00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
6 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

TRIPP նախագիծը կարող է գործարկվել մինչ խաղաղության պայմանագրի ստորագրումը. Միրզոյան

© SputnikԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2026
Բաժանորդագրվել
Նարեկ Կարապետյանը մտահոգված է, որ Ադրբեջանը TRIPP գործարկումից հետո կարող է անիրագործելի պայմաններ դնել Հայաստանի առաջ, ինչպես Սահմանադրության փոփոխության դեպքում եղավ։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը չի բացառում, որ «Թրամփի ուղի» նախագիծը կարող է գործարկվել ավելի վաղ, քան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Նա այդ մասին ասաց Ազգային ժողովում` անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին։
«Այո՛, կարող է այդպես լինել։ Այստեղ մենք 2 բան ենք տեսնում` նախ` խաղաղության պայմանագիրն արդեն իսկ նախաստորագրված է, ու Հայաստանը և Ադրբեջանը հրապարակավ հանձնառություն են ստանձնել, որ այս պայմանագրի ամեն տառին ու դրույթին հավատում ենք։ Այլ պատճառով Ադրբեջանն ասում է, որ առայժմ չենք ստորագրում։ Դա առանձին պատճառ է, ասում են` երբ վերանա դա, կստորագրեն, հիմա չեմ ուզում նշել դա։ Մյուս կողմից որպես իրողություն` TRIPP–ը գործարկելու համար կա պայման` խաղաղությունն է»,– ասաց Միրզոյանը։
Նա նշեց` մեկ այլ անձ կարող էր ասել, թե պետք է սկզբում խաղաղություն լինի, հետո գործարկվի TRIPP նախագիծը, բայց, չնայած դասագրքային հերթականությանը, կյանքն իր սրբագրումներն է անում։
Կարապետյանը հետաքրքրվեց` TRIPP–ը գործարկելուց հետո ո՞րն է լինելու Ադրբեջանի մոտիվացիան, որ Հայաստանի համար ապաշրջափակման հնարավորություններ ապահովի, եթե արդեն ճանապարհն ունի։ Պատգամավորը մտահոգված է, որ Ադրբեջանը TRIPP–ի գործարկումից հետո կարող է անիրագործելի պայմաններ դնել Հայաստանի առաջ, ինչպես Սահմանադրության փոփոխության դեպքում է։
Միրզոյանը ընդգծեց, որ TRIPP–ը միայն 43 կմ–ն չի լինելու, այն շարունակություն է ունենալու դեպի աջ և ձախ, հետևաբար պետք չէ միայն մի կողմով նայել հարցին։ Նախարարն ընդգծեց` երաշխիքն այն է, որ այս նախագիծը փոխշահավետ է ու պետք է և՛ ադրբեջանական, և՛ հայկական, և՛ երրորդ կողմին։
Նախարարը շեշտեց` չի կարող լինել մի իրավիճակ, որ հենց այդ ենթակառուցվածքով Ադրբեջան–Նախիջևան կամ հակառակ ուղղությամբ շարժ լինի ու Հայաստանի համար օգուտ չլինի։ Միրզոյանի կարծիքով` Ադրբեջանից Տավուշով դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ճանապարհն էլ կբացվի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։
Ադրբեջանին պետք է «Թրամփի ուղին» առանց խաղաղության պայմանագրի. քաղաքագետ
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Լրահոս
0