00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
6 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանին ԵԱՏՄ–ից հեռացնելու իրավական հիմքեր չկան. Միրզոյանը` 4 երկրների զեկույցի մասին

© SputnikԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2026
Բաժանորդագրվել
Արարատ Միրզոյանի խոսքով` զեկույցում Վիեննայի կոնվենցիային հղում կատարելը որևէ իրավական հիմք չի տալիս ԵԱՏՄ–ից հեռացնելու համար, քանի որ Հայաստանի Հանրապետությունը չի խախտել իր պարտավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանին ԵԱՏՄ–ից հեռացնելու իրավական հիմքեր չկան։ Այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի և առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ` անդրադառնալով Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցին։
Միրզոյանը նշեց, որ ԵԱՏՄ զեկույցում Վիեննայի կոնվենցիային հղում անելը տեղին չէ։
«ԵԱՏՄ փաստաթղթերում նախատեսված չէ, որ անդամները կարող են հեռացնել կամ սառեցնել մեկ այլ անդամի մասնակցությունը։ Նման ինչ–որ բան կա Վիեննայի փաստաթղթում, բայց ներկայացված է շատ սպեցիֆիկ անկյան տակ կամ հիմնավորմամբ։ Հայաստանին ԵԱՏՄ–ից հեռացնելու համար մյուս գործընկերները, որոնք դժգոհ են և ուզում են հեռացնել կամ սառեցնել Հայաստանի մասնակցությունը, պետք է ունենան հիմնավորում, որ Հայաստանը խախտել է ԵԱՏՄ շրջանակում իր պայմանավորվածությունները»,–ասաց նա։

Ըստ Միրզոյանի` միայն այդ դեպքում ԵԱՏՄ անդամներն իրավունք ունեն ասելու. «Դու մեր կանոնները խախտում ես, հարգելի 5-րդ բարեկամ, շնորհակալություն, ցտեսություն»
Նախարարի խոսքով` ակնհայտ է, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում որևէ պարտավորություն չի խախտել և խախտելու մտադրություն չունի։

«Ես հասկանում եմ, որ գուցե մեր գործընկերները ջանքեր են գործադրել, որպեսզի իրավական հիմնավորում գտնեն, բայց, կներեք, իրավական առումով համաձայն չեմ ներկայացվող հիմնավորումների հետ։ Բայց նաև չեմ ուզում հարցից խուսափել։ Մենք բոլորս հասկանում ենք, որ իրավականը` իրավական, բայց այստեղ քաղաքական մղում կա, և գուցե քաղաքական հանձնարարություն է իրավաբաններին` որևէ իրավական հիմնավորում գտնելու։ Հիմա քաղաքական մասով ուզում եմ ասել, որ մենք բարեխղճորեն մեր պարտավորությունները կատարել ենք և կատարում ենք։ Մենք հույս ունենք, որ ԵԱՏՄ մյուս գործընկերները մեր նկատմամբ իրենց կազմակերպության շրջանակներում և երկկողմ ունեցած պարտավորությունները բարեխղճորեն կկատարեն և չեն խախտի։ Ցավոք, հակառակի օրինակներ ենք տեսնում վերջին ամիսներին»,–ասաց նախարարը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի որոշումների և պահվածքի առանցքում երկրի պետականության, անկախության, ինքնիշխանության և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքն է, որոնք չեն կարող սակարկության առարկա դառնալ։
Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։
2026 թվականի մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Մայիսի 29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
Հոկտեմբերի 20-ին հրապարակվեց Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցը, որում ներկայացված են ԵԱՏՄ անդամակցության կասեցման հնարավոր հետևանքները։ Դրանք վերաբերում են գազի գնի բարձրացմանը, երկաթուղային բեռնափոխադրումների սակագների բարձրացմանը, աշխատանքային միգրացիայի պայմանների խստացմանը և այլն։
Լրահոս
0