00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
6 ր
Ուղիղ եթեր
09:45
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում

© Photo : Junior Eurovision Song ContestՀայաստանի պատվիրակ Նարե Քերոբյանը
Հայաստանի պատվիրակ Նարե Քերոբյանը - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2026
Բաժանորդագրվել
Անցյալ տարի «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Ալբերտ Արմենակյանը զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը
ԵՐԵՎԱՆ, 25հոկտեմբերի – Sputnik․ Մալթայում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Հայաստանը. Նարեն իր «Boo!» երգով ստացավ ընդհանուր 202 միավոր։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ֆրանսիան (114 միավոր)։

Ազգային ժյուրիների քվեարկության արդյունքում Հայաստանը ստացավ 103 միավոր: Առավելագույն 12 միավոր շնորհեցին Կիպրոսը և Ալբանիան (Հայաստանի ազգային ժյուրին 12 միավոր շնորհեց Կիպրոսին):
«Մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվում էր «Join the Festa» (Միացի՛ր տոնախմբությանը) կարգախոսով, որը ներշնչված է Մալթայի ավանդական գյուղական տոնակատարություններից, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում և միավորում են համայնքները երաժշտության, հրավառությունների ու զարդարանքների միջոցով։
Հիշեցնենք, որ նախորդ տարի մրցույթում հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Լու Դելյոզը «Ce monde» երգով։
Սակայն ի տարբերություն մեծերի «Եվրատեսիլի»՝ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի կանոնները չեն պահանջում, որ հաղթող երկիրը հյուրընկալի մրցույթը, նա նաև հրաժարվելու իրավունք ունի։
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին։ «Արևիկ» խումբն այդ տարի գրավեց երկրորդ հորիզոնականը` առաջատարին զիջելով ընդամենը 1 միավորով։
Առաջին անգամ 2010 թվականին Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով։ Հայաստանին երկրորդ հաղթանակը բերեց Մալենան 2021 թ–ին։ Անցյալ տարի «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Ալբերտ Արմենակյանը «Brave Heart» երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ ստանալով 175 միավոր։
Լրահոս
0