6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, երևանի քաղաքապետարան, աղի լիճ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, երևան, երևանի քաղաքապետարան, աղի լիճ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ի՞նչ է կառուցվելու Աղի լճի տարածքում. քաղաքապետարանը ներկայացրել է նախագծի մանրամասները
09:54 19.10.2026 (Թարմացված է: 10:32 19.10.2026) Երևանի քաղաքապետն այցելել է Աղի լճի տարածք և շփվել այցելուների հետ:
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանը նախատեսում է բարեկարգել Էրեբունի վարչական շրջանում գտնվող Աղի լճի ափամերձ արահետները և ստվերային ծածկերով հանգստի գոտիներ կառուցել տարածքում։
Սեպտեմբերի 21-ից սոցցանցերում մարդիկ ահազանգում էին, որ քաղաքապետարանի կողմից «տենդեր շահողները» սկսել են քանդել Աղի լճի հարակից եղեգնուտը, որը բնական ֆիլտր է լճի համար։
Քաղաքացիները մտավախություն ունեին, որ եղեգնուտի փոխարեն սալիկապատ տարածք է լինելու։ Երևանի քաղաքապետարանից պատասխանել էին, որ ոչ թե քանդելու են լիճը, այլ բարեկարգելու են տարածքը։
«Ծրագրով կբարեկարգվեն լճամերձ արահետները, կանցկացվի լուսավորություն, ջրամատակարարում ու կոյուղի։ Կկառուցվեն մարզահրապարակ, ավտոկայանատեղի, սանհանգույցներ, ցնցուղարաններ ու հանդերձարաններ, կստեղծվեն շեզլոնգներով և ստվերային ծածկերով հանգստի գոտիներ»,- ասված է հաղորդսգրությունում:
Կից հրապարակված տեսանյութում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշում է, որ եղեգները չկտրելու քաղաքացիների պահանջն արդարացի է եղել և աշխատանքները մեկնարկելուց առաջ պետք է հաշվի առնել տեղանքի ռելիեֆը և բնական միջավայրը:
Աղի լճի տարածքում նախատեսված է 3 սանհանգույց, որոնցից մեկը` հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Ավինյանն այցի ընթացքում խոսել է նաև այցելուների հետ, նրանք ասել են, որ նման նախագծով ամեն ինչ ընդունելի է իրենց համար: