00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
6 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Եկեք, ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից. Վարդևանյանը` քաղաքացիության մասին

Բաժանորդագրվել
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահն այն համոզմանն է, որ քննչական կոմիտեի անունից էլ ՔՊ–ն պետք է ներողություն խնդրի, որ քարոզարշավի ամենապատասխանատու փուլում հերթական սև քարոզն արեցին` սուտ տարածելով։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդևանյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է ներողություն խնդրի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանից։
Վարդևանյանն այսպես անդրադարձավ ՔՊ–ականնների այն հայտարարություններին, թե Նարեկ Կարապետյանը ՀՀ, ինչպես նաև այլ երկրի քաղաքացիություն ունի։
«Եթե սուտ եք խոսում, դրանից հետո պետք է դրա հետ առերեսվեք։ ՔՊ պատգամավորը հայտարարում է, որ Նարեկ Կարապետյանը ոչ միայն ՀՀ, այլև այլ երկրի քաղաքացի է։ Եկեք, ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից` կամ դուք, կամ ձեր մեկ այլ գործընկեր, եկեք նաև ձեր ՀՀ քննչական կոմիտեի անունից էլ ներողություն խնդրեք, որ քարոզարշավի ամենապատասխանատու փուլում հերթական այդ սև քարոզն էլ արեցիք` սուտը տարածեցիք»,– հայտարարեց Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամի» իր էջում «փաստաթուղթ» էր հրապարակել իրավաբանական անձանց մասին, որտեղ նշվում էր, թե Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է։Նարեկ Կարապետյանն էլ տեսանյութով հայտարարել էր, որ ինքը բացի Հայաստանից` այլ քաղաքացիություն չունի։
Մայիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի` խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն, այնուհետև, դատի տվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը` ապատեղեկություն տարածելու համար։
Լրահոս
0