https://arm.sputniknews.ru/20261027/ishkhanutjuny-patrast-e-sjuniqvov-tshanaparh-tal-aranc-khaghaghutjan-pajmanagri-karapetjan-108596278.html
Իշխանությունը պատրաստ է Սյունիքով ճանապարհ տալ՝ առանց խաղաղության պայմանագրի․ Կարապետյան
Իշխանությունը պատրաստ է Սյունիքով ճանապարհ տալ՝ առանց խաղաղության պայմանագրի․ Կարապետյան
Sputnik Արմենիա
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պնդում է` երաշխիքն այն է, թե նախագիծը շահավետ է ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի համար։ 27.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-27T21:01+0400
2026-10-27T21:01+0400
2026-10-27T21:01+0400
թրամփի ուղի (tripp)
նարեկ կարապետյան
արարատ միրզոյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/18/106049961_0:0:1600:901_1920x0_80_0_0_a1753e00ebd15545fe67de33478ab571.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik․ Իշխանությունը պատրաստ է Սյունիքուվ ճանապարհ տալ մինչ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը։Այսօր ԱԺ-ում Միրզոյանը, պատասխանելով Նարեկ Կարապետյանի հարցին, հայտարարեց, որ «Թրամփի ուղի» նախագիծը կարող է գործարկվել ավելի վաղ, քան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Նա նշեց` մեկ այլ անձ կարող էր ասել, թե պետք է սկզբում խաղաղություն լինի, հետո գործարկվի TRIPP-ը, բայց, չնայած դասագրքային հերթականությանը, կյանքն իր սրբագրումներն է անում։Հիշեցնենք, որ երաշխիքներին վերաբերող հարցին ի պատասխան՝ Միրզոյանը մի քանի անդամ նշել է, թե երաշխիքն այն է, որ այս նախագիծը փոխշահավետ է ու պետք է և՛ ադրբեջանական, և՛ հայկական, և՛ երրորդ կողմին։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/18/106049961_177:0:1600:1067_1920x0_80_0_0_118970b67256aee595a90350919e0466.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թրամփի ուղի (tripp), նարեկ կարապետյան, արարատ միրզոյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
թրամփի ուղի (tripp), նարեկ կարապետյան, արարատ միրզոյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Իշխանությունը պատրաստ է Սյունիքով ճանապարհ տալ՝ առանց խաղաղության պայմանագրի․ Կարապետյան
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պնդում է` երաշխիքն այն է, թե նախագիծը շահավետ է ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի համար։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik․ Իշխանությունը պատրաստ է Սյունիքուվ ճանապարհ տալ մինչ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Իր
ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը։
Այսօր ԱԺ-ում Միրզոյանը, պատասխանելով Նարեկ Կարապետյանի հարցին,
հայտարարեց, որ «Թրամփի ուղի» նախագիծը կարող է գործարկվել ավելի վաղ, քան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Նա նշեց` մեկ այլ անձ կարող էր ասել, թե պետք է սկզբում խաղաղություն լինի, հետո գործարկվի TRIPP-ը, բայց, չնայած դասագրքային հերթականությանը, կյանքն իր սրբագրումներն է անում։
«Այսինքն՝ խաղաղությունը դեռ թղթի վրա չկա, բայց Սյունիքով անցնող ճանապարհի հարցն արդեն առաջ են տանում։ Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը»,- գրում է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ երաշխիքներին վերաբերող հարցին ի պատասխան՝ Միրզոյանը մի քանի անդամ նշել է, թե երաշխիքն այն է, որ այս նախագիծը փոխշահավետ է ու պետք է և՛ ադրբեջանական, և՛ հայկական, և՛ երրորդ կողմին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։