https://arm.sputniknews.ru/20261025/bvolvory-shvoki-mej-en-mahacel-e-reper-misha-mavashin-108524006.html
«Բոլորը շոկի մեջ են». մահացել է ռեփեր Միշա Մավաշին
«Բոլորը շոկի մեջ են». մահացել է ռեփեր Միշա Մավաշին
Sputnik Արմենիա
Երաժշտի ողբերգական մահվան լուրն անակնկալ է եղել նրա երկրպագուների համար: 25.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-25T14:57+0400
2026-10-25T14:57+0400
2026-10-25T14:57+0400
ռեփեր
ռուս
մահ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/19/108522058_0:0:1280:720_1920x0_80_0_0_51f1849fa5bfe4e503414caedbd25a2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանցի ռեփեր, «Մավաշի group» խմբի մենակատար Միշա Մավաշին (Միխայիլ Նից) մահացել է 41 տարեկանում՝ հոկտեմբերի 25-ի գիշերը: Այս մասին հաղորդվում է նրա Telegram ալիքում:Սկզբում հաղորդվում էր, որ մահվան պատճառ է դարձել դժբախտ պատահարը: Ավելի ուշ տեղեկություն հայտնվեց, որ երաժիշտը ինքնասպանություն է գործել:Արտիստի ներկայացուցիչը հաստատել է ողբերգական լուրը, սակայն հորդորել է առայժմ մանրամասների չսպասել. տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:Ինչպես գրում է Baza Telegram-ալիքը, բժիշկները Միշա Մավաշիին հրազենային վնասվածքով հիվանդանոց են տեղափոծել անմիջապես տնից, սակայն փրկել չեն կարողացել՝ չափազանց շատ արյուն էր կորցրել:Ողբերգությունից ընդամենը մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 15-ին, Միշա Մավաշին ամուսնացել էր: Իր ընտրյալի հետ հարսանիքի լուսանկարները նա հրապարակել էր իր ալիքում:Միշա Մավաշին լայն ճանաչում էր ձեռք բերել 2010-ականների սկզբին: Ինչպես գրում է Starhit պարբերականը, արտիստը գործընկերների ֆոնին առանձնանում էր ոչ միայն կատարման կոշտ ոճով, այլև սկզբունքային դիրքորոշմամբ՝ հանդես էր գալիս վատ սովորությունների դեմ և առողջ ապրելակերպի կողմնակից էր:Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դժբախտ դեպքը: Կատարվածի վերաբերյալ պաշտոնական մանրամասներ չեն հաղորդվում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/19/108522058_181:0:1141:720_1920x0_80_0_0_1e548ba7e200e6fe7881a9e9dd0bc6f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեփեր , ռուս, մահ
«Բոլորը շոկի մեջ են». մահացել է ռեփեր Միշա Մավաշին
Երաժշտի ողբերգական մահվան լուրն անակնկալ է եղել նրա երկրպագուների համար:
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանցի ռեփեր, «Մավաշի group» խմբի մենակատար Միշա Մավաշին (Միխայիլ Նից) մահացել է 41 տարեկանում՝ հոկտեմբերի 25-ի գիշերը: Այս մասին հաղորդվում է նրա Telegram ալիքում:
Սկզբում հաղորդվում էր, որ մահվան պատճառ է դարձել դժբախտ պատահարը: Ավելի ուշ տեղեկություն հայտնվեց, որ երաժիշտը ինքնասպանություն է գործել:
Արտիստի ներկայացուցիչը հաստատել է ողբերգական լուրը, սակայն հորդորել է առայժմ մանրամասների չսպասել. տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:
«Պարզում ենք իրավիճակը: Բոլորը շոկի մեջ են»,-MSK1.RU պարբերականին հայտնել է Մավաշիի ներկայացուցիչը:
Ինչպես գրում է Baza Telegram-ալիքը, բժիշկները Միշա Մավաշիին հրազենային վնասվածքով հիվանդանոց են տեղափոծել անմիջապես տնից, սակայն փրկել չեն կարողացել՝ չափազանց շատ արյուն էր կորցրել:
Ողբերգությունից ընդամենը մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 15-ին, Միշա Մավաշին ամուսնացել էր: Իր ընտրյալի հետ հարսանիքի լուսանկարները նա հրապարակել էր իր ալիքում:
Միշա Մավաշին լայն ճանաչում էր ձեռք բերել 2010-ականների սկզբին: Ինչպես գրում է Starhit պարբերականը, արտիստը գործընկերների ֆոնին առանձնանում էր ոչ միայն կատարման կոշտ ոճով, այլև սկզբունքային դիրքորոշմամբ՝ հանդես էր գալիս վատ սովորությունների դեմ և առողջ ապրելակերպի կողմնակից էր:
Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դժբախտ դեպքը: Կատարվածի վերաբերյալ պաշտոնական մանրամասներ չեն հաղորդվում: