00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
1 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
17 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
14 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Տպավորություն է` TRIPP-ի շուրջ բանակցում են ԱՄՆ–ն և Ադրբեջանը. քաղաքագետը` ՀՀ–ի դերի մասին

© Sputnik / Asatur YesayantsՎահե Հովհաննիսյան
Վահե Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2026
Բաժանորդագրվել
Եթե նախընտրական շրջանում ՀՀ իշխանությունը ջանք չէր խնայում «Թրամփի ուղու» հնարավոր տնտեսական օգուտները ներկայացնելու համար, ապա այսօր արդեն այդ մասին շատ զուսպ է խոսում։ Իսկ բազմաթիվ կարևոր հարցեր մնում են անպատասխան։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ Անցնող 1-1.5 տարվա ընթացքում TRIPP-ը Հայաստանում քննարկվել է միայն շատ սիրողական մակարդակով: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։
Հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին: Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը չկարողացավ հստակ պատասխանել հարցին, թե, օրինակ, TRIPP-ի ո՞ր հատվածով է գազամուղ կամ նավթամուղ անցնելու։
«Մեր հանրային, մասնագիտական–էքսպերտային ակտիվը, քաղաքական էլիտան հիմնականում բաժանված է եղել երկու ճամբարների` TRIPP-ը վատ է, TRIPP-ը լավ է, TRIPP-ը դավաճանություն է, TRIPP-ը հայրենասիրություն է։ Մենք հատուկենտ գրագետ և փաստարկված խոսք ենք լսել։ Եվ, ցավոք, այդ կարևորագույն փաստաթուղթը և կարևորագույն պրոցեսը Հայաստանում, ինչպես շատ այլ կարևոր հարցեր, մնացել է սիրողական մակարդակում»,– ասաց Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով` ԱԺ–ի քննարկումը որևէ հարցի պատասխան չտվեց, հակառակը` առաջացրեց նորանոր հարցեր։ Քննարկումն էլ ընթացավ նույն` թեր և դեմ ուղեծրով։
«Տպավորություն է, որ TRIPP-ի շուրջ բանակցում են միայն ԱՄՆ–ն և Ադրբեջանը։ 2025թ–ի օգոստոսի 8-ից հետո Հայաստանից ընդամենը պահանջվում էր տալ համաձայնություն իր տարածքն օգտագործելու, իսկ TRIPP–ի պարամետրերը բանակցում են ԱՄՆ–ն և Ադրբեջանը։ Եվ ըստ ուժերի բալանսի ամեն մեկը փորձելու է ավելի շատ բան ստանալ»,– ասաց Հովհաննիսյանը` հիշեցնելով, որ առաջիկայում ԱՄՆ–ում ընտրություններ են, և չի բացառվում` Թրամփի վարչակազմի հետաքրքրությունը նախագծի նկատմամբ թուլանա։
Այդուհանդերձ, քաղաքագետի գնահատմամբ, Հայաստանում այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ և՛ TRIPP-ի գոյությունն է վատ, և՛ TRIPP-ի չգոյությունը, քանի որ վերջինը առանց որևէ այլընտրանքային լուծումների կարող է հանգեցնել հայ–ադրբեջանական նոր էսկալացիայի։
«Ամբողջ աշխարհում կատարվող տեկտոնիկ փոփոխությունների ֆոնին մենք այսօր TRIPP ենք հաստատում` հստակ չիմանալով դա մեզ համար լավ է, թե վատ»,– ընդգծեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` եթե ամիսներ առաջ ՀՀ իշխանությունը նախընտրական շրջանում ջանք չէր խնայում «Թրամփի ուղու» հնարավոր տնտեսական օգուտները ներկայացնելու համար, ապա այսօր արդեն այդ մասին շատ զուսպ է խոսում, իսկ բազմաթիվ կարևոր հարցեր մնում են անպատասխան։
«Մենք ապահովո՞ւմ ենք մեր կապը Նախիջևանի տարածքով, թե՞ չէ։ TRIPP-ը այնտեղ չի գնում, բայց զուգահեռ փաստաթղթերով մենք անխափան, անխոչընդոտ կապ պիտի ունենանք։ Կամ Հայաստանը միանո՞ւմ է Իրանին երկաթուղային ճանապարհով, ես չգիտեմ, որովհետև ալտերնատիվ ճանապարհը զրոյից երկաթուղի կառուցելու բազմամիլիարդանոց պրոյեկտ է, և ես իրատեսական չեմ համարում այս պահին։ Մյուս կողմից` չէ՞ որ կա հնարավորություն ադրբեջանական երկաթգծին ինտեգրվելով այդ կապը հաստատել։ Ադրբեջանը մեզ տալո՞ւ է անխոչընդոտ, անվտանգ այդ կապը։ Բանակցե՞լ ենք»,– ասաց քաղաքագետը` ցանկություն հայտնելով, որ ԱԺ–ում նախագծի քննարկումն անցնի շատ ավելի խորքային ու փաստարկված, հանրությունն էլ ստանա իրեն հուզող հարցերի պատասխանները։
Նշենք, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը հաջորդ շաբաթ քննարկվելու է Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Լրահոս
0