Փաշինյանի հերթական «տրյուկն» է. ՀԴԿ–ն` ԵԱՏՄ–ի և ՀՀ Սահմանադրության հանրաքվեի մասին
17:02 23.10.2026 (Թարմացված է: 17:49 23.10.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
Արամ Սարգսյանը հրատապ և անհրաժեշտ է համարում ընդդիմության միասնական պահանջը՝ հանրաքվեի դնել ԵԱՏՄ կազմից դուրս գալու–չգալու հարցը։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի հարց դարձնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկն» է` ժողովրդի ուշադրությունը շեղելու անհամեմատ կարևոր և գոյաբանական բնույթ ունեցող հարցից` ԵԱՏՄ–ի կազմում մնալ–չմնալու հարցից։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն չէր բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը` նոր Սահմանադրության ընդունման համար։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 20-ին Եվրասիական միջկառավարական խորհուրդը զեկույց է հրապարակել` նշելով, որ միության անդամ մյուս 4 երկրները Հայաստանից ակնկալում են մինչև 2026 թվականի դեկտեմբեր հստակ որոշում կայացնել ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու հարցում։
«Խզելով ԵԱՏՄ, իսկ ավելի պարզ` Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական նշանակություն ունեցող հարաբերությունները, զրկվելով ահռելի շուկայից, ձեռք բերված արտոնություններից Հայաստանն առնվազն առաջիկա տարիներին կկորցնի տնտեսության մրցունակությունը»,– գրել է նա։
Սարգսյանի համար ամենից մտահոգիչը գազի գնի բարձրացումն է, որը սնանկ կդարձնի արդյունաբերության, հատկապես՝ սննդի ձեռնարկությունները, ընչազուրկ կդարձնի հանրության խոցելի շերտերը, նոր թափ կհաղորդի արտագաղթին` առաջ բերելով վտանգավոր դեմոգրաֆիկ փոփոխություններ վերջին տարիների չկանոնակարգված միգրացիոն հոսքերի պայմաններում։
Նրա համոզմամբ` ստեղծված քաոսային և խուճապային վիճակից անմիջապես կօգտվեն թշնամի երկրները։
«Բայղուշի դերում չեմ, բայց և պարտավոր եմ բացահայտելու մեզ սպասվող տնտեսական, բարոյական և, վերջապես, անվտանգային բնույթի անխուսափելի հետևանքները։ Հարցրեք ինքներդ ձեզ՝ ինչու՞ է Փաշինյանն այդքան անտարբեր ԵԱՏՄ երկրների կողմից հնչող հիմնավոր զգուշացումների նկատմամբ և այդքան շահագրգիռ փոխելու ՀՀ Սահմանադրության բովանդակությունը։ Արդյո՞ք պարտավորությունն է ստիպում նրան շտապել»,– նշված է ՀԴԿ հայտարարության մեջ։
Սարգսյանը հրատապ և անհրաժեշտ է համարում ընդդիմության միասնական պահանջը՝ հանրաքվեի դնել ԵԱՏՄ կազմից դուրս գալու–չգալու հարցը։
«Եթե պատասխանը լինի դրական, դա կնշանակի համաձայնություն ԵՄ կազմ մտնելու գործընթացի շարունակություն, իսկ քվեարկելով ԵԱՏՄ կազմում մնալու օգտին` ՀՀ քաղաքացիները ԱԺ–ին կպարտադրեն չեղարկել 2025թ․ գարնանն ընդունված օրենքը «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»»,– ընդգծել է ՀԴԿ առաջնորդը։
Կուսակցությունը գործող իշխանությունների՝ քաղաքականության կտրուկ շրջադարձ կատարելու, այսպես կոչված, դիվերսիֆիկացիայի քայլը գնահատում է որպես արկածախնդրություն, երկիրը արհավիրքի տանելու միտում, ինչի արդյունքում պետությունը կորցնելու է իր գլխավոր պաշտպանին՝ ազգի միասնությունը, պարարտ հող նախապատրաստելով թշնամու՝ առնվազն նվաստացուցիչ պահանջները կատարելու համար։
Այդ իսկ պատճառով, Սարգսյանն առաջարկում է խորհրդակցություններ սկսել քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանակների հետ։
Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։
2026 թվականի մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Մայիսի 29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
Հոկտեմբերի 20-ին հրապարակվեց Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցը, որում ներկայացված են ԵԱՏՄ անդամակցության կասեցման հնարավոր հետևանքները։ Դրանք վերաբերում են գազի գնի բարձրացմանը, երկաթուղային բեռնափոխադրումների սակագների բարձրացմանը, աշխատանքային միգրացիայի պայմանների խստացմանը և այլն։
Հոկտեմբերի 20-ին հրապարակվեց Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցը, որում ներկայացված են ԵԱՏՄ անդամակցության կասեցման հնարավոր հետևանքները։ Դրանք վերաբերում են գազի գնի բարձրացմանը, երկաթուղային բեռնափոխադրումների սակագների բարձրացմանը, աշխատանքային միգրացիայի պայմանների խստացմանը և այլն։