https://arm.sputniknews.ru/20261021/uzhegh-hajastani-ajakic-2-kananc-nkatmamb-khapanman-mijvoc-e-yntrvel-tnajin-kalanqy-108400121.html
«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Sputnik Արմենիա
Կանանցից մեկի նկատմամբ բացի տնային կալանքից կիրառվել է նաև համակցված խափանման միջոց գրավ։ 21.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-21T20:35+0400
2026-10-21T20:35+0400
2026-10-21T20:40+0400
«ուժեղ հայաստան» կուսակցություն
կալանք
տնային կալանք
հակակոռուպցիոն դատարան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/02/15/55693564_0:15:1600:915_1920x0_80_0_0_2eadc3d1516ee60b5ad3fa8f2773e84a.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2 ամսով տնային կալանքը, որինցից մեկի նկատմամբ կիրառվել է նաև գրավը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ նրանք մեղադրվում են ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեջ։Հիշեցնենք` Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին: Ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ «Գործարար» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը), «Քաղաքացիական պայմանագիր» (ցուցակը գլխավորում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արայիկ Ներսիսյանը), «Ուժեղ Հայաստան» (ցուցակը գլխավորում է Արսեն Գևորգյանը) և «Հանրապետություն» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Արտակ Ալեքսանյանը)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/02/15/55693564_177:0:1600:1067_1920x0_80_0_0_8f96f30c69ef53df70c9a7c31b36efac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ուժեղ հայաստան» կուսակցություն, կալանք, տնային կալանք, հակակոռուպցիոն դատարան
«ուժեղ հայաստան» կուսակցություն, կալանք, տնային կալանք, հակակոռուպցիոն դատարան
«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
20:35 21.10.2026 (Թարմացված է: 20:40 21.10.2026) Կանանցից մեկի նկատմամբ բացի տնային կալանքից կիրառվել է նաև համակցված խափանման միջոց գրավ։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2 ամսով տնային կալանքը, որինցից մեկի նկատմամբ կիրառվել է նաև գրավը։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նշենք, որ քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով
կալանավորելու որոշում է կայացրել Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանի նկատմամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն
պնդում է, որ նրանք մեղադրվում են ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեջ։
Հիշեցնենք` Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին: Ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ «Գործարար» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը), «Քաղաքացիական պայմանագիր» (ցուցակը գլխավորում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արայիկ Ներսիսյանը), «Ուժեղ Հայաստան» (ցուցակը գլխավորում է Արսեն Գևորգյանը) և «Հանրապետություն» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Արտակ Ալեքսանյանը)։