00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
1 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Որևէ մեկը թող չփորձի արջի ծառայություն մատուցել. Դավիթ Ղազինյանը` ընտրակաշառքի մասին

© PhotoԴավիթ Ղազինյան
Դավիթ Ղազինյան - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2026
Բաժանորդագրվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը նշեց, որ երկու օր առաջ Ստեփանավանում է եղել ու խոսել է իրենց թեկնածուի և շտաբի պետի հետ։ Նա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին հորդորեց հրապարակել նաև այդ խոսակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության որևէ ղեկավար անձ ոչ միայն չէր կարող տեղյակ լինել ընտրակաշառք բաժանելու մասին, այլ նաև բազմաթիվ անգամ արգելել են իրենց ներքին հանդիպումների ժամանակ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը` անդրադառնալով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեսանյութին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ նրանք մեղադրվում են ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեջ։
«Եթե ինչ–որ մեկը որոշի ինքնագործունեությամբ զբաղվել և ինչ–որ բան անել, դա իր սեփական պատասխանատվությունն է` մեր կողմից էլ շատ քննադատվող, մեր շարքերից էլ հեռացնելու բոլոր իրավական հետևանքներով»,– ասաց Ղազինյանը։
Նա հավելեց` երկու օր առաջ Ստեփանավանում է եղել ու խոսել է իրենց թեկնածուի և շտաբի պետի հետ։ Ղազինյանը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին հորդորեց հրապարակել նաև այդ խոսակցությունը։
«Ես հատուկ ընդգծել եմ, որ հանկարծ չլինի մեկը, որ ընտրակաշառք կբաժանի։ Որևէ մեկը անգամ չփորձի արջի ծառայություն մատուցել սեփական գումարով»,– ընդգծեց նա։
Ղազինյանը չբացառեց, որ այդ տեսանյութը նույնիսկ մոնտաժվել է, և կոչ արեց կոմիտեին հրապարակել ամբողջական տարբերակը։
Ըստ նրա` այս ձերբակալությունները, ինչպես նաև ՏԻՄ ընտրություններին մասնակցելու` դեռևս բանավոր ցանկություն հայտնած թեկնածուի նկատմամբ ռեպրեսիաներ կիրառելն արդեն բացատրում են այն, թե ինչու իրենց քաղաքական ուժը չի մասնակցում բոլոր համայնքների ընտրություններին։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հայտարարությանը, նա նշեց, որ երկրում մեկ մարդու բացարձակ իշխանություն է, և թող ոչ մի դատախազ կամ քննիչ գլուխ չգովի, թե իրենք կարող են ինչ–որ բան որոշել. նրանք պատանդ են Փաշինյանի ձեռքին։
Նշենք, որ հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել սոցցանցում և ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր այն թեկնածուներին կամ ընտրողներին, որոնք ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ էր արել ուղիղ դիմել իրեն՝ nikolpashinyan@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեով: Նա նաև շեշտել էր, որ նման գործողություն իրականացրած ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի: Երեկ նրա կոչին արձագանքել էր ընդամենը 3 մարդ: Հատկանշական է, որ նրանցից մեկը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանն էր։ Նա մի քանի տեսանյութ էր ուղարկել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցներին կամ անդամներին աշխատանքից ազատելու մասին, որոնց ՀՀ վարչապետը պատասխանել էր հերքումով։
Ի դեպ, հոկտեմբերի 25–ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստանը» թեկնածու ունի միայն Ստեփանավանում։
Լրահոս
0