https://arm.sputniknews.ru/20261022/stepanavanum-dzerbakalvats-14-andzancic-10-i-nkatmamb-kirarvel-e-kalanq-ev-tnajin-kalanq-108415390.html
Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից 10-ի նկատմամբ կիրառվել է կալանք և տնային կալանք
Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից 10-ի նկատմամբ կիրառվել է կալանք և տնային կալանք
Sputnik Արմենիա
4 մեղադրյալների նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցներ։ 22.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-22T11:04+0400
2026-10-22T11:04+0400
2026-10-22T11:05+0400
հայաստան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
կալանք
տնային կալանք
ստեփանավան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/640/24/6402404_0:160:3077:1890_1920x0_80_0_0_6d1b6ac5bcf3d2373463c19127985169.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից 10-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։Երեկ հայտնի դարձավ, որ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը կալանավորվել է, իսկ «Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։Մնացած մեղադրյալների նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցներ։Հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ նրանք մեղադրվում են ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեջ։ Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով կալանավորել է Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին:Հիշեցնենք` Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին: Ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ «Գործարար» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը), «Քաղաքացիական պայմանագիր» (ցուցակը գլխավորում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արայիկ Ներսիսյանը), «Ուժեղ Հայաստան» (ցուցակը գլխավորում է Արսեն Գևորգյանը) և «Հանրապետություն» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Արտակ Ալեքսանյանը)։
ստեփանավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/640/24/6402404_172:0:2903:2048_1920x0_80_0_0_3a8498ca8e99bd18b8c16f815438276d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, կալանք, տնային կալանք, ստեփանավան
հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, կալանք, տնային կալանք, ստեփանավան
Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից 10-ի նկատմամբ կիրառվել է կալանք և տնային կալանք
11:04 22.10.2026 (Թարմացված է: 11:05 22.10.2026) 4 մեղադրյալների նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցներ։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից 10-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Երեկ հայտնի դարձավ, որ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու
Արսեն Գևորգյանը կալանավորվել է, իսկ «Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
տնային կալանքը։
«Ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով նախօրեին ձերբակալված 14 անձանցից 10-ի, այդ թվում՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամների 5 թեկնածուների նկատմամբ, որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը»,– տեղեկացրին կոմիտեից։
Մնացած մեղադրյալների նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցներ։
Հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն
պնդում է, որ նրանք մեղադրվում են ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեջ։ Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով կալանավորել է Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին:
Հիշեցնենք` Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին: Ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ «Գործարար» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը), «Քաղաքացիական պայմանագիր» (ցուցակը գլխավորում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արայիկ Ներսիսյանը), «Ուժեղ Հայաստան» (ցուցակը գլխավորում է Արսեն Գևորգյանը) և «Հանրապետություն» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Արտակ Ալեքսանյանը)։