00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

80%–ը շանտաժ է, 20%–ը` արտահերթի սցենար. Գրիգորյանը` Փաշինյանի հայտարարության մասին

Բաժանորդագրվել
«Հայաստան» խմբակցության ղեկավարը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի ակնկալիքն աբսուրդ է։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ընդդիմությանը պետք է համոզի փոխել Սահմանադրությունը, այլ ընտրողներին պետք է համոզեր հունիսի 7-ից առաջ։ «Աբովյան Time»-ի եթերում այս տեսակետը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
ՀՀ վարչապետը հոկտեմբերի 22-ին չբացառեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որպեսզի փորձի ստանալ սահմանադրական մեծամասնություն և կարողանա հասնել նոր Սահմանադրության ընդունմանը: Նա հայտարարեց, թե փորձելու են համոզել ընդդիմությանը, քանի որ Սահմանադրության ընդունումը սկզբունքային հարց է։
«Փաշինյանը հնարավորություն ուներ հունիսի 7–ին ժողովրդին համոզելու, որ «կողմ» քվեարկեին և ինքը ստանար 2/3 մեծամասնությունը, բայց դա չստացվեց։ Այսինքն՝ նա ուշացել է, որովհետև միակ սուբյեկտը, որին ինքը պետք է համոզի, հայ ժողովուրդն է»,– ասաց Գրիգորյանը։
Նա հիշեցրեց, որ ՔՊ–ն` Փաշինյանի գլխավորությամբ, ԱԺ ընտրությունների գնաց հենց այդ օրակարգով, որի անբաժան մասը Սահմանադրության փոփոխության հարցն էր։
«Սահմանադրության փոփոխությունը նոր օրակարգ չէ։ Ալիևի պարտադրանքը մի քանի տարի է`Նիկոլ Փաշինյանը փորձում է գեղեցիկ ներկայացնել։ Առաջին անգամ դա արեց Հանրային ռադիոյում, երբ Անկախության հռչակագիրը ներկայացրեց, որպես «կարմիր շոր», որը բարկացնում է մեր հարևաններին։ Այդ փուլից սկսած` ինքը տարիներով փորձել է մեր ժողովրդին համոզել, որ ճիշտ ճանապարհը Սահմանադրության փոփոխությունն է»,– նշեց Գրիգորյանը` հավելելով, որ խորհրդարանական վերջին ընտրություններում հայ ժողովուրդն իր կարծիքն արդեն հայտնեց` չլիազորեց իշխանությանը փոխել Սահմանադրությունը, հակառակ դեպքում 2/3 ձայն կտար իշխող ուժին։
Գրիգորյանն արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը ավելի շատ որպես շանտաժ է ընկալում։

«80%-ը շանտաժ է, 20%-ը` արտահերթի հնարավոր սցենար։ Եթե ինքը մտածում է, որ մենք ավելի շատ կցանկանանք մանդատը պահել ու կողմ կքվեարկենք Սահմանադրության փոփոխությանը, դա բացարձակ աբսուրդ է։ Մանդատի խաթեր կողմ քվեարկել Ալիևի Սահմանադրությանը ուղղակի ցնդաբանություն է։ Ես չգիտեմ, թե Փաշինյանն ինչ հաշվարկ է արել, բայց այստեղ շանտաժի կոմպոնենտ ակնհայտորեն կա։ Կարծում եմ` դա նաև ազդակ է եղել Ալիևին` տե՛ս` ինչ հնարավոր է, անելու եմ, հանգիստ եղի՛ր, պետք լինի` կգնամ արտահերթ ընտրությունների։ Ժամանակ տո՛ւր, ներքին ռեպրեսիաներով եթե չստացվի, իմացիր, որ ես նույնիսկ դրան եմ պատրաստ»,– ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Նշենք, որ Սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում ունենալ սահմանադրական մեծամասնություն` ձայների 2/3–ը։ 2026թ–ի հունիսի 7-ի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրին» չհաջողվեց հաղթահարել այդ շեմը։
Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին։
Ադրբեջանն իր հերթին համառորեն պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ անի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:
ԱԺ «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հոկտեմբերի 23-ին հայտարարեց, որ իրենք պատրաստ են արտահերթ ընտրությունների։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։
Լրահոս
0