https://arm.sputniknews.ru/20261023/mahacel-e-hajtni-haj-tsaghrankarich-vladimir-abrvojany-108470686.html
Մահացել է հայտնի ծաղրանկարիչ Վլադիմիր Աբրոյանը
Մահացել է հայտնի ծաղրանկարիչ Վլադիմիր Աբրոյանը
Sputnik Արմենիա
Իր երկարատև ստեղծագործական կյանքի ընթացքում նա դարձել էր ծաղրանկարչության ամենաճանաչված վարպետը Հայաստանում։ 23.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-23T15:21+0400
2026-10-23T15:21+0400
2026-10-23T17:10+0400
մահ
ծաղրանկար
նկարիչ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1789/56/17895643_0:0:1600:901_1920x0_80_0_0_1ac1f91cbc44cfe7d7940bf4e163d233.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. 87 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի հայ նկարիչ-գրաֆիկ, նկարազարդող, ծաղրանկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Օնիկի Աբրոյանը:Տասնամյակներ շարունակ նրա նկարները տպագրվել են «Ոզնի» երգիծաթերթում, «Կոմունիստ», «Սովետական Հայաստան» թերթերում, ինչպես նաև համամիութենական պարբերականներում («Крокодил», «Огонёк», «Неделя», «Литературная газета»): Մինչև կյանքի վերջին օրերը նա աշխատում էր «Голос Армении» թերթում:Իր երկարատև ստեղծագործական կյանքի ընթացքում նա դարձել էր ծաղրանկարչության ամենաճանաչված վարպետը Հայաստանում: Լինելով ԽՍՀՄ և Հայաստանի նկարիչների միության անդամ՝ նա նշանակալի հետք է թողել երգիծական գրաֆիկայի պատմության մեջ:Վլադիմիր Աբրոյանը բազմիցս դարձել է հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր, նրա անունն իրավամբ տեղ է գտել Հումորի միջազգային հանրագիտարանում (Իտալիա) և Համաշխարհային ծաղրանկարչության անթոլոգիայում:Խորին և անկեղծ ցավակցություն ենք հայտնում Վլադիմիր Աբրոյանի հարազատներին, մերձավորներին, գործընկերներին և նրա արվեստի բոլոր երկրպագուներին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1789/56/17895643_177:0:1600:1067_1920x0_80_0_0_7587e37824ecbcd0f38579c52615537f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մահ, ծաղրանկար, նկարիչ
Մահացել է հայտնի ծաղրանկարիչ Վլադիմիր Աբրոյանը
15:21 23.10.2026 (Թարմացված է: 17:10 23.10.2026) Իր երկարատև ստեղծագործական կյանքի ընթացքում նա դարձել էր ծաղրանկարչության ամենաճանաչված վարպետը Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. 87 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի հայ նկարիչ-գրաֆիկ, նկարազարդող, ծաղրանկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Օնիկի Աբրոյանը:
Տասնամյակներ շարունակ նրա նկարները տպագրվել են «Ոզնի» երգիծաթերթում, «Կոմունիստ», «Սովետական Հայաստան» թերթերում, ինչպես նաև համամիութենական պարբերականներում («Крокодил», «Огонёк», «Неделя», «Литературная газета»): Մինչև կյանքի վերջին օրերը նա աշխատում էր «Голос Армении» թերթում:
Իր երկարատև ստեղծագործական կյանքի ընթացքում նա դարձել էր ծաղրանկարչության ամենաճանաչված վարպետը Հայաստանում: Լինելով ԽՍՀՄ և Հայաստանի նկարիչների միության անդամ՝ նա նշանակալի հետք է թողել երգիծական գրաֆիկայի պատմության մեջ:
Նրա տաղանդը ճանաչված էր հայրենիքի սահմաններից շատ հեռու: Համամիութենական պարբերականներից բացի նրա աշխատանքները տպագրվել են նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Ռումինիայի և Լիբանանի ԶԼՄ-ներում:
Վլադիմիր Աբրոյանը բազմիցս դարձել է հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր, նրա անունն իրավամբ տեղ է գտել Հումորի միջազգային հանրագիտարանում (Իտալիա) և Համաշխարհային ծաղրանկարչության անթոլոգիայում:
Խորին և անկեղծ ցավակցություն ենք հայտնում Վլադիմիր Աբրոյանի հարազատներին, մերձավորներին, գործընկերներին և նրա արվեստի բոլոր երկրպագուներին: