https://arm.sputniknews.ru/20261025/erevanashtarak-tshanaparhi-voghbergakan-avtvovtari-hetevanqvov-mahacel-e-naev-erekhaneric-meky-108529235.html
Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
Sputnik Արմենիա
Երեխաների մի մասը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում են, իսկ մյուսները` «Ուիգմոր» հիվանդանոցում։ 25.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-25T18:25+0400
2026-10-25T18:25+0400
2026-10-25T18:25+0400
երեխա
ավտովթար
մահ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2229/66/22296679_0:0:1600:901_1920x0_80_0_0_ee7a2cb34e9a946b0d1e17b274e53a5a.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Երևան–Աշտարակ ճանապարհին ամուսինների կյանք խլած ողբերգական վթարի հետևանքով տուժած երեխաներից մեկը մահացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։Նշենք, որ ավտովթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին։ Ամուսինները 5 երեխայի հետ Գյումրուց Եղվարդ էին գնում, երբ տեղի է ունեցեցել վթարը։ Երեխաներից 3-ի առողջական վիճակը երեկվա դրությամբ գնահատվում էր ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Ծայրահեղ ծանր գնահատվում էր 7, 10 և 13 տարեկան երեխաների առողջական վիճակը։Ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների՝ մահացել է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցում» գտնվող երեխաներից մեկը։ Երեխաներից մի քանիսն էլ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում են։Այլ մանրամասներ մեզ չհաջողվեց ճշտել ոչ ԱՆ-ից, ոչ էլ «Ուիգմոր» ԲԿ-ից. ԲԿ-ից ասացին՝ դիմենք էլեկտրոնային նամակով, որին կպատասխանեն աշխատանքային օրը։News.am–ի տեղեկություններով էլ երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին։ Կինը` 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը, 2 երեխայի հետ գնացել էր Գյումրի` մոր մահվան քառասունքին, մի քանի օրից էլ ամուսինը` 37-ամյա Մխիթար Նազարյանը, 3 երեխայի հետ մեկնել էր Գյումրի, ու միասին Եղվարդ էին վերադառնում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2229/66/22296679_152:0:1572:1065_1920x0_80_0_0_ebfd78ecd1f70275445d40f06bf92dcd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երեխա, ավտովթար, մահ
Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
Երեխաների մի մասը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում են, իսկ մյուսները` «Ուիգմոր» հիվանդանոցում։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Երևան–Աշտարակ ճանապարհին ամուսինների կյանք խլած
ողբերգական վթարի հետևանքով տուժած երեխաներից մեկը մահացել է։
Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշենք, որ ավտովթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին։ Ամուսինները 5 երեխայի հետ Գյումրուց Եղվարդ էին գնում, երբ տեղի է ունեցեցել վթարը։ Երեխաներից 3-ի առողջական վիճակը երեկվա դրությամբ գնահատվում էր ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Ծայրահեղ ծանր գնահատվում էր 7, 10 և 13 տարեկան երեխաների առողջական վիճակը։
«
Ավտովթարից տուժած երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նրանցից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության»,– ասացին նախարարությունից։
Ըստ
Sputnik Արմենիայի տեղեկությունների՝ մահացել է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցում» գտնվող երեխաներից մեկը։ Երեխաներից մի քանիսն էլ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում են։
Այլ մանրամասներ մեզ չհաջողվեց ճշտել ոչ ԱՆ-ից, ոչ էլ «Ուիգմոր» ԲԿ-ից. ԲԿ-ից ասացին՝ դիմենք էլեկտրոնային նամակով, որին կպատասխանեն աշխատանքային օրը։
News.am–ի տեղեկություններով էլ երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին։ Կինը` 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը, 2 երեխայի հետ գնացել էր Գյումրի` մոր մահվան քառասունքին, մի քանի օրից էլ ամուսինը` 37-ամյա Մխիթար Նազարյանը, 3 երեխայի հետ մեկնել էր Գյումրի, ու միասին Եղվարդ էին վերադառնում։