https://arm.sputniknews.ru/20261026/sirts-arag-babakhum-er-inch-e-zgacel-naren-haghtelvov-mankakan-evratesilum-108536339.html
Սիրտս արագ բաբախում էր. ի՞նչ է զգացել Նարեն` հաղթելով «Մանկական Եվրատեսիլում»
Սիրտս արագ բաբախում էր. ի՞նչ է զգացել Նարեն` հաղթելով «Մանկական Եվրատեսիլում»
Sputnik Արմենիա
Նարեի համար մրցույթում ամենակարևոր ձեռքբերումներից մեկը բազմաթիվ նոր ընկերներ ձեռք բերելն է: 26.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-26T09:21+0400
2026-10-26T09:21+0400
2026-10-26T09:51+0400
մանկական եվրատեսիլ
նարե գևորգյան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1a/108533437_0:83:1600:983_1920x0_80_0_0_79d13f216d7583525aae2b46421dd40f.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում հաղթած հայաստանյան պատվիրակ Նարեն առաջիկայում նոր երազանքներ ու նպատակներ է իր առջև դնելու: Այս մասին նա ասաց «Զվարթնոց» օդանավակայանում իրեն դիմավորելու եկած լրագրողներին:Հարցին, թե ինչ նոր երազանքներ ունի, քանի որ նախորդը հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելն էր, երգչուհին նշեց՝ դեռ նոր երազանք չունի: Ասաց՝ այս ուղին նոր է ավարտել, գուցե առաջիկայում լինեն այլ երազանքներ: Նա վստահեցրեց՝ նոր նպատակներ նույնպես կավելանան իր կյանքում, ու ինքն էլ անպայման կհասնի դրանց:Նարեն նշեց, որ մրցույթում իր համար ամենակարևորը բազմաթիվ նոր ընկերներ ձեռք բերելն է համարում, որոնց արդեն շատ է կարոտել:Հավելենք, որ «Մանկական Եվրատեսիլ–2026»–ում հաղթած Նարեն ու հայաստանյան պատվիրակությունը Հայաստան են վերադարձել գիշերը։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց սպասում էին բազմաթիվ քաղաքացիներ։ Հիշեցնենք` Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը Հայաստանին հաղթանակ է բերել` «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում ներկայացնելով «Boo» երգն ու ստանալով 202 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Իսպանիան, երրորդը՝ Ֆրանսիան։Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին։ «Արևիկ» խումբն այդ տարի գրավեց երկրորդ հորիզոնականը` առաջատարին զիջելով ընդամենը 1 միավորով։Առաջին անգամ 2010 թվականին Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով։ Հայաստանին երկրորդ հաղթանակը բերեց Մալենան 2021 թ–ին։ Անցյալ տարի «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Ալբերտ Արմենակյանը «Brave Heart» երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ ստանալով 175 միավոր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ի՞նչ է զգացել 13–ամյա Նարեն «Եվրատեսիլ 2026»–ի արդյունքների ամփոփմանն իր անունը լսելիս, և ի՞նչ է նրան տվել երգի հեղինակավոր մրցույթին մասնակցելը
Sputnik Արմենիա
Ի՞նչ է զգացել 13–ամյա Նարեն «Եվրատեսիլ 2026»–ի արդյունքների ամփոփմանն իր անունը լսելիս, և ի՞նչ է նրան տվել երգի հեղինակավոր մրցույթին մասնակցելը
2026-10-26T09:21+0400
true
PT0M59S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1a/108533437_90:0:1511:1066_1920x0_80_0_0_1057460a7f85768fda299d17db938c6d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մանկական եվրատեսիլ, նարե գևորգյան, տեսանյութեր, տեսանյութ, видео
մանկական եվրատեսիլ, նարե գևորգյան, տեսանյութեր, տեսանյութ, видео
Սիրտս արագ բաբախում էր. ի՞նչ է զգացել Նարեն` հաղթելով «Մանկական Եվրատեսիլում»
09:21 26.10.2026 (Թարմացված է: 09:51 26.10.2026) Նարեի համար մրցույթում ամենակարևոր ձեռքբերումներից մեկը բազմաթիվ նոր ընկերներ ձեռք բերելն է:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում հաղթած հայաստանյան պատվիրակ Նարեն առաջիկայում նոր երազանքներ ու նպատակներ է իր առջև դնելու: Այս մասին նա ասաց «Զվարթնոց» օդանավակայանում իրեն դիմավորելու եկած լրագրողներին:
«Սիրտս արագ էր բաբախում: Որ իմացա` ես եմ հաղթել, շատ ուրախ էի, շատ-շատ ուրախ էի»,- նշեց Նարեն՝ ներկայացնելով իր հույզերը հաղթանակի պահին:
Հարցին, թե ինչ նոր երազանքներ ունի, քանի որ նախորդը հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելն էր, երգչուհին նշեց՝ դեռ նոր երազանք չունի: Ասաց՝ այս ուղին նոր է ավարտել, գուցե առաջիկայում լինեն այլ երազանքներ: Նա վստահեցրեց՝ նոր նպատակներ նույնպես կավելանան իր կյանքում, ու ինքն էլ անպայման կհասնի դրանց:
Նարեն նշեց, որ մրցույթում իր համար ամենակարևորը բազմաթիվ նոր ընկերներ ձեռք բերելն է համարում, որոնց արդեն շատ է կարոտել:
Հավելենք, որ «Մանկական Եվրատեսիլ–2026»–ում հաղթած Նարեն ու հայաստանյան պատվիրակությունը Հայաստան են վերադարձել գիշերը։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց սպասում էին բազմաթիվ քաղաքացիներ։
Հիշեցնենք` Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը Հայաստանին հաղթանակ է բերել` «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում ներկայացնելով «Boo» երգն ու ստանալով 202 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Իսպանիան, երրորդը՝ Ֆրանսիան։
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին։ «Արևիկ» խումբն այդ տարի գրավեց երկրորդ հորիզոնականը` առաջատարին զիջելով ընդամենը 1 միավորով։
Առաջին անգամ 2010 թվականին Հայաստանին հաղթանակ բերեց
Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով։ Հայաստանին երկրորդ հաղթանակը բերեց
Մալենան 2021 թ–ին։ Անցյալ տարի «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Ալբերտ Արմենակյանը «Brave Heart» երգով
զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ ստանալով 175 միավոր։