00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
6 ր
Ուղիղ եթեր
09:45
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանում ցեմենտի դեֆիցիտը չի վերացել. բնակարաններն ավելի կթանկանա՞ն

© Sputnik / Andranik GhazaryanՇինարարություն
Շինարարություն - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2026
Բաժանորդագրվել
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահի խոսքով` ցեմենտի դեֆիցիտը դանդաղեցնում է շինարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում ցեմենտի դեֆիցիտը չի վերացել, ու դա կարող է ազդել նաև անշարժ գույքի շուկայի գների վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գուրգեն Գրիգորյանը՝ նշելով, որ ցեմենտի դեֆիցիտն արդեն ռիսկեր է ստեղծում քաղաքաշինական ծրագրերի ժամկետների համար։
ՀՀ–ում սեպտեմբերին ցեմենտի սուր դեֆիցիտ էր առաջացել, ինչը դժվարացրել էր շինարարական աշխատանքները և բարձրացրել գները։ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1-ին վերացրեց երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելքը, բայց խնդիրը չլուծվեց։
«Այսօր Հայաստանում քաղաքաշինական մեծ բում է, և տեղական գործարանը չի կարողանում անհրաժեշտ ծավալն ապահովել։ Ցեմենտի դեֆիցիտը դանդաղեցնում է շինարարությունը․ մեկ օրվա աշխատանքը երեք օր է տևում»,- ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ եթե անգամ տեղական արտադրությունն ամբողջ ծավալով աշխատի, Հայաստանի ցեմենտի գործարանները հավանաբար չեն կարողանա ամբողջությամբ բավարարել շուկայի պահանջարկը։
Գրիգորյանը նշեց` ցեմենտի ներմուծումը շարունակվում է, բայց հիմնական մատակարար երկրից` Իրանից, ներկրումը բարդացել է. հետպատերազմական իրավիճակով պայմանավորված՝ վնասվել են գործարաններն ու լոգիստիկ ուղիները, ինչի հետևանքով նախկինի պես հեշտ և արագ ներմուծում կազմակերպելն այլևս հնարավոր չէ։
Ըստ նրա` այս պայմաններում ցեմենտի պակասը ոչ միայն կարող է հետաձգել շինարարական ծրագրերը, այլև անհավասար պայմաններ ստեղծել շուկայում։ Տնտեսապես ավելի ամուր խոշոր կառուցապատողները կարող են շարունակել աշխատանքը՝ նույնիսկ ավելի թանկ ներմուծվող ցեմենտ օգտագործելով, փոքր ընկերությունների համար, սակայն, նույնիսկ մեկ տոննայի հաշվով գնի տարբերությունը կարող է էական ազդեցություն ունենալ
«Ցեմենտի գների բարձրացումը կանդրադառնա նաև բնակարանների կառուցման ինքնարժեքի վրա։ Սակայն վերջնական ազդեցությունը գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել առաջիկա երեք ամիսների ընթացքում առաջացած ծախսերն ու վնասները», - ասաց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ–ի նախագահը։
Ցեմենտի շուկայում ստեղծված իրավիճակի ֆոնին ուշադրության կենտրոնում է նաև Հրազդանի ցեմենտի գործարանի ճակատագիրը: Հոկտեմբերի 21-ին գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա էին անում` պահանջելով լուծել գործարանի շուրջ ստեղծված խնդիրները։ Գործարանի հնարավոր գնորդի ներկայացուցիչների խոսքով՝ իրենք սպասում են դատարանի որոշմանը, որպեսզի կարողանան ավարտին հասցնել ձեռքբերման գործընթացը։
Գրիգորյանի խոսքով` գործարանի հնարավոր վերագործարկումը կարող է լրացուցիչ նշանակություն ունենալ ցեմենտի պակասի պայմաններում (Հրազդանի գործարանի արտադրական հզորությունը, ըստ հրապարակված տվյալների, կարող է հասնել տարեկան 1,2 միլիոն տոննայի), բայց նույնիսկ Հայաստանում գործող գործարանների ամբողջական արտադրական կարողությունների օգտագործումը կարող է բավարար չլինել շինարարական շուկայի պահանջարկը ծածկելու համար։ Այս համատեքստում Հրազդանի գործարանի աշխատանքը կարող է մեծացնել տեղական առաջարկը, որոշ չափով նվազեցնել ներմուծումից կախվածությունը և լրացուցիչ մրցակցություն ստեղծել շուկայում։
«Այդուհանդերձ, գործարանի վերագործարկումն ինքնին դեռ չի երաշխավորում ցեմենտի գների նվազում կամ դեֆիցիտի վերացում։ Արդյունքը կախված կլինի այն բանից, թե երբ կվերսկսվի արտադրությունը, ինչ ծավալներով կաշխատի գործարանը, որքան մրցունակ կլինի դրա արտադրանքի գինը և որքան արագ այն կհասնի շինարարական ընկերություններին», - ասաց նա։
Գրիգորյանը հույս հայտնեց, որ գործարանի նոր ներդրողը կդիտարկի արտադրության արդիականացման և տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունը։
Հաշվի առնելով, որ «Արարատցեմենտը» հուլիսին հանձնվեց պետական կառավարմանը, հետաքրքրվեցինք, թե որքանով դա կապ ունի ցեմենտի դեֆիցիտի հետ։
«Ես առաջնորդվում եմ պաշտոնական աղբյուրներով։ Պաշտոնական աղբյուրի հնչեցրած տվյալների համաձայն` ցեմենտի գործարանն աշխատում է առավելագույն թողունակությամբ», - պատասխանեց Գրիգորյանը։
Նա հավելեց, որ, իր տվյալներով, փորձելով կայունացնել գները` պետությունը փոխել է վաճառքի ռազմավարությունը` գործարանը փորձում է ցեմենտն իրացնել ոչ թե միջնորդներին, այլ այն սպառողներին, որոնք ցեմենտը ձեռք են բերում սեփական կարիքների համար՝ սահմանափակելով վերավաճառքը։ Գրիգորյանի գնահատմամբ՝ այս մոտեցումը կարող է նպաստել գների որոշակի կայունության պահպանմանը։
Հիշեցնենք` էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ արդեն իսկ կա ներմուծվող ցեմենտի ծավալների էական ավելացում, ինչը հանգեցնելու է խնդիրների լուծման։
Լրահոս
0