00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
6 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ոչ թե տնտեսական նախագիծ, այլ կոշտ քաղաքական գամբիտ․ Աշոտյանը՝ TRIPP-ի մասին

© SputnikԱրմեն Աշոտյանը դատարանում
Արմեն Աշոտյանը դատարանում - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2026
Արմեն Աշոտյանը դատարանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀԿ փոխնախագահի գնահատմամբ` այս ամենը կարող է ավարտվել նրանով, որ ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքը վերածվի օտարերկրյա անկլավի, իսկ մեր տարածքը դիտվի լեգիտիմ թիրախ Իրանի համար։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik․ Եթե TRIPP-ի մասին խոսելիս մի կողմ դնենք քաղցրալեզու դիվանագիտական փաթեթավորումն ու միացնենք քննադատական մտածողությունը, ակնհայտ է դառնում՝ մեր առջև ոչ թե տնտեսական նախագիծ է, այլ կոշտ քաղաքական գամբիտ։ Այսպես է կարծում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«TRIPP-ն իր ներկայիս տեսքով զրկում է Հայաստանին ձայնի իրավունքից և դե ֆակտո վերածվում է պանթյուրքական աշխարհաքաղաքական դաշինքի գլխավոր գործիքի՝ միմյանց կապելով Բաքուն ու Անկարան՝ ամերիկյան ֆինանսական փաթեթավորման ներքո»,- նշում է Աշոտյանը։

Նա իր կարծիքը հիմնավորող մի քանի հանգամանք է նշում։ Ըստ նրա՝ TRIPP-ի գլխավոր տնտեսական խնդիրն այն է, որ չափազանց թանկ է, իսկ կատաղի մրցակցության պայմաններում դրանով տեղափոխելու բան առանձնապես չկա։ Սյունիքի դժվարանցանելի տեղանքում զրոյից ժամանակակից երկաթուղի, ավտոմայրուղի կառուցելը, էլեկտրահաղորդման գծեր ու խողովակներ անցկացնելը, ըստ տարբեր գնահատականների, կարժենա ավելի քան 2․4 միլիարդ դոլար։
«TRIPP նախագիծը դասական օրինակ է այն բանի, թե ինչպես են սուվերենությունը, տնտեսությունը և ազգային շահերը զոհաբերվում աշխարհաքաղաքականությանը։ Դրա լոգիստիկ արժեքը խիստ կասկածելի է, իսկ գեոպոլիտիկ ռիսկերը՝ հսկայական։ Ունենալով ընդամենը 2 մլն տոննա համեստ մեկնարկային հզորություն՝ արդեն 5 մլն տոննայով աշխատող Բաքու-Թբիլիսի-Կարսի և կառուցվող մեգա-Անակլիայի ֆոնին, այս նախագիծը Վաշինգտոնին պետք է բացառապես Իրանի և ՌԴ-ի դեմ պայքարելու համար»,- նշում է Աշոտյանը։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի համար ԱՄՆ-ի ֆինանսաքաղաքական հովանոցի տակ թաքնվելու փորձը կարող է ավարտվել նրանով, որ ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքը (և ոչ միայն) վերածվի օտարերկրյա անկլավի, որը սպասարկում է Բաքվի ու Անկարայի պանթյուրքական շահերը, իսկ Հայաստանի տարածքը կարող է դիտվել լեգիտիմ թիրախ Իրանի համար։
Աշոտյանը համոզված է՝ ապագայի համար լոգիստիկ պատերազմներում հաղթելու են նրանք, ովքեր տեր են կանգնում սեփական շահերին, այլ ոչ թե նրանք, ովքեր իրենց հողը վարձով են տալիս աշխարհի հզորներին։
Տպավորություն է` TRIPP-ի շուրջ բանակցում են ԱՄՆ–ն և Ադրբեջանը. քաղաքագետը` ՀՀ–ի դերի մասին
Հավելենք, որ TRIPP-ի պայմանագրի նախագիծը հոկտեմբերի 21–ին հավանության արժանացավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։ Փաստաթուղթն այժմ քննարկվում է խորհրդարանի հերթական նստաշրջանում:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Լրահոս
0